OneRepublic

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OneRepublic
OneRepublic-ը՝ 2008 թվականին Ավստրալիայի Պերտ քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ
Ժանրերայլընտրանքային ռոք
Գործունեություն2009
ԼեյբլMosley Music Group, Interscope Records, Columbia Records
Կայքonerepublic.com
Անդամներ
Ռայան Թեդդեր, Զաք Ֆիլքինս, Էդդի Ֆիշեր, Բրենտ Քաթսլ, Դրյու Բրաուն
Նախկին անդամներ
Ջերրոդ Բեթթիս, Թիմ Մայերս
 OneRepublic Վիքիպահեստում

OneRepublic, Կոլորադո-Սփրինգսից ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ, որին հռչակ է բերել «Apologize» սինգլը։ Վերջինս Միացյալ Նահանգներում դարձել է եռակի պլատինե, իսկ 2007 թվականի նոյեմբերի 11-ին՝ երրորդը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում։ Սինգլի ռեմիքսը ներառվել է Timbaland«Shock Value» ալբոմում և OneRepublic-ի առաջնելութային «Dreaming Out Loud» ձայնասկավառակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հիմնադրվել է 2002 թվականին Կոլորադո-Սփրինգսում՝ վոկալիստ Ռայան Թեդերի և նրա դպրոցական ընկեր Զաք Ֆիլքինսի կողմից, որը կիթառ էր նվագում։ Ի սկզբանե խումբը կոչվում էր Republic։ Շուտով խումբը տեղափոխվում է Լոս-Անջելես, որտեղ այն համալրում են ստեղնահար Դրյու Բրաունը, բասիստ Թիմ Մայերը և հարվածահար Էդդի Ֆիշերը։ 2003 թվականին պայմանագիր կնքելով Columbia Records լեյբլի հետ՝ խումբն սկսել է աշխատել իր առաջնելութային ձայնասկառավառկի վրա։ Խումբն անվանափոխվել է՝ դառնալով OneRepublic, քանի որ նախկին անունն արդեն օգտագործվում էր այլ կոլեկտիվների կողմից։ Ռայան Թեդերը զուգահեռաբար աշխատում էր հայտնի պրոդյուսեր Timbaland-ի մոտ՝ գրելով երգեր տարբեր կատարողների համար և մասնակցելով Փոլ Օքենֆոլդի «Գրեմի» մրցանակի առաջադրված «A Lively Mind» ալբոմի ստեղծման աշխատանքներին։

Ալբոմի ստեղծման 2,5 տարվա աշխատանքից հետո և դրա հնարավոր թողարկումից ընդամենը երկու ամիս առաջ՝ Columbia Records-ի ղեկավարությունը խզել է պայմանագիրը խմբի հետ։ Այդ ժամանակ խումբը արագորեն հռչակ էր ձեռք բերում «MySpace» կայքում, ինչի շնորհիվ երաժիշտները պայմանագիր են կնքել Timbaland-ի "Mosley Music group" լեյբլի հետ՝ դառնալով վերոհիշյալ լեյբլի հետ աշխատող առաջին ռոք-խումբը։ 2007 թվականին խումբը լքել է Թիմ Մայերսը, որին փոխարինելու եկավ Բրենթ Քաթսլը։

2007 թվականի ապրիլին թողարկվել է Timbaland-ի «Shock Value» ալբոմը, որը ներառում էր Ռայան Թեդերի «Apologize» երգի ռեմիքս տարբերակը։ Ռեմիքսով սինգլը հաջողություն ունեցավ և դարձավ եռակի պլատինե ԱՄՆ-ում, իսկ ամբողջ աշխարհով վաճառված կրկնօրինակների թիվը հասավ հինգ միլիոնի։ «Apologize»-ը ութ շաբաթ գլխավորում էր ամերիկյան «Pop 100» հիթ շքերթը և ընդհանուր երաժշտական «Hot 100» աղյուսակում հասավ երկրորդ հորիզոնականին։ Երգը նաև դարձավ գերմանական «Keinohrhasen» ֆիլմի սաունդթրեքը։ 2007 թվականի նոյեմբերի 20-ին լույս տեսավ խմբի դեբյուտային «Dreaming Out Loud» ձայնասկավառակը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ ոսկյա։ Իրենց առաջին հաջողությունից հետո OneRepublic-ի երաժիշտները հանդես եկան հեռուստատեսությամբ, այդ թվում կատարեցին իրենց «Apologize» երգը Դևիդ Արչուլետայի հետ «American Idol» հեռուստաշոուի եզրափակչում, իսկ 2008 թվականին մեկնեցին համերգային շրջագայության Maroon 5-ի և Բրենդի Կարլայլի հետ միասին։ 2008 թվականի սեպտեմբերի 24Լոնդոնում տեղի ունեցած համերգի ժամանակ խումբը հայտարարեց նոր ձայնասկավառակի շուրջ տարվող աշխատանքների մասին, որը պետք է լույս տեսներ 2009 թվականի ամռանը։ Երկրորդ «Waking Up» ալբոմի ստեղծման աշխատանքները տարվում էին Դենվերում։ Վերջինս ներկայացվեց որոշակի ուշացմամբ՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ին։ «Waking Up»-ը հասավ «Billboard 200»[1] հիթ շքերթի 21-րդ հորիզոնականին։ 2009 թվականին խումբը նաև Լեոնա Լյուիսի հետ ձայնագրեց «Lost Then Found» երգը՝ Լեոնայի երկրորդ ալբոմի համար, որը կրում է «Echo» անվանումը։ «Waking Up» ալբոմից՝ «Secrets» երգը օգտագործվել է «The Sorcerer's Apprentice» ֆիլմում, բայց որպես պաշտոնական սաունդթրեք չի արձանագրված։ Վերոնշյալ երգը հնչում է նաև «Zweiohrküken» ֆիլմում։ «Good Life» երգը օգտագործվել է «Easy A», ինչպես նաև «One day» ֆիլմերում։ «Stop and Stare» երգը հնչեց «Castle» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայի ավարտին։

Երրորդ ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայության ժամանակ OneRepublic-ն աշխատում էր երրորդ տաղավարային ալբոմի վրա։ Զաք Ֆիլքինսը հոլովակ հրապարակեց YouTube-ում, որում տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի երրորդ ձայնասկավառակը։ 2011 թվականի ապրիլին խումբը կատարեց նոր երգ՝ «Life In Color» անվանումով, որը նրանք գրել էին Նյու Յորքում։ Twitter-ի նրանց պաշտոնական էջում հրապարակվեցին մի քանի հավանական սինգլների անվանումներ. «What U Wanted», «Burning Bridges» և «Let’s Get Lost»։ Չնայած լուրերին, թե երրորդ ձայնասկավառակի առաջին սինգլը կլինի «Life In Color»-ը, խումբը հայտարարեց, որ «Life In Color» երգը կարող է դառնալ սինգլ, բայց հաստատ ոչ առաջին։ Այդպիսով, առաջին՝ «Feel Again» սինգլի թողարկումը պետք է տեղի ունենար 2012 թվականի հուլիսին։ Այնուամենայնիվ այն դուրս եկավ օգոստոսին։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին OneRepublic-ը հանդես եկավ iTunes փառատոնի շրջանակներում՝ Roundhouse-ում (Լոնդոն) և հայտարարեց, որ ալբոմը կանվանվի «Native»։ Սեպտեմբերին հայտնվեցին 3 երգի ("Counting Stars", "Preacher" և "Something's Gotta Give") անոնսները։ 2013 թվականի հունվարի 8-ին լույս տեսավ «Native» ձայնասկավառակի երկրորդ սինգլը՝ «If I Lose Myself»։ Նույն օրը թողարկվեց երգի տեսահոլովակը։ Մարտի 22-ին դուրս եկավ OneRepublic-ի երրորդ՝ «Native» ալբոմը։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

OneRepublic
Ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռայան Թեդեր (2002 թվականից) - վոկալ, կիթառ, ստեղնշարային գործիքներ, բաս-կիթառ, թամբուրին
  • Զաք Ֆիլքինս (2002 թվականից) - կիթառներ, ջութակ, թամբուրին, բեք-վոկալ
  • Էդդի Ֆիշեր (2004 թվականից) - հարվածային գործիքներ, պերկուսսիա
  • Բրենտ Քաթսլ (2007 թվականից) - թավջութակ, թամբուրին, վառգան, ուկուլելե, կլավեսին
  • Դրյու Բրաուն (2002 թվականից) - կիթառներ, ստեղնշարային գործիքներ, գլեկոնշպիլ, բաս-կիթառ, պերկուսսիա, բեք-վոկալ
Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջերրոդ Բեթթիս (2002-2004) - հարվածային գործիքներ
  • Թիմ Մայերս (2004-2007) - բաս-կիթառ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Թեդեր

Ալբոմներ

  • 2007 - «Dreaming Out Loud»
  • 2009 - «Waking Up»
  • 2013 - «Native»
Ռայան Թեդեր

Սինգլներ

  • 2007 - «Apologize»
  • 2008 - «Stop and Stare»
  • 2008 - «Say (All I Need)»
  • 2008 - «Mercy»
  • 2009 - «Come Home»
  • 2009 - «All the Right Moves»
  • 2009 - «Secrets»
  • 2009 - «Everybody Loves Me»
  • 2010 - «Marchin On»
  • 2010 - «Good Life»
  • 2011 - «Christmas Without You»
  • 2012 - «Feel Again»
  • 2013 - «If I Lose Myself»
  • 2013 - «Counting Stars»
  • 2013 - «Life In Color»
  • 2013 - «Something I need»
  • 2014 - «Love Runs Out»
  • 2014 - «Ordinary Human»
  • 2014 - «I Lived»

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tag This Tour (2008—2009)
  • Good Life Tour (2010—2011)
  • The Native Tour (2013—2014)
  • Native Summer Tour (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OneRepublic» հոդվածին։