Silver Arrow Sniper, փոքր հետախուզայինԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից 1990-ականներին։ Առաջին անգամ ցուցադրվել է 1998 թվականի փետրվարին Սինգապուրում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ։ Նախատեսված է մարտի դաշտի հետախուզության, հրետանային և հրթիռային համակարգերի կրակի ճշգրտման, ինչպես նաև հատուկ զորքերի համար տվյալների հետախուզման համար։ Կարող է գործել ինչպես ցերեկային այնպես էլ գիշերային ժամանակ։
Արձակվում է կատապուլտով։ ԱԹՍ-ի համակարգը իրենից ներկայացնում է երկու ավտոմեքենաներ, երեք կամ չորս ԱԹՍ, արձակման սարքավորումից և վերգետնյա կառավարման կայանից։