Jump to content

«Ջեյ Ֆորրեսթեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 52. Տող 52.
==== Ֆորրեսթերի էֆեկտ ====
==== Ֆորրեսթերի էֆեկտ ====
[[File:Bullwhip effect.png|thumb|Ֆորրեսթերի էֆեկտ կամ ''bullwhip effect'']]
[[File:Bullwhip effect.png|thumb|Ֆորրեսթերի էֆեկտ կամ ''bullwhip effect'']]
1956 թվականին Ջեյ Ֆորեսթերը տեղափոխվել է [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ|Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի]] ''MIT Sloan'' կառավարման դպրոց, նա ստացել է ''Germeshausen'' պատվավոր պրոֆեսորի և ավագ դասախոսի կոչում<ref>http://www.clexchange.org/resources/jaywforrester.asp</ref>: 1961 թվականին, [[Ջեներալ էլեկտրիկ|Ջեներալ էլեկտրիկի]] նախագծում նա նկարագրել է [[Մատակարարման շղթա|մատակարարման շղթայի]] տատանումների հետևանքներով առաջացած էֆեկտները, որն այն ժամանակ հայտնի էր Ֆորրեսթերի էֆեկտ<ref>http://www.worldscientificnews.com/wp-content/uploads/2017/05/WSN-78-2017-209-212.pdf</ref> անվամբ, իսկ այժմ` «bullwhip efekt <ref>https://www.au.kearney.com/web/beer-distribution-game/the-bullwhip-effect</ref><ref>https://www.supplychain-academy.net/understanding-the-bullwhip-effect-in-supply-chains/</ref><ref name=NYT/><ref>{{cite journal|last1=Lee|last2=Padmanabhan|last3=Zhang|title=The Bullwhip Effect in Supply Chains|journal=MIT Sloan Review of Management|date=15 April 1997|issue=Spring 1997|url=http://sloanreview.mit.edu/article/the-bullwhip-effect-in-supply-chains/|accessdate=24 November 2015}}</ref>»:
1956 թվականին Ջեյ Ֆորեսթերը տեղափոխվել է [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ|Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի]] ''MIT Sloan'' կառավարման դպրոց, նա ստացել է ''Germeshausen'' պատվավոր պրոֆեսորի և ավագ դասախոսի կոչում<ref>{{Cite web|url=http://www.clexchange.org/resources/jaywforrester.asp|title=Creative Learning Exchange —|website=www.clexchange.org|accessdate=2020-06-26}}</ref>: 1961 թվականին, [[Ջեներալ էլեկտրիկ|Ջեներալ էլեկտրիկի]] նախագծում նա նկարագրել է [[Մատակարարման շղթա|մատակարարման շղթայի]] տատանումների հետևանքներով առաջացած էֆեկտները, որն այն ժամանակ հայտնի էր Ֆորրեսթերի էֆեկտ<ref>http://www.worldscientificnews.com/wp-content/uploads/2017/05/WSN-78-2017-209-212.pdf</ref> անվամբ, իսկ այժմ` «bullwhip efekt <ref>{{Cite web|url=http://www.au.kearney.com/web/beer-distribution-game/the-bullwhip-effect|title=Read @Kearney: The bullwhip effect|website=www.au.kearney.com|language=en-US|accessdate=2020-06-26}}</ref><ref>{{Cite web|url=https://www.supplychain-academy.net/understanding-the-bullwhip-effect-in-supply-chains/|title=Understanding the bullwhip effect in Supply Chains|date=2018-01-26|website=Supply Chain Academy|language=en-US|accessdate=2020-06-26}}</ref><ref name=NYT/><ref>{{cite journal|last1=Lee|last2=Padmanabhan|last3=Zhang|title=The Bullwhip Effect in Supply Chains|journal=MIT Sloan Review of Management|date=15 April 1997|issue=Spring 1997|url=http://sloanreview.mit.edu/article/the-bullwhip-effect-in-supply-chains/|accessdate=24 November 2015}}</ref>»:


=== Համակարգային դինամիկա ===
=== Համակարգային դինամիկա ===

17:07, 26 Հունիսի 2020-ի տարբերակ


Ջեյ Ֆորրեսթեր
Ծնվել էհուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3]
ԾննդավայրAnselmo, Քաստեր շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 16, 2016(2016-11-16)[4][5] (98 տարեկան)
Մահվան վայրԿոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և MIT Sloan մենեջմենթի դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա

Ջեյ Ֆորրեսթեր(անգլ.՝ Jay Wright Forresterհուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3], Anselmo, Քաստեր շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - նոյեմբերի 16, 2016(2016-11-16)[4][5], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]), ամերիկացի առաջատար համակարգչային ճարտարագետ և համակարգերի գիտնական, hամակարգային դինամիկայի հիմնադիր[11], ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (1967)[12], մագնիսական միջուկով հիշողության գյուտարար։

Համակարգչային գրաֆիկայի պատմության մեջ ստեղծել է առաջին անիմացիան՝ «ցատկող գնդակ» օսցիլոգրաֆի վրա:

Ավելի ուշ եղել է MIT Sloan կառավարման դպրոցի պրոֆեսոր, որտեղ ներկայացրել է մատակարարման շղթաների տատանումների Ֆորրեսթերի էֆեկտի նկարագրությունը։ Նրան համարել են համակարգային դինամիկայի հիմնադիրը։ Նա ուսումնասիրել է համակարգային դինամիկայում օբյեկտների միջև փոխազդեցությունների մոդելավորումը, որը կիրառել են կազմակերպություններում և սոցիալական այլ համակարգերում՝ հետազոտությունների և խորհրդատվությունների ժամանակ[13]:

Կենսագրություն

Ծագում

Ջեյ Ֆորրեսթերը ծնվել է 1918 թվականին Նեբրասկա նահանգի Անսելմոո քաղաքի մերձակայքում գտնվող սակավաբնակ Կլեյմեքս ագարակում։ Էլեկտրաէներգիայի նրա վաղ հետաքրքրության պատճառ է հանդիսացել ագարակում էլեկտրականություն չլինելու հանգամանքը: Ավագ դպրոցում սովորելու տարիներին, օգտագործելով հին մեքենայի մասերը, նա ստեղծել է 12 վոլտանոց քամու ուժով աշխատող էլեկտրական համակարգ, որով էլ ապահովել էր ագարակի առաջին էլեկտրաֆիկացումը[14][15]։

Կրթություն

Ջեյ Ֆորրեսթերը սկզբում ցանկացել է ընդունվել Նեբրասկա-Լինքոլն համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, սակայն 1935 թվականի վերջերին, փոխել է մտադրությունը՝ հօգուտ էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի: 1939 թվականին էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի 70 շրջանավարտներից մեկն է եղել, ով ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1939 թվականին ուսումը շարունակել է Քեմբրիջի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն էլ դարձել է նրա կարիերայի սկիզբը[14]:

Գործունեություն

Սերվոմեխանիկական լաբորատորիա

Ջեյ Ֆորրեսթերը հետազոտությունները սկսել է 1939 թվականի հուլիսին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Սկզբում նա աշխատել է որպես Բարձրավոլտ լաբորատորիայի գիտաշխատողի օգնական: Իսկ 1940 թվականից մինչև 1941 թվականի ուսումնական տարվա կեսերին Ֆորրեսթերն աշխատել է Գորդոն Բրաունի նոր Սերվոմեխանիկական լաբորատորիայում, որը համարվել է MIT էլեկտրատեխնիկայի բաժնի մի մասը։ Պատերազմի ժամանակ, հանուն ԱՄՆ-ի ռազմական արդյունաբերության հետազոտությունների, էլեկտրատեխնիկայի բնագավառում իր գիտական ​​կոչման համար նախատեսված աշխատանքը դադարեցրել է և ավարտել է միայն 1945 թվականին: Գորդոն Բրաունը շարունակել է Ֆորրեսթերի աշխատանքը՝ «Հիդրավլիկ սպասարկման մեխանիզմների մշակում» խորագրով[14]:

ASCA նախագիծ

1944 թվականի դեկտեմբերին Հատուկ Ռազմածովային Հետազոտությունների Կենտրոնը MIT էլեկտրատեխնիկայի բաժնին հանձնարարել է մշակել օդային վերահսկման և կայունության անալիզատոր (ASCA)՝ նոր աէրոդինամիկ նախագծերում օգտագործելու համար: Ֆորրեսթերը ավտոմատ կառավարման ոլորտում սեփական բիզնեսը ստեղծելու համար մտադրվել էր հեռանալ Սերվոմեխանիկական լաբորատորիայից, սակայն Գորդոն Բրաունը նրան ետ պահելու համար առաջարկել է տասներկու նախագծեր, որոնցից մեկը, իր հայեցողությամբ, նա կարող էր ընտրել: Ֆորրեսթերը ուսումնասիրելով ամբողջ ցուցակը, սեփական բիզնեսը ստեղծելու գաղափարը նրան այլևս չի հետաքրքրել, քան ընդգրկվել նոր հետազոտություններից մեկում: ASCA նախագիծը հատկապես նրան շատ է հետաքրքրել և նա Բրաունին ասել է, որ ընտրում է այն: Ըստ նախագծի պահանջների պետք էր ստեղծել այնպիսի անալոգային համակարգիչ, որով կարելի էր ինքնաթիռի և օդաչուի կապը դարձնել համակարգված: Նախագծի վրա աշխատանքն սկսելուց անմիջապես հետո`1945 թվականի գարնանը, Ֆորրեսթերը հասկանում է, որ լուրջ խնդիրների է բախվել․․․․․

1946 թվականի ապրիլին ASCA-ի պայմանագրում նոր փոփոխություններ են կատարվում՝ անալոգային համակարգիչները փոխարինվում են թվային համակարգիչներով: Եվ այդ նոր նախագիծը ստանում է Whirlwind անունը[14]:

Whirlwind նախագիծ

Whirlwind նախագծի հիմնական հիշողություն, 1951 թվական

1940-1950-ական թվականներին Ջեյ Ֆորրեսթերը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում անցկացրել է հետազոտություններ էլեկտրատեխնիկայի և համակարգչային տեխնիկայի ոլորտում՝ ղեկավարելով Whirlwind նախագիծը՝ կիրառելով մագնիսական միջուկի հիշողությունը[16]։

Այդ նախագծում Ֆորրեսթերը դարձել է թվային համակարգչային լաբորատորիայի տնօրեն, սերվոմեխանիկական լաբորատորիայի թվային համակարգչային բաժանմունքի իրավահաջորդ: 1947 թվականի սկզբներին վերապատրաստվելով EDVAC տիպի մեքենաների նախագծման ոլորտում, եկել է այն եզրակացության, որ EDVAC տիպի մեքենաների հաշվարկների արագությունը չի բավարարում ժամանակի պահանջներին:

Հետագայում Ֆորրեսթերը և իր թիմը ստեղծել են արագընթաց էլեկտրոնային թվային ծրագրավորվող համակարգիչ, որով արդեն հնարավոր էր վերահսկել ինքնաթիռների թռիչքները։ Այն կարելի էր կիրառել նաև ռազմական գործողություններում, արդյունաբերության և գիտության կարիքների համար: 1940-1950 թվականներին Whirlwind-ը համարվել է ամենահաջողված նախագիծը, որի վրա աշխատել են 175 մարդ և ծախսվել է մեկ միլիոն դոլար: Այն գերազանցում էր ENIAC համակարգչին[14]: Ֆորրեսթերը նաև մշակել է «բազմակողմանի թվային տեղեկատվության պահպանման սարքը»[17] ներկայիս օպերատիվ հիշողությունը՝ RAM-ը: Նա համակարգչային գրաֆիկայի պատմության մեջ ստեղծել է առաջին անիմացիան՝ «ցատկող գնդակը» օսկիլոսկոպի վրա:

Whirlwind էլեկտրոնային համակարգչի շնորհանդես

1951 թվականի դեկտեմբերին՝ կիրակի երեկոյան, ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվել է Whirlwind էլեկտրոնային համակարգչի շնորհանդեսը: Ծրագիրը հեռարձակվել է հայտնի լրագրող Էդուարդ Մարոուի «See It Now» հաղորդման ժամանակ (նրա ելույթի սկիզբն արվել է էպիգրաֆում), որտեղ խոսվել է MITՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային լաբորատորիայի մասին: Հեռուստադիտողների էկրանին երևացել է լույսերից բաղկացած բառեր. «HELLO, MR. MURROW»

Այս իրադարձությունը հետագայում մեկնաբանվել է որպես համակարգչային գրաֆիկայի սկիզբ[14]։ Ծրագրի ղեկավար Ջեյ Ֆորրեսթերը համակարգիչը նկարագրել է որպես «հուսալի օպերացիոն համակարգ», որով կարելի էր շաբաթական 35 ժամ, 90 տոկոս ծանրաբեռնվածությամբ աշխատել`օգտագործելով էլեկտրաստատիկ խողովակային հիշողություն[18]: Ջեյ Ֆորրեսթերը, խոսափողների և ականջակալների մալուխներն իրար խառնելով, հեռուստադիտողներին ցույց է տվել իր գյուտից մի քանի հնարքներ: Whirlwind համակարգչում օգտագործվել է մագնիսական միջուկների վրա պատահական մուտքի հիշողություն՝ օգտագործելով հոսանքների համընկնումի սկզբունքը։

Մագնիսական միջուկով հիմնական հիշողություն
32 x 32 մագնիսական միջուկով հիշողություն (տվյալների պահպանման ծավալը՝1024բիթ կամ 128բայթ)

Whirlwind համակարգիչը նախագծվել է Հատուկ Ռազմածովային Հետազոտությունների Կենտրոնի պահանջով՝ իրական ժամանակահատվածում ինքնաթիռների ուղղության հայտնաբերման համար։ Ջեյ Ֆորրեսթերի առջև դրված է եղել խնդիր՝ ստեղծել արագ հիշողության համակարգ: 1940-ական թվականների վերջերին մի քանի հետազոտողներ արդեն պատկերացում ունեին, որ կարելի է մագնիսական միջուկներ կիրառել համակարգչային հիշողության համար։ Ջեյ Ֆորրեսթերը ստանալով թույլտվության արտոնագիրը, Whirlwind նախագծի համար ստեղծել է 3D առաջին ցանցային մագնիսական միջուկը, որի միջոցով հնարավոր է եղել ինֆորմացիան պահպանել, ստանալ և փոխանցել: 1953 թվականի ամռանը Whirlwind համակարգչում տեղադրվել է առաջին 32x32x16 բիթ պարամետրերով հիմնական հիշողությունը, որն էլ դարձել է ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների սկիզբը[19][20][21]։

-

Հաշվիչ համակարգերի առավել թռիչքաձև զարգացման տարիներին (1955-1975) մագնիսական միջուկով հիշողությունը եղել է հաշվիչ մեքենաների պատահական մուտքով (random-access) ինֆորմացիայի պահպանման ամենագերակշռող տեսակը և հարակից տեխնոլոգիաների ընտանիքի մի մասը, որը կամուրջ է հանդիսացել վակուումային խողովակների (էլեկտրոնային լամպերի) և կիսահաղորդիչների միջև` օգտագործելով նյութերի մագնիսական հատկությունները` անցման (switching) և ուժեղացման սկզբունքը:

SAGE համակարգ

ԱՄՆ ռազմական SAGE (Semiautomatic Ground Environment) համակարգչային համակարգը, որը մշակվել է 1950-ական թվականներին և գործել մինչև 1961 թվականը, ամենամեծ և թանկ համակարգչային համակարգն է եղել, որը երբևէ կառուցվել է։ Այն հիմնված էր Whirlwind համակարգիչների վրա: 1952-1956 թվականներին Ջեյ Ֆորրեսթերը ղեկավարել է SAGE համակարգի զարգացումը: Այն կիսաավտոմատ համակարգ էր, որն ունակ է եղել միաժամանակ մշակել ԱՄՆ-ի և Կանադայի 23 տարածաշրջանային կենտրոններից ստացված տվյալները[14]։ Մեկ SAGE համակարգչով կարելի էր հետևել 400 ինքնաթիռի: SAGE համակարգը նախատեսված էր խորհրդային ռմբակոծիչները հայտնաբերելու և ոչնչացնելու համար[23]:

Ֆորրեսթերի էֆեկտ

Ֆորրեսթերի էֆեկտ կամ bullwhip effect

1956 թվականին Ջեյ Ֆորեսթերը տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի MIT Sloan կառավարման դպրոց, նա ստացել է Germeshausen պատվավոր պրոֆեսորի և ավագ դասախոսի կոչում[24]: 1961 թվականին, Ջեներալ էլեկտրիկի նախագծում նա նկարագրել է մատակարարման շղթայի տատանումների հետևանքներով առաջացած էֆեկտները, որն այն ժամանակ հայտնի էր Ֆորրեսթերի էֆեկտ[25] անվամբ, իսկ այժմ` «bullwhip efekt [26][27][16][28]»:

Համակարգային դինամիկա

Ջեյ Ֆորրեսթերը համակարգային դինամիկայի հիմնադիրն է եղել։ Նա ուսումնասիրել է համակարգային դինամիկայում առարկաների միջև փոխազդեցությունների մոդելավորումը՝ «թե ինչպես են քաղաքականության փոփոխություններն ազդում աճի, կայունության, մակարդակի տատանումների և վարքագծի փոփոխությունների վրա[14]»։ «Արդյունաբերական դինամիկան» Ֆորրեսթերի առաջին գիրքն է եղել, որը լույս է տեսել 1961 թվականին և որտեղ արդյունաբերական բիզնեսի ցիկլերը վերլուծելու համար օգտագործվել է համակարգային դինամիկան: Մի քանի տարի անց, Բոստոնի նախկին քաղաքապետ Ջոն Քոլինսի հետ փոխհարաբերությունները Ֆորրեսթերին ստիպել են գրել Urban Dynamics գիրքը, որն էլ շարունակական բնույթ է կրել` ավելի լայն մասշտաբով խնդիրների մոդելավորման հնարավորություն ընձեռելով: Urban Dynamics գիրքը գրավել է ամբողջ աշխարհի քաղաքաշինության ուշադրությունը, որն էլ պատճառ է հանդիսացել Հռոմեական ակումբի հիմնադրի հանդիպումը Ջեյ Ֆորրեսթերի հետ։ Նրանք հանդիպման ժամանակ քննարկել են գլոբալ կայունությանն առնչվող հարցեր։ World Dynamics-ը գրքում մոդելավորվել է համաշխարհային տնտեսության, բնակչության ու էկոլոգիայի բարդ փոխազդեցությունները, որն էլ հանդիսացել է գլոբալ մոդելավորման բնագավառի սկիզբը: Ջեյ Ֆորրեսթերը շարունակել է զարգացնել համակարգային դինամիկան՝ խթանելով դինամիկայի օգտագործումը կրթության մեջ[16]:

Մրցանակներ և պատվոգրեր

  • 1972 թվականին IEEE-ի Պատվո մեդալ
  • 1982 թվականին IEEE Computer Pioneer-ի մրցանակ
  • 1995 թվականին շնորհել են Համակարգչային պատմության թանգարանի անդամ՝ «հիմնական հիշողության տեխնոլոգիան գործնական համակարգչային հիշողության սարքավորման մեջ կատարելագործելու համար, համակարգչային համակարգերի վաղ համակարգում նախագծման և զարգացման գործում հիմնական ներդրումների համար»
  • 2006 թվականին ընդգրկվել է Օպերատիվ հետազոտությունների Փառքի սրահում

Գրքեր

  • 1961 թվական Industrial dynamics. Waltham, MA: Pegasus Communications.
  • 1968 թվական Principles of Systems, 2nd ed. Pegasus Communications.
  • 1969 թվական Urban Dynamics. Pegasus Communications.
  • 1971 թվական World Dynamics. Wright-Allen Press.
  • 1975 թվական Collected Papers of Jay W. Forrester. Pegasus Communications.

Հոդվածներ և նյութեր

  • 1958 թվական "Industrial Dynamics--A Major Breakthrough for Decision Makers.", in: Harvard Business Review, Vol. 36, No. 4, pp. 37–66.
  • 1968 թվական Market Growth as Influenced by Capital Investment in Industrial Management Review, Vol. IX, No. 2, Winter 1968.
  • 1971 թվական Counterintuitive Behavior of Social Systems. Also available online.
  • 1989 թվական System Dynamics and the Lessons of 35 Years.
  • 1991 թվական The Beginning of System Dynamics.
  • 1992 թվական System Dynamics and Learner-Centered-Learning in Kindergarten through 12th Grade Education.
  • 1994 թվական Learning through System Dynamics as preparation for the 21st Century.
  • 1996 թվական System Dynamics and K–12 Teachers.
  • 1998 թվական Designing the Future.
  • 1999 թվական System Dynamics: the Foundation Under Systems Thinking.

Արտաքին հղումներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2016/11/18/technology/jay-forrester-dead.html
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 In Memoriam
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Jay W. Forrester Dies at 98; a Pioneer in Computer Models // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. https://www.nationalmedals.org/laureates
  7. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
  8. https://www.fi.edu/en/laureates/jay-w-forrester
  9. Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  10. https://www.computer.org/volunteering/awards/goode
  11. https://baguzin.ru/wp/dzhej-forrester-mirovaya-dinamika/
  12. Professor Jay W. Forrester (անգլ.)
  13. https://baguzin.ru/wp/dzhej-forrester-mirovaya-dinamika/
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 http://maxima-library.org/knigi/genre/b/308983?format=read
  15. Biography Jay Forrester. on thocp.net, 2005. Accessed August 18, 2013
  16. 16,0 16,1 16,2 Katie Hafner, "Jay W. Forrester Dies at 98; a Pioneer in Computer Models", The New York Times, November 17, 2016.
  17. Multicoordinate digital information storage device, US patent 2736880
  18. https://www.computerhistory.org/tdih/may/27/
  19. https://sloanreview.mit.edu/article/jay-forrester-shock-to-the-system/
  20. Forrester, Jay W. (1951). «Digital Information In Three Dimensions Using Magnetic Cores». Journal of Applied Physics (22). doi:10.1063/1.1699817.
  21. Jay W. Forrester, Multicoordinate digital information storage device, U.S. patent 2736880, granted Feb. 28, 1956.
  22. https://sloanreview.mit.edu/article/jay-forrester-shock-to-the-system/
  23. https://history-computer.com/ModernComputer/Electronic/SAGE.html
  24. «Creative Learning Exchange —». www.clexchange.org. Վերցված է 2020-06-26-ին.
  25. http://www.worldscientificnews.com/wp-content/uploads/2017/05/WSN-78-2017-209-212.pdf
  26. «Read @Kearney: The bullwhip effect». www.au.kearney.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-06-26-ին.
  27. «Understanding the bullwhip effect in Supply Chains». Supply Chain Academy (ամերիկյան անգլերեն). 2018-01-26. Վերցված է 2020-06-26-ին.
  28. Lee; Padmanabhan; Zhang (15 April 1997). «The Bullwhip Effect in Supply Chains». MIT Sloan Review of Management (Spring 1997). Վերցված է 24 November 2015-ին.