Jump to content

«Չարլզ էդուարդ Ստյուարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ միապետ}} '''Չարլզ Էդուարդ Լուի Ջոն Կազիմիր Սիլվեստեր Սևերինո Մարիա Ստյուարտ''' ({{lang-en|'''...»:
(Տարբերություն չկա)

19:14, 30 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Չարլզ էդուարդ Ստյուարտ
Ծնվել է՝դեկտեմբերի 31, 1720(1720-12-31)[1][2]
ԾննդավայրPalazzo Muti, Հռոմ, Պապական մարզ
Մահացել է՝հունվարի 31, 1788(1788-01-31)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրPalazzo Muti, Հռոմ, Պապական մարզ
Vatican Grotto
Երկիր Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
գահի հավակնորդ և զորավար
ՀայրJames Francis Edward Stuart, Prince of Wales?[3]
ՄայրMaria Clementina Sobieska?[3]
ԵրեխաներCharlotte Stuart, Duchess of Albany?
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
Կապիչի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Չարլզ Էդուարդ Լուի Ջոն Կազիմիր Սիլվեստեր Սևերինո Մարիա Ստյուարտ (անգլ.՝ Charles Edward Louis John Casimir Sylvester Severino Maria Stuartդեկտեմբերի 31, 1720(1720-12-31)[1][2], Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ - հունվարի 31, 1788(1788-01-31)[1][2], Palazzo Muti, Հռոմ, Պապական մարզ), կյանքի տարիներին Բրիտանիայում հայտնի էր որպես «երիտասարդ հավակնորդ» կամ «երիտասարդ ասպետ», իսկ հետագայում, մահվանից հետո՝ «գեղեցիկ արքայազն Չարլի» (անգլ.՝ Bonnie Prince Charlie), երկրորդ յակոբինյան հավակնորդը Անգլիայի, Շոտլանդիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի Թագավորությունների գահի համար (որպես Չարլզ III) հոր մահվանից հետո (1766 թվական): Այս հավակնորդությունը հիմնված էր նրա՝ Ջեյմս Ֆրանսիս Էդուարդ Ստյուարտի ավագ որդին լինելու փաստի վրա: Իր հերթին, Ջեյմս Ֆրանսիս Էդուարդ Ստյուարտը Ջեյմս VII-ի և II-ի որդին էր: Չարլզը ամենից ավելի հայտնի է որպես 1745 թվականի Յակոբինյան անհաջող հեղաշրջման սադրիչ, մի քայլ, որով նա փորձում էր վերականգնել իր ընտանիքի՝ Մեծ Բրիտանիայի Թագավորության գահի հավակնությունը: Ապստամբությունը ավարտվեց Կալոդենի ճակատամարտով, որտեղ Չարլզի գլխավորած շոտլանդացի աշխարհազորայինները պարտություն կրեցին՝ այդպիսով վերջ դնելով Յակոբինյանների շարժմանը: Յակոբինյաններն աջակցում էին Չարլզին, քանի որ հույս ունեին դրանով հասնել հռոմեական կաթոլիկության նկատմամբ առավել բարեհաճ վերաբերմունքի և որովհետև հավատում էին «թագավորների աստվածային իրավունքին»: Ապստամբությունից հետո Չարլզի փախուստը Շոտլանդիայից, նրան հետագայում ներկայացրեց ռոմանտիկ-հերոսական լույսի ներքո[4]: 1759 թվականին նա ներգրավվեց Բրիտանիան գրավելու ֆրանսիական ծրագրի մեջ, որը ճնշվեց բրիտանական նավատորմի տարած հաղթանակներից հետո[5]:

Վաղ կյանք

Արքայազն Չարլզ Էդուարդ Ստյուարտ, Ջեյմս Ֆրանսիս Էդուարդ Ստյուարտ արքայազնի ավագ որդին, 1720-1788 թվականներ: Ուիլյամ Մոսմանի նկարը՝ 1750 թվական

Չարլզը ծնվել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Պալացցո Մուտի պալատում, 1720 թվականի դեկտեմբերի 31-ին[6], որտեղ նրա հորը ապաստան էր տվել Հռոմի Կղեմես XI պապը: Իր գրեթե ողջ մանկությունը Չարլզը անցկացրել է Հռոմում և Բոլոնիայում: Նա ավագ թագաժառանգի՝ Ջեյմսի (աքսորված Ջեյմս VII և II Ստյուարտ արքայի որդու) և Մարիա Կլեմենտինա Սոբեսկայի որդին էր: Մարիա Սոբեսկան նշանավոր Յան Սոբեսկիի թոռնուհին էր, որը պատմության մեջ հայտնի դարձավ 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում Օսմանյան Թուրքիայի դեմ տարած հաղթանակի շնորհիվ: Չարլզը Հռոմում արտոնյալ մանկություն էր վայելում. նա դաստիարակվում էր կաթոլիկ ընտանիքում՝ շրջապատված սիրով և հոգատարությամբ, որտեղ, սակայն, շատ էին լինում աղմկոտ վիճաբանություններ: Որպես Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի գահի օրինական ժառանգներ՝ համաձայն Յակոբինյան ժառանգորդության, նրա ընտանիքն ապրում էր հպարտության զգացումով՝ հավատալով թագավորների աստվածային իրավունքին: Ստյուարտների համար ընտանիքում ամենօրյա մշտական խոսակցության թեման Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի գահին վերստին տիրանալն էր, որը հատկապես դրսևորվում էր Չարլզի հոր մռայլ և կռվարար տրամադրություններում[7]: Չարլզի պապը՝ Անգլիայի Ջեյմս II և Շոտլանդիայի Ջեյմս VII արքան, կառավարեց 1685-ից մինչև 1688 թվականը[6]: Նրա իշխանությունը դադարեցվեց, երբ Պառլամենտը արքայի փեսային՝ դանիացի բողոքական Վիլհելմ III Օրանացուն և նրա կնոջը՝ արքայադուստր Մարի Ստյուարտ II-ին՝ արքայի ավագ դստերը, հրավիրեց փոխարինելու նրան՝ որպես անգլիական գահի տիրակալ՝ 1688 թվականի Պանծալի հեղափոխությունից հետո: Շատ բողոքականներ, այդ թվում նաև մեծ թվով նշանավոր պառլամենտականներ մտահոգվում էին, որ Ջեյմս արքան նպատակ ունի Անգլիայում վերահաստատել կաթոլիկությունը: Ջեյմս արքայի աքսորումից հետո յակոբինյանները ձգտում էին Ստյուարտներին վերադարձնել Անգլիայի և Շոտլանդիայի գահը, որոնք 1707 թվականին միավորվել էին որպես Մեծ Բրիտանիա: Չարլզ Էդուարդը կարևոր դեր էր խաղում այս նպատակին հետամուտ լինելու մեջ: 1734 թվականին Չարլզ Էդուարդը առաջին անգամ մասնակցեց պատերազմական գործողությունների՝ ֆրանսիացիների և իսպանացիների մղած Սիգե Գայտայի ճակատամարտում: 1744 թվականին Չարլզի հայրը կարողացավ ձեռք բերել ֆրանսիական կառավարության աջակցությունը, որից հետո Չարլզը մեկնեց Ֆրանսիա՝ 1744 թվականին ֆրանսիական բանակը Անգլիա առաջնորդելու նպատակով: Այս ներխուժումը, սակայն, երբեք չիրականացավ, քանի որ Անգլիա ուղղված նավատորմը ճանապարհին փոթորկի հանդիպելով ցաքուցրիվ եղավ: Մինչև որ նավատորմը կվերակազմավորվեր, բրիտանական նավատորմը հարձակում գործեց, որը մոլորեցրեց նրանց և ստիպեց հետ քաշվել նեղուցից[8]: Մինչդեռ, աննկուն Չարլզը որոշել էր ցանկացած գնով շարունակել ուղիներ փնտրել բրիտանական գահի վրա Ստյուարտների հաստատման համար:

Ծագում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. McLynn, Frank. Charles Edward Stuart: a tragedy in many acts
  5. McLynn Charles Edward Stuart pp. 449–54
  6. 6,0 6,1 «Charles Edward Stuart – Jacobites, Enlightenment and the Clearances – Scotland's History».
  7. «Who was Bonnie Prince Charlie?». Essortment.com. Արխիվացված է օրիգինալից 25 May 2010-ին. Վերցված է 5 May 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Longmate p. 149

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝