Խայիմ Սուտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեդեո Մոդիլիանի «Խայիմ Սուտինի դիմանկարը»

Խայիմ Սոլոմոնովիչ Սուտին (ֆր.՝ Chaim Soutine, Հունվարի 13 1893թ., Սմիլովիչի, Մինսկի մոտ, մահ. Օգոստոսի 9 1943թ., Փարիզ, Ֆրանսիա), Ռուսաստանում ծնված հրեական ծագումով ֆրանսիացի նկարիչ:

Բովանդակություն

Կյանքը[խմբագրել]

Խայիմ Սուտին ծնվել է Մինսկի մոտ գտնվող 400 բնակչով Սմիլավիչի փոքրիկ գյուղում` աղքատ ընտանիքում: Սուտինը տասնմեկ երեխաներից տասներորոդն էր: Նկարել սկսել է 13 տարեկանից: 1909 թ. Սուտինը դասընկերոջ Միխայել Կիկոյինի հետ մեկնում է Մինսկ: Իսկ 1913 թ.` Վիլնյուս և ընդունվում է տեղի արվեստի ակադեմիա, որն էլ ավարտում է 1913 թ.: Նույն թվականի հուլիսին Խայիմ Սուտինը ժամանում է Փարիզ, որտեղ ծանոթանում է այդ ժամանակ Փարիզում ապրող և ստեղծագործող այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ֆերնան Լեժեն, Ալեքսանդր Արխիմպենկոն, Մարկ Շագալը,Օսիպ Զադկինը, Անրի Լորանսը, Մուաս Կիսլինգը և Ամեդեո Մոդիլիանի ն: Վերջինը հետագայում դառնում է Սուտինի մտերիմ ընկերն ու հովանավորը: Մոդիլիանին Սուտինին ծանոթացնում է Արվեստաբան և կոլեկցիոներ Լեոպոլդ Զբորովսկու հետ: Կարճ ժամանակով Սուտինը մտնում է Ֆերնան Կորմոնի ակադեմիա, որը նախկինում դասավանդել էր Վան Գոգին և Տուլուզ-Լոտերկին: Սուտինը մեծ ազդեցություններ է կրում Էլ Գրեկոյից, Վելասկեսից և Ռեմբրանդտից: Սակայն ամենաշատը ազդվում է Սեզանից, Վան Գոգից և Պիեր Բոնարից: Այդ կարևոր ֆորմալ ազդեցությունները զգալի են Սուտինի 1918 թ. սկզբի աշխատանքներում: Բոնարը սովորեցնում է Սուտինին դեռևս «թաց» գույներով աշխատել կուռ կառուցվածքային նկարչություն վրա: 1918 թ. Սուտինը իր բարեկամ Մոդիլիանիի հետ թողնում է Փարիզը և մեկնում Ֆրանսիայի հարավ` Կան-սյուր-Մեր:


Սուտինի դիմանկարները[խմբագրել]

Արտաքին հղում[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]