Silver Arrow Mini-V (Սկզբում անվանվում էր Micro-V), փոքր հետախուզայինԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից 1990-ականներին։
Սարքի վրա տեղակայված են զույգ 3 կՎտ (4 ձ. ու.) մխոցային շարժիչներ, որոնք տեղակայված են երկու թևերի վրա զամբյուղներում, հրող պտուտակներով։ Սարքի վրա տեղակայված է փոքր տեսագրող սարք իրանի մեջտեղում թափանցիկ խցիկի մեջ։ Սարքը չունի անիվներ, և վայրէջքը կատարվում է պարաշյուտային համակարգի միջոցով։ Կարող է բարձրացնել մինչև 8 կիլոգրամ բեռ, թռիչքի հեռավորությունը կազմում է 50 կմ։