Jump to content

Ռեգինա Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռեգինա Թադևոսի Ղազարյան
Ի ծնեՌեգինա Թադևոսի Ղազարյան
Ծնվել էապրիլի 17, 1915
ԾննդավայրԵրևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 6, 1999
(84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ

Ռեգինա Թադևոսի Ղազարյան (ապրիլի 17, 1915(1915-04-17), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6, 1999(1999-11-06), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985), Երևանի պատվավոր քաղաքացի (1995), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին[1]։

Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-1937 թվականներին Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր[2]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966, «Կոմիտաս», 1968, «Աննա Ախմատովա», 1981), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969, «Խեցեգործներ», 1978, «Սպիտակ կռունկներ», 1980, «Խաղաղ տիեզերք», 1983) և բնանկարի («Աշուն», 1962, «Աղավնաձոր», 1965) բնագավառներում։

Ղազարյանի արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965, «Ասպետական», 1975, «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան)։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967, 1987, 1988), Էջմիածնում և Գյումրիում (1967)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ես կարգապահ զինվոր էի»(չաշխատող հղում)
  2. Երևանում Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվին հուշատախտակ է բացվել
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.