Zoë

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Zoë
Բնօրինակ անունգերմ.՝ Zoë Straub
Ծնվել էդեկտեմբերի 1, 1996(1996-12-01)[1][2] (27 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, երաժիշտ և երգերի հեղինակ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրORF
ԿրթությունLycée Français de Vienne?
Կայքzoe-official.com
 Zoë (vocalist) Վիքիպահեստում

 

Զոի Շտրաուբ (գերմաներեն՝ Zoë Straub. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈzoːiː ˈʃtʁaʊp]]]. առավել հայտնի է Zoë բեմական անունով. դեկտեմբերի 1, 1996(1996-12-01)[1][2], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում « Loin d'ici » երգով, որը մեծ եզրափակչում զբաղեցրել է տասներեքերորդ տեղը։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1996–2014. Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոի Շտրաուբը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 1-ին Վիեննայում, երաժիշտներ Քրիստոֆ և Ռումինա Շտրաուբների ընտանիքում[3]։

Վեց տարեկանում ձայնագրվել է իր ծնողների նախաձեռնած Papermoon երաժշտական նախագծի «Doop Doop (Baby Remix)» երգում[4]։ 2007 թվականին մասնակցել է ավստրիական երգի ռեալիթի մրցույթին ՝ Kiddy Contest-ին՝ հանդես գալով գերմանացի երգիչ Մարկ Մեդլոքի «Engel ohne Flügel» երգի իր մեկնաբանությամբ. այդ ժամանակ նա Վիեննայի ֆրանսիական ավագ դպրոցի՝ Lycée Français de Vienne-ի սովորող էր (այդտեղ սովորել է ինը տարի[4][5]

Ավստրիան ներկայացնող Zoe-ն « Loin d'ici երգն է կատարումՍտոկհոլմում Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչից առաջ փորձի ժամանակ:

2015–2018. կարիերայի սկիզբ, դեբյուտ և Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Շտրաուբը հանդես է եկել ORF հեռուստատեսության Vorstadtweiber հեռուստասերիալում[5] Նա մասնակցել է նաև Ավստրիայի ազգային եզրափակչին՝ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի համար, որտեղ ի վերջո գրավել է երրորդ տեղը իր և հոր հեղինակած «Quel filou» երգով:[4][5] ։ Երբ Վիեննան ծառայում էր որպես Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի հյուրընկալող քաղաք նա կենդանի ելույթ ունեցավ Rathausplatz- ում[6]։ 2015 թվականի հոկտեմբերին նա թողարկեց իր դեբյուտային Debut ալբոմը[7]։

2016 թվականի հունվարի 12-ին նա հայտարարվեց որպես Ավստրիայի ազգային եզրափակչի մասնակիցներից մեկը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի համար[8], իսկ 2016 թվականի փետրվարի 12-ին դարձավ ազգային եզրափակչի հաղթող և, հետևաբար, ներկայացրեց Ավստրիան մրցույթում։ « Loin d'ici » երգով[9][10] իրավունք ստացավ մասնակցելու մեծ եզրափակչին, որտեղ զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը ընդհանուր առմամբ և 8-րդը՝ հեռուստաքվեարկության արդյունքներով[11] 2016 թվականի ապրիլի 29-ին Շտրաուբը թողարկեց Debut- ի վերամշակված տարբերակը։ Եվրատեսիլ 2017 -ում նա ավստրիական ժյուրիի անդամ էր 2-րդ կիսաեզրափակչի և մեծ եզրափակչի ժամանակ։ 2017 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ նա հանդես կգա որպես դատավոր Սամարինյան ազգային ընտրական միջոցառմանը, որը ծառայելու էր իբրև՝Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի ազգային եզրափակիչ միջոցառում և ֆինանսավորվել էր իր ընտանիքի ու Նեոն Հիչի և Վինս Բագգի կողմից[12]։

2018-այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ իր Debut ալբոմը ոսկե կարգավիճակ ստացավ, Շտրաուբը համերգներով շրջագայեց Ավստրիայում և Եվրոպայում[13]։ Նրա « C'est la vie երգը երկար ամիսներ եղել է թիվ 1-ը Իտալիայում, ինչպես նաև դարձել է ռադիոհիթ եվրոպական մի շարք երկրներում[13] : 

Նա նաև հայտնվեց Isi & Ossi -ի՝ գերմանական Netflix-ի առաջին արտադրության մեջ։

«Tout Paris» և «Rêverie» երգերի ձայնագրությունների թողարկումներից հետո 2022 թվականին նա թողարկեց Եվրատեսիլում իր կատարած «Loin d'ici» (Հեռու այստեղից) երգի վերամշակված տարբերակը՝ անգլերեն հատվածներով, նորեկ Լեոնարդո Դևիի աջակցությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտրաուբն ապրում է Վիեննայում իր ամուսնու՝ Կասպար Լոյհուսենի հետ, ում հետ ծանոթացել է 2010 թվականին և ամուսնացել 2022 թվականի օգոստոսի 3-ին[14][15] ։ 2020 թվականի փետրվարի 4-ին նա լույս աշխարհ բերեց իրենց որդուն՝ Վիկտորին[16]։

Շտրաուբի սիրելի հեռուստասերիալը Close Up-ն է, որը կենտրոնանում է տարբեր ոլորտների՝ երաժշտության, կինոյի և սպորտի հայտնի մարդկանց կյանքի վրա։ Նա հետևում է նաև մի շարք անհատների երաժշտության, կինոյի և նորաձևության աշխարհներից։ Նրա անձնական կուռքերից են Միկան, Ավրիլ Լավինը և Ռոմի Շնայդերը[17]։

Սկավառակագրություն և ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Zoe-ն Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի համար Ավստրիայի ազգային եզրափակչի ակումբային համերգին

Նրա դեբյուտային ստուդիական ալբոմը, որը պարզապես կոչվում է Debut, թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին Global Rockstar Music լեյբլի ներքո[18]։ Ալբոմը ավստրիական ալբոմների հիթ-շքերթում զբաղեցրեց 5-րդ տեղը և IFPI AUT-ի կողմից արժանացավ ոսկե վկայականի։

Զոյին իր կարիերայի ընթացքում թողարկել է մի քանի հաջողակ սինգլներ. « Quel filou-ն 2015 թվականին[19], որը ավստրիական չարթերում զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը, նույն թվականին թողարկված « Je m'en fous-ն « և «Mon cœur a trop aimé[20], 2016 թվականին թողարկված «Loin d'ici»-ն[21],, որը ավստրիական չարթերում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, «La nuit des merveilles«-ը[22] ։ Դրանց հաջորդեցին

«Dangerous Affair»-ը[23], «C'est la vie»-ն[24],« C'est la vie (Ռեմիքսներ)»-ը, « Amour fou»-ն, « Amour fou the Remixes»-ը, «Tout Paris-ն, «Nacht»,-ը «Tout Paris (Laibert Remix)»-ը, « Rêverie[25]

2022 թվականին էլ թողարկել է «Loin d'ici (Այստեղից հեռու)» եվրատեսիլյան երգի վերամշակումը[26]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրը Մանրամասներ Գագաթնակետային դիրքերը չարթերում Հավաստագրեր
AUT



[27]
Դեբյուտ 5

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրը Տարին Գագաթնակետային դիրքերը չարթերում Ալբոմը
AUT

[28]
FRA

[29]
SWE

[30]
"Quel filou" 2015 23 Debut
"Je m'en fous"
"Mon cœur a trop aimé" 12
"Loin d'ici" 2016 13 99 66
"La nuit des merveilles" սինգլ
"Dangerous Affair" 2017 սինգլ
"C'est la vie" 2018 սինգլ
"C'est la vie (Remixes)" 2019 սինգլ
"Amour fou" 2019 սինգլ
"Amour fou the Remixes" 2020 EP
"Tout Paris" 2020 սինգլ
"Nacht" 2021 սինգլ
"Tout Paris (Laibert Remix)" 2021 սինգլ
"Rêverie" 2021 սինգլ
"Loin d'ici (Far from Here)" 2022 սինգլ
"—" denotes a single that did not chart or were not released.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտրաուբը հեռուստատեսային դեբյուտ է ունեցել 2015 թվականին Vorstadtweiber սերիալում, որտեղ խաղացել է Լաուրայի դերը առաջին եթերաշրջանի չորս դրվագներում[31]։ Նույն թվականին նա հայտնվել է «Պրեգաու» մինի սերիալում Ռոզայի դերում[32]։ 2016 թվականին Զոին մարմնավորել է Սիլկե Լեմանի կերպարը ավստրիական SOKO Kitzbühel երկարատև քրեական սերիալի մի դրվագում[33]։ Նա նաև հյուր է եկել Schnell ermittelt ի վեցերորդ եթերաշրջանում, որտեղ մարմնավորել է Լիա Պոլլակին մեկ դրվագում[34]։ 2018 թվականին հայտնվել է Wischen ist Mach կատակերգական սերիալում, որին հաջորդել է դերակատարումը Meiberger – Im Kopf des Täters քրեական դրամա սերիալում 2019 թվականին[35] 2021 թվականին էլ որպես հյուր դերասան հանդես է եկել Սոկո Դոնաու/Վիեն սերիալի մի դրվագում[36]։

Կինբոյում Զոիի կարիերան սկսվել է 2020 թվականին Կամիլայի դերով Իսի և Օսի ռոմանտիկ կատակերգությունում[37]։ Նույն թվականին նա նկարահանվել է նաև «Հաբսբուրգների զույգ դուստրերը» վավերագրական ֆիլմում, որտեղ խաղացել է Լեոպոլդինայի դերը[38]։ 2021 թվականին նա նկարահանվել է Der weiße Kobold կարճամետրաժ ֆիլմում[39], 2022 թվականին էլ՝ Ֆիլիպ ֆիլմում՝ Բլանկայի դերում[40]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2015թ Vorstadtweiber Լաուրա Սերիա 1, դրվագներ 4–8 (4 դրվագ)
2016թ Pregau Ռոզա Մինի շարք
2016թ SOKO Kitzbühel Սիլկե Լեման Սերիա 16, սերիա 9 (1 դրվագ)
2017թ Schnell ermittelt Լիա Պոլլակ Սերիա 6, սերիա 3 (1 դրվագ)
2018 թ Wischen ist Mach
2019թ Meiberger – Im Kopf des Täters
2021 թ Soko Donau/ Wien Սերիա 16, սերիա 1 (1 դրվագ)

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2020 թ Իսի և Օսի Կամիլա
2020 թ Հաբսբուրգների զույգ դուստրեր Լեոպոլդինա վավերագրական
2021 թ Der weiße Kobold Տարա
2022 թ Ֆիլիպ Բլանկա

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակը Անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը
2016թ Amadeus Ավստրիական երաժշտական մրցանակ Տարվա արտիստուհի Առաջադրված
Տարվա երգ «Mon cœur a trop aimé Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Badzic, Milenko (2015 թ․ փետրվարի 2). «Zoe Straub: Die neue Lolita von Wien startet durch» (գերմաներեն). Kronen Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 Badzic, Milenko (2015 թ․ փետրվարի 2). «Zoe Straub: Die neue Lolita von Wien startet durch» (գերմաներեն). Kronen Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.Badzic, Milenko (2 February 2015). "Zoe Straub: Die neue Lolita von Wien startet durch" (in German). Kronen Zeitung. Archived from the original on 7 February 2016. Retrieved 7 February 2016.
  5. 5,0 5,1 5,2 Steiner, Christoph (2015 թ․ հունվարի 21). «Zoe Straub: Von den "Vorstadtweibern" zum Song Contest» (գերմաներեն). Kleine Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  6. Krutzler, David (2015 թ․ մայիսի 18). «Public Viewing: Song Contest spielt's drinnen und draußen» (գերմաներեն). Der Standard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  7. Ellend, Nina (2015 թ․ հոկտեմբերի 22). «Zoë Straub: Lolita made in Austria» (գերմաներեն). Kurier. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  8. Brey, Marco (2016 թ․ հունվարի 12). «Austria: Nine acts confirmed for national final». Eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  9. Luger, Lukas (2016 թ․ փետրվարի 6). «Eine Gewinnerin, auch ohne Songcontest». Oberösterreichische Nachrichten. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  10. Brey, Marco (2016 թ․ փետրվարի 12). «ZOË to represent Austria!». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  11. «Zoe: "Leute haben mich nicht im Stich gelassen"» (գերմաներեն). Salzburger Nachrichten. 2016 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  12. «- YouTube». www.youtube.com.
  13. 13,0 13,1 «Home». ZOË (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. «Zoe Straub». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  15. «Zoe Straub on Instagram: "Yes yes yes! © @ulrichsperlweddings"». Instagram (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  16. «Baby News». ZOË (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. «Zoe Straub». IMDb. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  18. Debut (անգլերեն), 2015 թ․ նոյեմբերի 14, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  19. Quel Filou (english version) (անգլերեն), 2015 թ․ մարտի 12, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  20. ZOË - Mon coeur a trop aimé (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  21. ZOË - Loin d'ici (Official Video) (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  22. ZOË - La nuit des merveilles (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  23. «ZOË throws herself into a 'Dangerous Affair'!». ESCBubble (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  24. ZOË - C'est La Vie (Official Music Video) (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  25. «Spotify – Mobile Web Player». Spotify (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  26. ZOË - Loin d'ici (far from here) [feat. Leonardo Davi] (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  27. «Discography Zoë». Austrian Charts Portal. Hung Medien.
  28. «Discography Zoë». Austrian Charts Portal. Hung Medien."Discography Zoë". Austrian Charts Portal. Hung Medien.
  29. «Discographie Zoë». French Charts Portal. Hung Medien.
  30. «Discography Zoë». Swedish Charts Portal. Hung Medien.
  31. "Vorstadtweiber" Folge 11 (TV Episode 2016) - IMDb, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  32. Pregau (TV Mini Series 2016) - IMDb, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  33. "SOKO Kitzbühel" Akanamo muss sterben (TV Episode 2017) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  34. "Fast Forward" Lia Pollak (TV Episode 2018) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  35. "Meiberger: Chasing Minds" Der Berg (TV Episode 2019) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  36. "SOKO Linz" Women only (TV Episode 2022) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  37. Isi & Ossi (2020) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  38. "Erbe Österreich" Habsburgs verkaufte Töchter (TV Episode 2020) - IMDb, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  39. Der weiße Kobold (TV Movie 2022) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
  40. Filip (2022) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Media related to Zoë at Wikimedia Commons

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Zoë» հոդվածին։