Jump to content

«Երուսաղեմի պաշարում (1099)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Երուսաղեմի պաշարում |Հակամարտություն = Առաջին խ...»:
(Տարբերություն չկա)

11:23, 21 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Երուսաղեմի պաշարում
Թվականհուլիսի 15, 1099
Մասն էԱռաջին խաչակրաց արշավանք
ՎայրԵրուսաղեմ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Երուսաղեմի պաշարում — Առաջին խաչակրաց արշավանքի գլխավոր իրադարձությունը: Տեղի է ունեցել 1099թ.-ի հունիսի 7-ից մինչև հուլիսի 15-ը, որի անդյունքում քաղաքը գրավեցին խաչակիրները: Ճակատամարտի հաջող ավարտը հանգեցրեց Առաջին խաչակրաց արշավանքի ավարտին Փոքր Ասիայում:

Նախապատմություն

1095 թ-ին Ուրբանոս II-րդ Հռոմի Պապը հրավիրում է Կլերմոնի ժողովը և հայտարարում է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, նպատակն էր ազատագրել մուսուլմանների տիրապետության տակ գտնվող Երուսաղեմ քաղաքը, որտեղ մեծացել,սպանվել և թաղվել էր Հիսուս Քրիստոսը: Ուրբանոսը խոստանալում էր մեղքերի թողություն տալ արշավանքի մասնակիցներին։ Եվրոպացիները թյուր կարծիք ունեին մուսուլմանների մասին և մտածում էին, որ հեշտ հաղթանակ կտան նրանց նկատմամբ:

Գյուղացիների խաչակրաց արշավանք

1096 թ. հոկտեմբերին մեկնարկում է գյուղացիների կամ աղքատների խաչակրաց արշավանքը: Արշավի մասնակիցների մեծ մասը կանոնավոր բանակի անդամներ չէին, հետևաբար իրենցից լուրջ ռազմական ուժ չէին ներկայացնում: Սուրբ Երկրի ճանապարհին խաչակիրները թալանում էին խաղաղ բնակչությանը, կազմակերպում հրեական համայնքի ջարդեր: Կոստանդնոպոլիսում հավաքվում է շուրջ 180 հազար մարդ ովքեր մեծ վտանգ էին ներկայացնում Բյուզանդիայի համար: Ալեքսիոս Ա Կոմնենոսը հասկանում է, որ հմուտ զինվորների փոխարեն Հռոմի Պապը նրա մոտ է ուղարկել աղքատների հյուծված խմբեր, ովքեր պարզապես չեն կարող մարտնչել լավ պատրաստված և զիված մուսուլմանների դեմ: Բացի դրանից «բանակը» Բյուզանդիայում գտնվելու ընթացքում ոչնչացնում է շատ տներ, պալատներ, առևտրականների կրպակներ չնայած նրան, որ բյուզանդացիները նրանց շարունակում էին սնուցել խաչակիրներին: Ալեքսիոսը չի կարողանում համոզել Պետրոս Ամյենցուն սպասել ասպետ-խաչակիրների տեղ հասնելուն: 1096 թ. հոկտեմբերի 21-ին Նիկիայի մոտ գտնվող Ցիվետոտոս քաղաքի մոտ սելջուկները գլխովին ջախջախում են խաչակիրներին:

Արշավանքի շարունակությունը

Հայկական 1099 թվականի հիշատակարան Երուսաղեմի գրավման մասին

Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ գոտֆրիդ Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ` Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կազմակերպված բանակը: Նրանց ընկալում էին որպես` Հռոմի Պապի դաշնակիցներ: Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոտֆրիդի բանակը կազմված էր 10 հազ. հեծյալից և 70 հազ. հետևակայիններից, սակայ այս թվերը զգալիորեն ուրճացված են: մինչև զորքերը գլխավորելը Գոտֆրիդը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը[1].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի գան Հունգարիայի բնակիչների հետ` ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները: Բելգրադից ոչ հեռու Գոտֆրիդը հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և կնքեց նրանց հետ դաշինք Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին նրանց հողերը պաշտպանելու պայմանով: Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը: Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոտֆրիդին ներկայանալ իր մոտ Կոստանդնոպոլիս: Սակայն գոտֆրիդը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և 1096 թ. դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[2].: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը որոշեց վերականգնել սնուցումը: Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոտֆրիդը դաշինք կնքեցին Գոտֆրիդը երթմնակալեց Ալեքսիոսին փոխարենը շատ գումար ստացավ: Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները Գոտֆրիդը շարժվեց դեպի Նիկիա: Նիկան գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոտֆրիդը: Խաչակիրների հրամանատարները դարձյալ ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ` գրավել Դամասկոսը, թե խայտառակել Ֆաթիմյաններին Կահիրեում, սակայն ի զարմանս բոլորի որոծում են գրավել Երուսաղեմը:

Պաշարումը

Émile Signol Երուսաղեմի նվաճումը խաչակիրների կողմից, 1099. հուլիսի 15-ին 1847թ.-ի նկար

1099թ. հունիսի 7-ի վաղ առավոտյան խաչակիրները հասնում են Երուսաղեմին: Երուսաղեմի մոտ է հավաքվում 20-40 հազ. խաչակրաց բանակ: Երուսաղեմի ամիրա Իֆթիքար ալ-Դաուլան խաչակիրների մոտ է ուղարկում դեսպանների, թույլատրելով մտնել քաղաք փոքր չզինված խմբերով ուխտագնացության: Սակայն ամիրաի առաջարկին քրիստոնյաները չեն համաձայնվում[3]: Երուսաղեմի պաշարումը սկսում էր հիշեցնել Անտիոքի պաշարմանը քաղաքի ամիրան վռնդում է քաղաքի քրիստոնյաներին և սկսում է ամրացնել պարիսպները: Բացի դրանից մուսուլմանները թունավորում են շրջակայքի ջրհորները խաչակիրները ստիպված ջուր էին բերում իրենց ճամբարից 10 կմ. հեռավորության վրա գտնվող ջրի աղբյուրից: Հունիսի 13-ին խաչակիրները սկսեցին գրոհել քաղաքի պարիսպները: Աստիճաններով բարձրացող քրիստոնյաները մարտի էին բռնվում պաշարվածների հետ, սակայն պարիսպների բարձրության և ամրության շնորհիվ քրիստոնյաները տանուլ տվեցին առաջին գրոհը: Հունիսի վերջին խաչակիրները ստացան տեղեկություններ, որ դեպի պաշարվածները Եգիպտոսից շարժվում է Ֆաթիմյանների բանակը: Հասկանալով, որ պասիվ պաշարումը կարող է երկար տևել քրիստոնյաները Սամարիայի անտառներից փայտ բերեցին և սկսեցին կառուցել պաշարողական մեքենաներ: Հետո տեղի ունեցավ ռազմական ժողով, որի ընթացքում հրամանատարներին բաշխվեցին առաջադրանքներ: Ամեն մի հրամանատար պարտավոր էր գրոհել քաղաքի ինչոր հատված: Վճռական գրոհը տեղի ունեցավ հուլիսի 14-ին քրիստոնյաները պաշարողական մեքենաներից սկսեցին քարեր արձակել, սակայն ի շնորհիվ պատերի վրա մուսուլմանների կողմից տեղադրած բամբակով լցված պարկերի հարվածները լուրջ վնաս չէին հասցնում քաղաքին: Գրոհը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում: Մուսուլմանները վախենում էին, որ քրիստոնյաները նոր գրոհ կձեռնարկեն, իսկ քրիստոնյաները վախենում էին, որ սարակինոսները կայրեն պաշարողական մեքենաները: Հուլիսի 15-ի առավոտը սկսվեց համընդանուր աղոթքով: Եվրոպացի տեգակիրները ցույց տվեցին մինչ այդ մուսուլմանների համար անհայտ զինատեսակի` տեգի հզորությունը` դիպուկ կրակելով պատերի վրա կանգնած մուսուլմաններին: Ասպետները ձեռնարկեցին նոր գրոհ, բարձրանալով պարիսպների վրա հասցնում էին սարսափելի վնասներ մուսուլմաններին: Նման ճնշման մուսուլմանները չկարողացան դիմակայել: Ընկան քաղաքի բոլոր պաշտպանները և արդեն ոչինչ չէր կարող կանգնեցնել քրիստոնյաներին հասնել իրենց նպատակին: Խաչակիրները սկսեցին ներխուժել քաղաք:Ըստ ավանդության առաջինը քաղաք է մտել Լետոլդ անունով մի ասպետ, նրան հաջորդեց Գոտֆրիդ Բուլյոնցին:

Քաղաքի թալանը և ջարդերը

Հարձակվողները սպանում էին իրենց ճամփին հանդիպած բոլոր մուսուլմաններին և հրեաներին: Քաղաքացիներից շատերը փորձեցին ապաստանել Երուսաղեմի տաճարի տանիքի վրա: Առավոտյան խաչակիրները այրեցին Սինագոգը իր մեջ պատսպարված բնակիչների հետ միասին: Հուլիսի 16-ի առավոտի դրությամբ համարյա քաղաքի ամբողջ բնակչությունը սպանված էր: Ըստ արևմտյան ժամանակագրերը սպանվածների թիվը հասնում է 10 հազարի, սակայն արևելյան ժամանակագրերը հայտնում են մի քանի անգամ գերազանցող թվեր: Բացի սպանդից Քրիստոնյաները նաև թալանում էին քաղաքը Տանկրեդը ըստ տեղեկությունների Երուսաղեմի տաճարից դուրս է բերել անհամար քանակությամբ ոսկի արծաթ և թանկառժեք քարեր: Գիյոմ Տյուրոսցին վկայում է, որ ամբողջ թալանվածը որոշժամանակ անց վերադարձվել է: Ժերար Րիշառը կարծիքով սպանդի պատառը հանդիսանում էր պաշարվածների անարգանքը խաչակիրների նկատմամբ: Պաշարվածները քաղաքից վիրավորական արտահայտություններ էին ուղում քրիստոնյաներին:

Հաղթանակից հետո

Երուսաղեմը գրավելուց հետո Գոտֆրիդը ընտրվեց արքա, սակայն հրաժարվում է թագադրվել այն քաղաքում որտեղ Հիսուս Քրիստոսին թագադրեցին փշե պսակով՝ ընդունում է «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը (լատին․՝ Advocatus Sancti Sepulchri): Փաստացի արքա դառնալուց հետո Գոտֆրիդը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը: Օգոստոսի 1-ին առաջին լատինական պատրիարք է ընտրվում Առնուլֆ Շոկեսցին: Նա հարցաքննում է մի քանի հրաշքով փրկված բնակչի և իմանում որտեղ է պահված ք`րիստոնեության գլխավոր մասունքներից մեկը՝ Ամենափրկիչ խաչը (այն խաչը, որի վրա խաչեցին Հիսուս Քրիստոսին): Օգոստոսի 12-ին Գոտֆրիդ Բուլյոնցին Ասկալոնի մետ ջախջախում է ալ-Աֆդալի ղեկավարած ուժերին վերացնելով նորաստեղծ թագավորությանը հարող վտանգները: Այս հաղթանակներից հետո շատ խաչակիրներ համարելով իրենց պարտքը կատարված վերադարձան հայրենիք: Առաջին խաչակրաց արշավանքը պսակվեց հաջողությամբ ինչի արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվեցին քրիստոնեական պետություններ:

Գրականություն

  • Rodney Stark, God's Battalions: The Case for the Crusades, New York, 2009.
  • Hans E. Mayer, The Crusades, Oxford, 1965.
  • Jonathan Riley-Smith, The First Crusade and the Idea of Crusading, Philadelphia, 1999.
  • Frederic Duncalf, Parallel source problems in medieval history, New York, London : Harper & Brothers, 1912. via Internet Archive. See Chapter III for background, sources and problems related to the siege of Jerusalem.
  • Sir Archibald Alison, Essays, Political, Historical, and Miscellaneous – vol. II, London, 1850.
  • The Siege and Capture of Jerusalem: Collected Accounts Primary sources from the Internet Medieval Sourcebook.
  • Climax of the First Crusade Detailed examanination by J. Arthur McFall originally appeared in Military History magazine.

Արտաքին հղումներ

  1. Վիյմառ. - Էջ 50.
  2. Կոմնենոս. - Էջ 282.
  3. Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանը / Ռամբո. — Մ.: ԱՍՏ, 2005. — С. 361-363.