Ռոբեր Բադենտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Բադինթեից)
Ռոբեր Բադենտեր
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Federation of the Democratic and Socialist Left?
Կրթություն՝ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1952)[1], Փարիզի արվեստների ֆակուլտետ, Ժանսոն-դը-Սայի լիցեյ[2], school Vaugelas? (1944)[3] և Կոլումբիայի համալսարան
Գիտական աստիճան՝ licence ès lettres?, law degree in France? (1948), արվեստների մագիստրոս (1949) և իրավաբանական գիտությունների դոկտոր[4] (1952)
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ, witness filmed, լիբրետիստ, հեղինակ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր մարտի 30, 1928(1928-03-30)[5][6][7][…]
Ծննդավայր Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[8]
Վախճանի օր փետրվարի 9, 2024(2024-02-09)[9][8] (95 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[10][8]
Քաղաքացիություն  Ֆրանսիա[11]
Հայր Simon Badinter?
Ամուսին Էլիզաբեթ Բադինթե[3] և Anne Vernon?
Զավակներ Judith Badinter?, Benjamin Badinter? և Simon Badinter?
 
Պարգևներ

Ռոբեր Բադենտեր (մարտի 30, 1928(1928-03-30)[5][6][7][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[8] - փետրվարի 9, 2024(2024-02-09)[9][8], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[10][8]), փաստաբան, դասախոս, փորձագետ, Ֆրանսիայի քաղաքական գործիչ։ Սահմանադրական խորհրդի անդամ (1986-1995)։ Նա հատկապես հայտնի էր իր բարեգործական պայքարներով, մասնավորապես մահապատժի դեմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Սիմոն Բադենտերը, ծագումով հրեա էր Բեսարաբիայից, 1943 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվում է գերմանացիների կողմից և արտաքսվում է Գերմանիա։ Կարճ ժամանակ անց նա մահանում է համակենտրոնացման ճամբարում։ Մայրը՝ Շառլոտ Ռոզեմբերգը, ծնվել է 1899 թվականին Բեսարաբիայում (Էդինիեթ)։ Նա չգիտեր ոչ կարդալ, ոչ գրել։ Ռոբեր Բադենտերն սովորում է Փարիզի համալսարանի բանասիրության և իրավունքի ֆակուլտետում։ 1947 թվականին նա իրավունք է ստանում դասախոսելու բանասիրություն, իսկ 1948 թվականից՝ իրավունք։ 1957-1965 թվականներին նա ամուսնացած է եղել դերասանուհի Աննա Վեռնոնի հետ։ 2-րդ անգամ նա ամուսնանում է փիլիսոփա և գրող Էլիզաբեթ Բադենտերի հետ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին նա անդամագրվում է Փարիզի փաստաբանական գրասենյակներից մեկում, որպես փաստաբան։ 1952 թվականին ներկայացնում է իր գիտական թեզը Միացյալ Նահանգների քաղաքացիական օրենքների մասին։ 1974 թվականին նա պաշտպանում է ամերիկացի թենիսիստ Ջիմի Քոնորին ընդդեմ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի։ Ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Քատրիեն արգելում է Բադենտերին խաղալ Ռոլանդ-Գարուի (ֆրRoland-Garros(չաշխատող հղում)) անվան թենիսի մարզադաշտում։ Նա պաշտպանել է նաև միլիարդատիրուհի Մարի Քրիստիին, որը դատապարտվում է 5 տարվա ազատազրկման։

Թատրոն-օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչև իր մահը՝ 2024 թվականի փետրվարի 9-ը, Ռոբեր Բադենտերը նախարար եղած ապրող ամենածեր անձն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]