Ժոան Սֆար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոան Սֆար
ֆր.՝ Joann Sfar
Ծնվել էօգոստոսի 28, 1971(1971-08-28)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՆիս, Ծովափնյա Ալպեր[1]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, կոմիքսների արտիստ, կոմիքսների հեղինակ, կինոպրոդյուսեր, ուսուցիչ և նկարազարդող
Ժանրերֆենթեզի
ԸնտրանիThe Rabbi's Cat?
Ծնողներհայր՝ André Sfar?[4], մայր՝ Lilou?[4]
Ամուսին(ներ)Sandrina Jardel?
Պարգևներ և մրցանակներ
pastis.org/joann

Ժոան Սֆար (ֆր.՝ Joann Sfar, օգոստոսի 28, 1971(1971-08-28)[1][2][3][…], Նիս, Ծովափնյա Ալպեր[1]), ֆրանսիացի կոմիկ դերասան, ծաղրանկարիչ, կոմիքսների հեղինակ, վիպասան, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սֆարը ծնվել է Նիսում` փոփ երաժիշտ Լիլուի[6] (մահացել է, երբ Ժոանը 3 տարեկան էր ) և փաստաբան Անդրե Սֆարի[7] ընտանիքում։ Սֆարին մեծացրել են հայրը և մայրական կողմից տատիկը, ով ռազմական բժիշկ է եղել, ծագումով ուկրաինացի։ Սֆարի պապիկը փրկել է Անդրե Մալրոին, ինչի համար ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն[6][8]։

Սֆարը համարվում է ֆրանս-բելգիական կոմիքսների նոր ալիքի կարևորագույն դերասաններից։ Նրա կոմիքսներից շատերը հրատարակվել են 1990 թվականին Ժան Քրիստոֆ Մենյուի և 6 այլ արվեստագետների կողմից հիմնված L'Association-ում։ Աշխատել է Դեյվիդ Բոշարի, Լյուվիս Թրոնհեյմի հետ։ Վերջինիս հետ ստեղծել է «Donjon» կոմիքսների շարքը[9]։

Կոմիքսներից շատերը Սֆարը ստեղծել է՝ ոգեշնչվելով իր հրեական ծագումով (աշկենազ մայրը, որի ընտանիքը Ուկրաինայից էր, հայրը՝ սեֆարդ)[10]։ Ըստ Սֆարի՝ իր «Պրոֆեսոր Բել» շարքում առկա է աշկենազների հումոր, իսկ «Le chat du rabbin» ստեղծվել է ոգեշնչվելով սեֆարդիկներից։ «Les olives noires» հրեա մանկան մասին պատմող շարք է, որը ներառում է պատմական և աստվածաբանական տեղեկատվություն։

Սֆարի վրա մեծ ազդեցություն են ունեցել ծաղրանկարիչ Ֆրեդը, Անդրե Ֆրանկենը, Մարկ Շագալը, Խայիմ Սուտինը, Ուիլ Այսները, Հյուգո Պրատը, Ջոն Բուսեման[11][12]։

2009-2010 թվականներին Սֆարը գրել և նկարահանել է Գենսբուր. հերոսական կյանք կենսագրական ֆիլմը ֆրանսիացի երաժիշտ Սերժ Գենսբուրի մասին։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Շնորհվել է Ծանոթագրություններ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
2010 Գենսբուր. հերոսական կյանք Այո Այո Նաև որպես դերասան (որպես Ջորջ Բրասենս)
Սեզար մրցանակ լավագույն առաջին ֆիլմի համար
ներկայացվել է Սեզար մրցանակ լավագույն ֆիլմի համար
ներկայացվել է—Lumières մրցանակ լավագույն ֆիլմի համար
ներկայացվել է Lumières մրցանակ լավագույն ռեժիսորի համար
2011 Ռաբիի կատուն Այո Այո Այո Cristal մրցանակ լավագույն ֆիլմի համար
Prix Jacques Prévert du Scénario for Best Adaptation
Ներկայացվել է Annie մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար
Ներկայացվել է Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար
2013 Այան Յոպ քաղաքից Այո
2014 Խալիլ Ջուբրան մարգարեն Այո
2015 Ակնոցներով և հրացանով կինը մեքենայում Այո

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Klezmer: Tales of the Wild East, First Second Books, New York, 2006.
  • Vampire Loves, First Second Books, New York, 2006.
  • Sardine in Outer Space, 6 volumes, with Emmanuel Guibert, First Second Books, New York, 2006-2008.
  • The Professor's Daughter, with Emmanuel Guibert, First Second Books, New York, 2007.
  • The Rabbi's Cat, Pantheon, 2007.
  • The Rabbi's Cat 2, Pantheon, 2008.
  • Little Vampire, First Second Books, New York, 2008.
  • Dungeon (since 1998, with Lewis Trondheim and collective)
  • The Little Prince (Comic Adaptation), Houghton Mifflin Harcourt, New York, 2010.

Ֆրանսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://web.archive.org/web/20160401175342/http://jeugdliteratuur.org/auteurs/joann-sfar
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Le Journal du Dimanche, Journal du dimanche (ֆր.) — 1948. — ISSN 0242-3065; 2650-0027
  5. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2014
  6. 6,0 6,1 Télérama. «Joann Sfar».
  7. Blog BD de Nice-Matin. «Joann Sfar: "Je pense à un film sur Jacques Médecin"».
  8. L'Express. «Interview de Joann Sfar».
  9. Lambiek Comiclopedia. «Joann Sfar».
  10. George Robinson (2011 թ․ օգոստոսի 23). «Being Serge Gainsbourg». The Jewish Week. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  11. Bellefroid, Thierry. «Interview de Joann Sfar» (ֆրանսերեն). BDParadisio.
  12. Balaresque, Nicolas. «Entretien avec Joann Sfar» (ֆրանսերեն). Parutions.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոան Սֆար» հոդվածին։