«Ջիսու»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Քիմ Ջիսու''' ({{lang-ko|김지수}}, {{lang-en|Kim Jisoo}}, {{ԱԾ}}, առավել հայտնի է որպես '''Ջիսու''')...»: |
(Տարբերություն չկա)
|
17:59, 12 Հունիսի 2019-ի տարբերակ
Ջիսու | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 지수 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김지수 |
Ծնվել է | հունվարի 3, 1995[1][2][3] (29 տարեկան) Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ, ջեյ փոփ և դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, մոդել, դերասանուհի, երգերի հեղինակ և ֆոտոմոդել |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ և հարվածային համակարգ |
Լեյբլ | YG Entertainment և Interscope Records |
Կրթություն | Սեուլի կատարողական արվեստի դպրոց |
Անդամակցություն | Blackpink |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Քիմ Ջիսու (կորեերեն՝ 김지수, անգլ.՝ Kim Jisoo, հունվարի 3, 1995[1][2][3], Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3], առավել հայտնի է որպես Ջիսու)՝ հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Հանդիսանում է հարավկորեական Blackpink խմբի վոկալիստ և վիժուալ։
Կյանք և կարիերա
1995—2015: Կարիերայի սկիզբ
Քիմ Ջիսուն ծնվել է 1995 թվականի հունվարի 3-ին Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքում։
2011 թվականին դարձել է հարավկորեական YG Entertainment ընկերության ձայնագրման ստաժոր։ 2012 թվականի մայիսի 4-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջիսույի լուսանկարը «Who’s that Girl???» թիզերում։ Նրա անունը երկար ժամանակ անհայտ էր, քանի դեռ գործակալությունը չհայտնեց, որ լուսանկարի աղջիկը Քիմ Ջիսուն է [4]։
2013 թվականի հունվարի 15-ին և 19-ին YG Entertainment ընկերությունը ևս մեկ անգամ հրապարակել է Ջիսուի նկարներից, ինչպես նաև հայտարարել է, որ 2013 թվականի առաջին կեսին նախատեսվում է նոր կանանց խմբի դեբյուտ, բայց այն չեղյալ է համարվել։
Հաջորդ երկու տարիների ընթացքում Ջիսուն հայտնվել է միայն երկրպագուների լուսանկարներում։ Բայց 2014 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվեց Epik High-Spoiler խմբի տեսահոլովակը՝ աղջկա մասնակցությամբ։ Դրանից հետո նա հայտնիություն է ձեռք բերել։ Մեկ ամիս անց Ջիսուն կրկին նկարահանվել է տեսահոլովակում։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին թողարկվել Է Hi Suhyun — I'm Different տեսահոլովակը, որտեղ նա նկարահանվել է Bobby Kim ռեպերի աղջկա դերում[5]։
2015 թվականի մայիսին Ջիսուն դարձել է մոդել Samsonite RED և Nikon 1 ապրանքանիշների համար։ 2015 թվականի օգոստոսի 16-ին Ջիսուի մասնակցությամբ թողարկվել է AngelStone խաղի գովազդային տեսահոլովակը։ Նույն թվականին աղջիկը նկարահանվել է «Պրոդյուսեր» դորամայում (4, 5 և 12 սերիաներ)։
2016−2018: BLACKPINK-ի դեբյուտ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/171001_%EC%BD%94%EB%A6%AC%EC%95%84_%EB%AE%A4%EC%A7%81_%ED%8E%98%EC%8A%A4%ED%8B%B0%EB%B2%8C_%EB%B8%94%EB%9E%99%ED%95%91%ED%81%AC_%287%29.jpg/150px-171001_%EC%BD%94%EB%A6%AC%EC%95%84_%EB%AE%A4%EC%A7%81_%ED%8E%98%EC%8A%A4%ED%8B%B0%EB%B2%8C_%EB%B8%94%EB%9E%99%ED%95%91%ED%81%AC_%287%29.jpg)
Հունիսի 15-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջիսուի թիզեր լուսանկարը՝ որպես Blackpink նոր կանանց խմբի անդամ, որն առաջինն է 2009 թվականի 2NE1 խմբի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին արդեն հրապարակվել են մյուս մասնակիցների թիզերները՝ Քիմ Ջեննիի, Փակ Չեյոնիի և Լալիսա Մանոբանի։ Մամուլի ասուլիսի ժամանակ դեբյուտի օրը հիմնադիր YG, Յան Հյոն Սոքը հայտարարել է, որ խումբը լիդեր չի ունենա, քանի որ «բոլոր մասնակիցները կարող են տանել այդ դերը և շատ դժվար է ընտրություն կատարել»։ Ջիսուն զբաղեցրել է առաջատար վոկալիստի և վիժուալի դիրքերը։ 2016 թվականին Blackpink—ը թողարկել է երկու սինգլային ալբոմ՝ Square One և Square Two։ 2017 թվականի հունիսին թողարկել է «As If It’s Your Last» սինգլը։ 2018 թվականի հունիսին թողարկել է Square Up մինի ալբոմը։
2017 թվականին նկարահանվել է «Այդոլը խաղադրույքում» դորամայում։
2017 թվականի փետրվարի 5-ից մինչև 2018 թվականի փետրվարի 4-ը նա Got7-ի Ջինյոնի և NCT-ի Դոյոնի հետ, եղել է հաղորդավար Inkigayo-ում։
2019-իրական ժամանակներ: Սոլո կարիերա և համաշխարհային ճանապարհորդություն
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց, Blackpink-ի բոլոր մասնակիցների անհատական նախագծերի մասին, առաջինը իր նյութը թողարկեց Ջեննին: Ջիսուի մենահամերգը տեղի կունենա Ռոսեից և Լիսայից հետո:
2019 թվականի հունվարի 9-ին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink-ի համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում ։ Մարտի 27-ին լույս է տեսել Ջիսուի թիզեր լուսանկարը՝ մոտեցող քամբեքի համար, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին "KILL THIS LOVE" մինի ալբոմով։ 24 ժամում տեսահոլովակը հավաքել է 58 միլիոն դիտում՝ գերազանցելով Արիանա Գրանդեի «thank you, next» ռեկորդը, իսկ 30 րոպեում հավաքել է 1 միլիոն լայք: Ապրիլի 12-ին և 19-ին խմբի հետ ելույթ է ունեցել Կոաչելայի ամենամյա փառատոնը:
Բարեգործություն
2019 թվականի ապրիլի 8-ին Ջիսուն իր խմբի գործընկերների հետ 10 մլն վոն է նվիրաբերել Հարավային Կորեայի աղետների օգնությանը։
Ֆիլմագրություն
Ժամանցային շոուներ
Տարի | Անվանումը |
---|---|
2017-2018 | Inkigayo |
2018 | BLACKPINK House |
2019 | BLACKPINK Diariec |
Դորամաներ
Տարի | Անվանում | Հեռուստաալիք | Դեր |
---|---|---|---|
2015 | Պրոդյուսեի | KBS2 | "2 Days In 1 Night" հյուր |
2017 | Այդոլը խաղադրույքներում | KBS2&Netflix | MC-ը Inkigayo-ում |
Արտիստիզմ և գրավչություն
2018 թվականի Gallup Korea-ի ամենամյա երաժշտական հարցման ժամանակ Ջիսուն Հարավային Կորեայում հայտնիությամբ զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ստանալով ձայների 4,8 %-ը: 2019 թվականին նա զբաղեցրել է 7-րդ տեղը Ինստագրամի ամենահայտնի K-pop այդոլների ցուցակում՝ 15 միլիոն հետևորդով[6]։
Գովազդային ապրանքանիշներ
Լինելով թրեյնի՝ Ջիսուն ցուցադրվել է գովազդային բրենդներում 2015 և 2016 թվականներին։ Այնպիսի բրենդերի համար, ինչպիսիք են Samsonite-ը (դերասան Լի Մին Հոի հետ), LG Electronics-ը[7] և Nikon-ը[8]։
Տարի | Ապրանք | Այլ արտիստների հետ | Հղում |
---|---|---|---|
2015 | Nikon, Nikon 1 J5 | ![]() |
[9] |
Angel Stone | [10] | ||
Նոր գեղեցկություն | Լի Մին Հո | [11] | |
Smart Uniform Korea | iKON | [12] | |
2016 | LG, Stylus 2 X screen X cam | [13] | |
2018 | Kiss Me | Փաք Ռոզե(Blackpink) | [14] |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 제니, 카이와 열애설 후 첫 SNS 게시 "지수 언니 생일 축하" (կոր.) / 코리아중앙데일리
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «YG新女團練習生相關資料(JISOO.Jennie Kim等)+照片+影片+新聞整理». 櫻花泡菜. Արխիվացված է օրիգինալից 2018-01-01-ին. Վերցված է 2017-06-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «HI SUHYUN新歌《我不一樣》MV出爐 展清新幻想風格». 韓星網. Արխիվացված է օրիգինալից 2015-07-02-ին. Վերցված է 2017-06-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Blackpink's Lisa most followed K-pop idol on Instagram». The Straits Times. 2019-04-17. Վերցված է 2019-05-29-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|dead-url=
(օգնություն) - ↑ «KIM JISOO & iKON & Chosen as School Uniform models 'Smart Uniform'». Blackpink YG. August 25, 2015. Վերցված է April 28, 2019-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|dead-url=
(օգնություն) - ↑ «Small but strong ... Nikon announces Nikon 1 J5 lens interchangeable camera». The Korea Herald (in Korean). April 2, 2015. Վերցված է April 28, 2019-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|dead-url=
(օգնություն) - ↑ «金智秀代言 Nikon 相機» (չինարեն). kpopn. 2015-04-05. Վերցված է 2017-06-05-ին.
- ↑ «[Instiz] YG trainee Kim Jisoo films CF for 'Angel Stone'» (անգլերեն). ygpress. 2015-08-10. Արխիվացված է օրիգինալից 2017-12-31-ին. Վերցված է 2017-06-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ *«李敏鎬,智秀的情侶畫報» (չինարեն). kpopn. 2015-03-25. Վերցված է 2017-06-05-ին.
- «Lee Min Ho & Kim Ji Soo YG Trainee Samsonite CF». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2017-05-12-ին. Վերցված է 2017-06-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- «Lee Min Ho & Kim Ji Soo YG Trainee Samsonite CF». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2017-05-12-ին. Վերցված է 2017-06-04-ին.
- ↑ «150902 iKON & Kim JiSoo @ SMART Making Film». YouTube. Վերցված է 2017-06-04-ին.
- ↑ *«iKON became the new commercial model for LG smart phones… Working with YG's Kim Ji-Soo» (անգլերեն). YG娛樂. 2016-03-24. Արխիվացված է օրիգինալից 2018-03-27-ին. Վերցված է 2017-06-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)- «LG Stylus2 & iKON 제1화 진환, 사랑을 그리는 방법_고백_(full ver)». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2016-05-22-ին. Վերցված է 2017-06-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- «LG Stylus2 & iKON 제1화 진환, 사랑을 그리는 방법_고백_(full ver)». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2016-05-22-ին. Վերցված է 2017-06-04-ին.
- ↑ «[BLACKPINK][新闻]180927 BLACKPINK JISOO-ROSÉ担任化妆品牌代言人 展现时尚魅力——IDOL新闻». idol001.com (պարզեցված չինարեն). Վերցված է 2018-10-07-ին.
Արտաքին հղումներ
- blackpinkofficial.com՝ Blackpink խմբի օֆիցիալ էջը
- https://www.instagram.com/blackpinkofficial/ ՝ Blackpink խմբի Ինստագրամյան օֆիցիալ էջը
- https://www.youtube.com/channel/UCOmHUn--16B90oW2L6FRR3A՝ Blackpink խմբի Յություբի օֆիցիալ ալիքը
- http://blackpinkblink.com - Blackpink blink
- https://kshowbiz.com/members-profiles/blackpink-profile Information About Member