Ֆրանցիսկո Տոլեդո
Ֆրանցիսկո Տոլեդո Francisco Benjamin López Toledo | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 2019[4][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ազգություն | Zapotec? |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ և բնապահպան |
Պարգևներ | |
Զավակներ | Նատալիա Տոլեդո, Laureana Toledo?[6] և Dr Lakra?[6] |
Francisco Toledo Վիքիպահեստում |
Ֆրանցիսկո Բենջամին Լոպես Տոլեդո (իսպ.՝ Francisco Benjamin López Toledo, հուլիսի 17, 1940[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 5, 2019[4][2], Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Օախակայի գեղարվեստի դպրոցում և Մեխիկոյի գեղարվեստի ազգային ինստիտուտի կիրառական արվեստի կենտրոնում, որտեղ ուսանել է գրաֆիկա Գիլերմո Սիլվա Սանտամարիայի հետ։
Տոլեդոն մասնակցել է Օախակայի գրաֆիկական արվեստի ինստիտուտի (IAGO) ստեղծման գործընթացին[7], ինչպես նաև Օախակայի ժամանակակից արվեստի թանգարանի (MACO) ֆինանսավորմանը, կույրերի համար գրադարանի ստեղծանը, լուսանկարչական կենտրոնի և Էդուարդո Մատա երաժշտական գրադարանի ստեղծմանը։
Տոլեդոն աշխատում է տարբեր ժանրերում՝ կավագործություն, քանդակագործություն, մանածագործություն, գրաֆիկա, գեղանկարչություն։
Ցուցահանդեսներ է ունեցել Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլուր։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեքսիկական ազգային մրցանակ (1998)
- Արքայազն Կլաուսի մրցանակ (2000)
- Մրցանակ ճիշտ կենսակերպ վարելու համար (2005)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոլեդոյի ծնողները եղել են սապոտեկներ[8]։ Ունի երեք զավակներ՝ գրող Նատալիա Տոլեդոն և արվեստագետներ Լաուրեանա Տոլեդոն և Դ-ր Լակրան (Jeronimo Lopez Ramirez)[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.latimes.com/entertainment-arts/story/2019-09-05/mexican-painter-francisco-toledo-dies
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 6,0 6,1 http://www.analesiie.unam.mx/index.php/analesiie/article/view/1548
- ↑ Gobierno del Estado de Oaxaca. «Francisco Toledo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ "Heilbrunn Timeline of Art History: Venados, 1981."
- ↑ Alumnos amagan con 'tomar' la Universidad de Oaxaca Արխիվացված 2013-12-14 Wayback Machine, Jorge Octavio Ochoa, El Universal, 21 September 2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aquí Oaxaca Արխիվացված 2007-03-11 Wayback Machine
- Francisco Toledo website
- Right Livelihood Award website
- Dore Ashton Արխիվացված 2012-02-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Տոլեդո» հոդվածին։ |
|