Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Թավրիզ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթները | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | իլխադինյան ճարտարապետություն և աֆշարյան ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1785 |
Գմբեթ | 2 հատ |
Saint Mary Church (Tabriz) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան մարզի Թավրիզ քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Գտնվում է Թավրիզի Ղալա (Բերդաթաղ) թաղամասում: Եկեղեցու նոր շինությունը թվագրված է 1785 թվականին: Այն Թավրիզի ամենամեծ և ամենահին քրիստոնեական եկեղեցին է, հայ համայնքի կողմից կազմակերպված ազգային և կրոնական արարողությունների նշանավոր կենտրոնը:
Պատմություն
Իրանահայ ամենահին` Ատրպատականի թեմը միավորում էր հյուսիսային մարզերում բնակվող հայ ազգաբնակչությանը: Թավրիզի առավել հին եկեղեցին թվագրված է 12-րդ դարի: Այն նկարագրված է Մարկո Պոլոյի հուշերում 1275 թվականին[3]: Նրա տարածքում գնտված առաջին դամբարանը թվագրվում է 16-րդ դարի: Եկեղեցու պատին կա արձանագրություն, որի համաձայն այն ավերվել է 1780 թվականի երկրաշարժի ժամանակ: Վերակառուցվել է 1782-85 թվականներին՝ Սեֆյան ոճով:
Մինչև 1833 թվականը Ատրպատականի թեմի կենտրոնը Մակուի Սուրբ Թադևոսի վանքն էր: 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միանալուց հետո Ատրպատականի թեմի կենտրոնը տեղափոխվեց Թավրիզ: Ազգային առաջնորդարանը Թավրիզ փոխադրվելուց հետո մինչև 1936 թվականը գտնվում էր Ղալա թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում: Հետագայում այն տեղափոխվեց Հայոց ազգային կենտրոնական դպրոցի շենքը, որը գտնվում է Թավրիզի հարավային Շարիաթի պողոտայում[4]: Դա հայաբնակ երկու թաղամասերից մեկն էր՝ Լիլավայի հետ միասին: Հայերը հաճախ այն կոչում էին «Աստվածամայր եկեղեցու թաղ»[5]:
Ճարտարապետություն
Եկեղեցին ունի 16 մետր երկարություն և 14 մետր լայնություն: Զանգակատունը չորս քառակուսի սյուների վրա է, եկեղեցու կենտրոնում: Սյուների միջև բիբլիական նկարներով չորս կամար կա: Խորանը կառուցվել է հայկական ճարտարապետության ոճով, որի մի մասը կարելի է թվարկել մինչև 12-րդ դար: Եկեղեցու հիմքը կազմված էր կրաքարից: Պատերը և սյուները քարե և աղյուսից են:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Jonathan Tucker, The Silk Road - Central Asia, Afghanistan and Iran: A Travel Companion. I.B.Tauris, 2015, p. 164.
- ↑ Աստղիկ Հակոբյան, Իրանահայ համայնքի ինքնավարության մարմինները և ինքնավարության կարգավիճակը 1921-1945 թթ.
- ↑ Թավրիզում գրված հայերեն ձեռագրեր