France 24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
France 24
Ֆրանս 24
France24.png
Երկիր {{{2}}} Ֆրանսիա
Իսի-լե-Մուլինո
Հեռարձակման գոտի {{{2}}} Ֆրանսիա
Երկիր
Լեզու հեռարձակման ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն
Հեռարձակման սկսման թվական 2006
Հիմնադիր France Télévisions
Groupe TF1
Սեփականատեր France Télévisions
Վեբ-կայք http://www.france24.com/

France 24 (արտասանվում է` vingt-Quatre [fʁɑs vɛtkatʁ]), ֆրանսիական միջազգային լրատվական հեռուստաալիք։ Հեռուստաալիքը հեռարձակում է միջազգային լուրեր` Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, կեբտրոնը գտնվում է Փարիզի մերձակա Իսի-լե-Մուլինո քաղաքում։[1] Ֆրանս 24-ը հիմնվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, և առաջին անգամ եթեր է մտել 2006 թվականի դեկտեմբերի 6-ին համացանցով։ Դեկտեմբերի 7-ից սկսել է հեռարձակվել կաբելային և արբանյակային հեռուստացանցերով Ֆրանսիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում և Կոլումբիայի դաշնային օկրուգում։ 2007 թվականի ապրիլի 2-ից սկսեց հեռարձակվել ալիքի արաբերեն տարբերակը։[2] Ներկայում ալիքը շուրջօրյա հեռարձակվում է կատարում ֆրանսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով։ Հեռուստաալիքը պատկանում է պետական France Télévisions և մասնավոր խոշոր Groupe TF1 մեդիահոլդինգներին։ Տեղեկատվական աջակցություն է ստանում Agence France-Presse, Radio France Internationale, TV5 Monde, Arte, Euronews և La Chaîne parlementaire ընկերությունների կողմից։ Սեփական 260 լրագրողներ ունեցող հեռուստաընկերությունը կարող է օգտագործել նաև Groupe TF1 և France Télévisions մեդիաընկերությունների ալիքների, ինչպես և AFP и RFI ռադիոկայանների ունեցած լրատվությունը։ 2011 թ. հունվարի 9-ից հեռուստաալիքը սկսեց հեռարձակվել 16:9 ֆորմատով։[3] Հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Ալեն դե Ռուժիլյակը։

Հեռարձակման սկզբից երկու ամիս անց անցկացրած հարցումների արդյուները ցույց են տվել, որ հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 75% հեռուստաալիքի ստեղծումը համարում են «օգտակար և անհրաժեշտ»: Սակայն որոշ քննադատներ բացասական եին վերաբերվում հեռուստաալիքին, անվանելով այն «ֆրանկոկենտրոնացված»:[4]. Տարեկան բյուջեն կազմում է 100 միլիոն եվրո։[5]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]