Miley Cyrus and Her Dead Petz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Miley Cyrus and Her Dead Petz
Մայլի Սայրուսի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՕգոստոսի 30, 2015
Ձայնագրված2014-15
ԺանրԷքսպերիմենտալ փոփ, փսիխոդելիկ
Տևողություն92:06
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլSmiley Miley Inc.
ՊրոդյուսերՄայլի Սայրուս, A+, Ջոն Բեյքեն, Դենիս Քոյն, The Flaming Lips, Mike Will Made It, Resource, Ռայդեր Ռիփս, Օրեն Ուոյել
Մայլի Սայրուսի ալբոմների ժամանակագրություն
Bangerz
(2013)
Miley Cyrus and Her Dead Petz
(2015)

«Մայլի Սայրուսը և մահացած կենդանիները» (անգլ.՝ Miley Cyrus & Her Dead Petz), ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի թվով հինգերորդ ստուդիական ալբոմը։ Այն որպես անվճար ալբոմ թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 30-ին։ Այս ալբոմը շատ է տարբերվում երգչուհու նախորդ ձայնասկավառակից, որտեղ մեծ փոփոխություններ են կատարվել գործիքավորման վրա։ Սայրուսը սրա մասին պլանավորել էր դեռ 2013 թվականին՝ 4-րդ ալբոմի թողարկումից անմիջապես հետո։ Աշխատանքները շարունակվեցին 2014 և 2015 թվականներին։ Այդ ընթացքում Սայրուսը բաժանվեց իր նախկին ընկերներից և միացավ փսիխոդելիկ ռոք խմբի՝ The Flaming Lips-ի հետ։ Ալբոմի պրոդյուսերներն են Մայլի Սայրուսը, The Flaming Lips-ը, Mike Will Made It-ը և Օրեն Ուոյելը։ Վերջին երկուսն աշխատել են նաև երգչուհու նախորդ ալբոմի՝ «Bangerz» վրա։ Ալբոմի վոկալային հյուրերն են Բիգ Շոնը, ով նույնպես հայտնվել է «Bangerz» ալբոմում, Սառա Բարթելը Ֆանթոգրամ խմբից և Էրիել Փինկը[1]։

Իր «Dooo It!» երգի կատարումից հետո, 2015 թվականի MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ, Սայրուսը, առանց նախնական գովազդի և հաստատման, հայտարարեց, որ իր «Miley Cyrus & Her Dead Petz» ալբոմը հասանելի է օնլայն տիրույթում։ Հենց այդ պահին էլ երգի տեսահոլովակը հայտնվեց երգչուհու YouTube-յան պաշտոնական էջում[2]։

Հետարտադրություն և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ նախորդ ձայնասկավառակում այն ինչ արել ենք՝ կատարել ենք համակարգիչների միջոցով։ Բայց The Flaming Lips-ն իսկական երաժիշտներ են։ Նրանք կարողանում են փոփխել բանալիները ոտքի վրա։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ես նրանց հետ ճանապարհորդութոյւն եմ կատարել և դա ամենալավ բանն էր, որին երբևէ մասնակցել եմ։ Դա իրոք խորն է»։

— Սայրուսը նկարագրում է ոճային փոփոխությունները կապված իր ալբոմի ստեղծման հետ[3]։

2013 թվականի հոկտեմբերին, «Bangerz» ալբոմի պրեմիերայից կարճ ժամանակ անց, Սայրուսը հայտատարեց, որ աշխատում է իր հաջորդ սկավառակի վրա։ Նա ասաց, որ ալբոմի ավարտից հետո իր ժանրը լիովին փոխվեց և ըստ նրա՝ պետք էր աշխատել արդեն նոր մոտեցումով[4]։ Ավելի ուշ Սայրուսն ընկերացավ Ուեյն Քոյնի և իր խմբի՝ The Flaming Lips-ի հետ, ովքեր միացան նրա Bangerz World Tour-ին և խմբի տասնչորսերորդ ալբոմի՝ «With a Little Help from My Fwends»-ի համար ձայնագրեցին The Beatles խմբի «Lucy in the Sky with Diamonds» և «A Day in the Life» երգերի քովերները։ Հիանալով իրենց կենդանի գործիքավորման և իր «Bangerz»-ի համակարգչային տարբերությունով, Սայրուսը Flaming Lips-ի հետ համատեղ սկսեց աշխատել իր հետագա հինգերորդ ստուդիական, անանուն ալբոմի վրա։ Նա սպասում էր վերջացնել դրա աշխատանքները շրջագայության ավարտին, որը տևեց մինչև 2014 թվականի վերջ[5]։

Պրոդյուսեր Mike Will Made It-ը, ով նախկինում աշխատել էր երգչուհու «Bangerz» ալբոմի վրա, ենթադրում էր, որ նրանք հուլիս ամսվանից կաշխատեն ընդհանուր նախագծի վրա[6]։ Դեկտեմբերին նա հաստատեց, որ նրանք միասին ստեղծել են վեց երգ[7]։ Նույն տարում Սայրուսը խզեց իր ստեղծագործական կապերը պրոդյուսեր Dr. Luke-ի հետ, տարբեր երաժշտական ուղղություններին պատկանելու պատճառով[8], այն ժամանակ, երբ փանկ ռոք երգչուհի Քեթլին Հաննան առաջարկեց երգչուհուն մի երգ, որն ըստ նրա, դա կարող էր կատարել միայն Սայրուսը[9]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեյն Քոյնը, Սայրուսի ընկերը և The Flaming Lips խմբի մենակատարը:

«Miley Cyrus & Her Dead Petz»-ը էքսպերիմենտալ ալբոմ է[10][11], որն իր վրա կրում է փսիխոդելիկ փոփ[12][13], փսիխոդելիկ ռոք[14], ալտերնատիվ փոփ[15], սինթփոփ[16], արտ փոփ[17], և սփեյս ռոք ժանրերի ազդեցությունները[17]։ Սայրուսն այս ալբոմը որակել էր «մի փոքր փսիխոդելիկ, բայց դեռ փոփ աշխարհի մեջ»[18]։ Mike Will Made It-ը ալբոմը նկարագրել էր որպես «քանթրի Լանա Դել Ռեյ»[7]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV VMA 2014-ի ժամանակ Սայրուսն ասաց, որ ալբոմի աշխատանքները կարող են տևել 5 տարի։ Նա նաև ավելացրեց, որ այն ամբողջությամբ երաժշտության մասին է, այլ ոչ թե թվերքինգի[18]։ 2015 թվականի հունվարին երգչուհին հայտարարեց, որ համարյա ամեն օր աշխատում է իր նախագծի վրա[19]։ Երգչուհու նախկին աշխատանք «Bangerz»-ը նրանից պահանջել է մի քանի միլիոն, որպեսզի ավարտին հասցվի, իսկ «Miley Cyrus & Her Dead Petz»-ն ընդամենը 50,000 դոլար[20]։

Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 60/100[21]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
The A.V. Club C[22]
Billboard 3/5 stars[14]
Consequence of Sound C–[23]
DIY 3/5 stars[17]
Entertainment Weekly A–[15]
New York Daily News 3/5 stars[13]
NME 8/10[12]
Pitchfork 3.0/10[24]
Rolling Stone 3.5/5 stars[25]
Spin 5/10[26]

«Miley Cyrus & Her Dead Petz»-ը ստացավ խառը կարծիքներ քննադատների կողմից։ Metacritic կայքում այն 100-ից ստացավ 60 միավոր՝ հիմնվելով 18 կարծիքի վրա[21]։ Քայլ Էնդերսոնը՝ «Entertainment Weekly»-ից, ալբոմին տվեց դրական կարծիք, այն գնահատելով A-[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lauretta Charlton (2015 թ․ մարտի 24). «Miley Cyrus and Wayne Coyne: A Timeline». Grantland. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Garibaldi, Christina (2015 թ․ օգոստոսի 31). «Մայլի Սայրուսի նոր երաժշտությունը «Տարբեր է», բայց «Անվերջանալի»». MTV News. Viacom. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «Miley Cyrus writing new album songs with The Flaming Lips». NME. 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  4. Harp, Justin (2013 թ․ հոկտեմբերի 5). «Մայլի Սայրուսն աշխատում է «Bangerz» շարունակության վրա». Digital Spy. Rovi Corporation. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  5. Doyle, Patrick (2014 թ․ մայիսի 9). «Miley Meets the Flaming Lips: Inside Their Unlikely Collaboration». Rolling Stone. Wenner Media, LLC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  6. Addams Rosa, Jelani (2014 թ․ հուլիսի 29). «Is Miley "Cooking" Up More Music with Rumored BF Mike Will Made-It?». Seventeen. Hearst Corporation. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  7. 7,0 7,1 Benjamin, Jeff (2014 թ․ դեկտեմբերի 10). «Մայլի Սայրուսը լիովին ընկղմված է իր հաջորդ ալբոմի մեջ». Fuse. SiTV Media. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  8. Halperin, Shirley; Gardner, Eriq (2014 թ․ հոկտեմբերի 16). «Inside Kesha & Dr. Luke's Dueling Lawsuits». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  9. Lynch, Joe (2014 թ․ օգոստոսի 4). «Kathleen Hanna Pitches Album Idea to Miley Cyrus». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  10. Wood, Mikael (2015 թ․ սեպտեմբերի 1). «'Miley Cyrus & Her Dead Petz': a wrecking ball in need of a target». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «Sex, death and sadness: A look inside Miley's free 'Dead Petz' album». Mashable. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. 12,0 12,1 Levine, Nick (2015 թ․ սեպտեմբերի 1). «NME Reviews - Miley Cyrus - 'Miley Cyrus And Her Dead Petz'». NME. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. 13,0 13,1 Farber, Jim (Օգոստիոս 31, 2015). «'Miley Cyrus & Her Dead Petz' : Ալբոմի կարծիքներ». New York Daily News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 31-ին.
  14. 14,0 14,1 Lipshutz, Jason (2015 թ․ օգոստոսի 31). «Մայլի Սայրուսը լքում է փոփը իր 'Miley Cyrus & Her Dead Petz' ալբոմով։ Ալբոմի կարծիք». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  15. 15,0 15,1 15,2 Anderson, Kyle (2015 թ․ սեպտեմբերի 1). «'Miley Cyrus and Her Dead Petz' review». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. Mokoena, Tshepo (2015 թ․ օգոստոսի 31). «Miley Cyrus & Her Dead Petz». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  17. 17,0 17,1 17,2 Macneill, Kyle. «Մայլի Սայրուս - Miley Cyrus & Her Dead Petz». DIY. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. 18,0 18,1 Margaret, Mary (2014 թ․ օգոստոսի 24). «Մայլի Սայրուսը խոսել է իր նոր ալբոմի մասին. - Այն թվերքինգի մասին չէ». People. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  19. Krause, Katie (2015 թ․ հունվարի 26). «Miley Cyrus Works on New Album 'Every Day,' Thought Grammy Nom Was a 'Joke'». Entertainment Tonight. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  20. Coscarelli, Joe (2015 թ․ օգոստոսի 31). «Inside the Making of 'Dead Petz,' Miley Cyrus's Surprise Album». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  21. 21,0 21,1 «Miley Cyrus & Her Dead Petz reviews». Metacritic. Օգոստոսի 31 2015. Վերցված է Սեպտեմբերի 1 2015-ին.
  22. Zaleski, Annie (2015 թ․ սեպտեմբերի 2). «Miley Cyrus & Her Dead Petz - Մայլի Սայրուս - Երաժշտական կարծիք». The A.V. Club. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  23. Geffen, Sasha (2015 թ․ սեպտեմբերի 4). «Մայլի Սայրուս - Miley Cyrus and Her Dead Petz». Consequence of Sound. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  24. Garvey, Meaghan (2015 թ․ սեպտեմբերի 4). «Մայլի Սայրուս։ Miley Cyrus and Her Dead Petz». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. Sheffield, Rob (2015 թ․ սեպտեմբերի 3). «Մայլի Սայրուսի նոր ալբոմը։ Miley Cyrus & Her Dead Petz». Rolling Stone. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  26. Weiss, Dan (2015 թ․ սեպտեմբերի 4). «Կարծիք. Մայլի Սայրուս, 'Miley Cyrus and Her Dead Petz». Spin. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]