Jump to content

«Լեհաստանի անկախության ազգային տոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Տոն |տիպ (գույն) = ազգային տոն |անվանում = Լեհաստանի անկախության ազգային տոն |բնօրինա...»:
(Տարբերություն չկա)

13:27, 16 Հուլիսի 2017-ի տարբերակ

Լեհաստանի անկախության ազգային տոն
Narodowe Święto niepodległości

Անկախության ազգային տոն (2012), Վարշավա, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու հրապարակ
Տեսակազգային տոն, public holidays in Poland? և պետական տոն
Ենթադասանկախության օր
ԱմսաթիվՆոյեմբերի 11
Տոնվում է Լեհաստան
Հաստատված1937 ապրիլի 23, 1989
Տոնումնոյեմբերի 11
Ի հիշատակԿոմպիենի զինադադար

Լեհաստանի անկախության ազգային տոն (լեհ.՝ Narodowe Święto niepodległości), Լեհաստանի ազգային տոն, որը նշվում է նոյեմբերի 11-ին, ի նշան 1918 թվականին Ռեչ Պոսպոլիտայի բաժանումից 123 տարի հետո (1795-1918) ձեռքբերած անկախության: Տոնը օրինական ուժի մեջ է մտել 1937 թվականի ապրիլի 23-ից[1], չեղարկվել է 1945 թվականի հուլիսի 22-ին Պետական ազգային խորհրդի (լեհ.՝ Krajowa Rada Narodowa) կողմից սահմանված օրենքով: Վերականգնվել է 1989 թվականին՝ Լեհաստանում համակարգային փոփոխությունների շրջանում[2]:

Անկախության տոնը համապետական ոչ աշխատանքային օր է, որն ուղեկցվում է դրոշների բարձրացմամբ, երկրի նախագահի ուղերձով, Վարշավայի կենտրոնում ռազմական շքերթով:

Տարեթվի ընտրություն

Լեհաստանի անկախության վերականգնումը աստիճանական գործընթաց է եղել: Նոյեմբերի 11 ամսաթվի ընտրությունը կարելի է բացատրել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հետ համընկմամբ (1918 թվականի նոյեմբերի 11-ի Կոմպիենի զինադադարով Գերմանիան վերջնակապես հայտարարվեց պարտված): Նախօրեին Վարշավայում էր գտնվում Յուզեֆ Պիլսուդսկին: Այդ երկու օրերին՝ նոյեմբերի 10 և 11 լեհ ժողովուրդը իրեն հռչակեց լիովին անկախ[3][4]:

Պատմություն

Ազգային անկախության տոնի հանդիսություններին մասնակցող երեխաներ (Գդանսկ, 2010)
Անկախության խաչ
Ծաղիկներ Յուզեֆ Պիլսուդսկու հուշակոթողի մոտ՝ Անկախության օրը

1918 թվականի նոյեմբերի 11-ին պետության գլուխ կանգնեց մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին և ձևավորվեց Լեհաստանի առաջին ժողովրդավարական կառավարությունը:

1919-1936 թվականներին Վարշավայում անկախության տոնը նշվել է որպես ռազմական հանդիսություն, որը կազմակերպվում էր նոյեմբերի 11-ին հաջորդող կիրակին:

1919 թվականին դեռ նպատակահարմար չէր անկախության տոնը հանդիսավոր կերպով նշելու համար, քանի որ հանրապետության սահմաններին շարունակվում էին պատերազմները: Առաջին անգամ մեծ շուքով հանդիսություններ անցկացվել են 1920 թվականին նոյեմբերի 14-ին: Այդ օրը Յուզեֆ Պիլսուդսկուն՝ որպես խորհրդային-լեհական պատերազմում հաղթանակած հրամանտարի շնորհվեց մարշալի գավազան[5]:

Մինչև 1926 թվականի մայիսյան հեղաշրջումը՝ անկախության տոնակատարությունները իսկական ռազմական հանդիսություններ են եղել: Այդ տարի նոյեմբերի 8-ին պրեմիեր-մինիստր Յուզեֆ Պիլսուդսկու հրամանով այդ օրը պետական պաշտոնյաների համար հայտարարվեց ոչ աշխատանքային: Այդ օրը Վարշավայի Սաքսոնական հրապարակում անցակացվեց ռազմական ստորաբաժանումների ցուցադրություն, որին հաջորդեց շքերթը (վերջին անգամ 1934 թվականին):

1928 թվականին մայրաքաղաքի Սաքսոնական հրապարակը անվանակոչվել է Յուզեֆ Պիլսուդսկու անունով:

1930 թվականի հոկտեմբերի 29-ից Լեհաստանի նախագահի նախաձեռնությամբ սահմանվել է Անկախության խաչ պետական պարգևը, որով պարգևատրվում են Լեհաստանի անկախության վերականգնման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած անձինք[6]:

Անկախության տոնին պետական տոնի կարգավիճակ է տրվել միայն 1937 թվականի ապրիլի 23-ին[7]: Այդ օրը նշվում էր պետական սուվերենության ձեռք բերումը և Առաջին համաշխարահային պատերազմի ավարտը: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը տոնակատարությունները այդ նույն օրը նշվել են 2 անգամ՝ 1937 և 1938 թվականներին: 1937 թվականին տոնի օրը բացվել է գեներալ Յուզեֆ Սովինսկու հուշարձանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականի սեպտեմբերին Լեհաստանը կրկին բաժանվել է Նացիստական Գերմանիայի (օկուպացիան սկսվել է սեպտեմբերի 1-ին) և ԽՍՀՄ-ի (օկուպացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին) միջև: Պատերազմի ավարտից հետո տոնը պաշտոնապես չի նշվել մինչև 1989 թվականը, երբ Լեհաստանում անցկացվեցին առաջին ժողովրդավարական ընտրությունները:

Քայլերթեր

Անկախության քայլերթ (2015)

2010 թվականից սկսած, ամեն տարի նոյեմբերի 11-ին Վարշավայում մի քանի ազգայնական միությունների կողմից («Ազգայնական-արմատական ճամբար», «Լեհական երիտասարդություն») իրականացվում է «Անկախության քայլերթ»:

2010 թվականի քայլերթին մասնակցել է մոտավորապես 3000 մարդ, 2011-ին՝ ավելի քան 20000 (ըստ ոստիկանության ներկայացրած վիճակագրության): Նախաձեռնության հեղինակների պնդմամբ 2013 թվականին քայլերթին մասնակցողների թիվը հասել է 100000-ի:

Անկախության քայլերթերին մասնակցում են պատերազմի վետերաններ, ոստիկաններ, պրոֆեսիոնալ մարզիկներ, գիտնականներ, ակադեմիկոսներ և նույնիսկ հոգևորականներ: Դրանց ժամանակ երբեմն բախումներ են լինում ոստիկանների հետ, որոնց արդյունքում լինում են տուժողներ և ձերբակալվածներ[8]:

Գրականություն

  • Henryk Zieliński, The collapse of occupiers authority on Polish territories and the first attempts to create the Polish authority centers (X–XI 1918), History of Poland 1918-1939, Warsaw, «Polish Scientific Publishers PWN», 1984, ISBN 83-01-03866-7։

Ծանոթագրություններ

  1. Dz. U. z 1937 r. Nr 33 poz. 255
  2. Ustawa z dnia 15 lutego 1989 r. o ustanowieniu Narodowego Święta Niepodległości (Dz.U. 1989 nr 6 poz. 34)
  3. «The beginning of independence» (լեհերեն). Museum of Józef Piłsudski in Sulejówek. Վերցված է 19 December 2013-ին.
  4. «The declaration of independence» (լեհերեն). Museum of Józef Piłsudski in Sulejówek. Վերցված է 19 December 2013-ին.
  5. Rocznice odzyskania niepodległości w okresie międzywoennym Музей Юзефа Пилсудского в Сулеювеке
  6. Croix et Médaille de l'Indépendance sur medailles1914-1918.fr
  7. Dziennik Ustaw|1937|33|255
  8. Задержаны более 200 участников Марша Независимости в Польше. Украинска правда. 11.11.2014. (ուկր.)

Արտաքին հղումներ