Լեոնա Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնա Լյուիս
Ի ծնե անունբրիտանական անգլերեն՝ Leona Louise Lewis
Ծնվել էապրիլի 3, 1985(1985-04-03)[1][2] (39 տարեկան)
Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
ԼեյբլCBS Records և Syco Music
ԿրթությունՍիլվիա Յանգի թատրոն դպրոց, Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Corona Theatre School? և ԲՐԻԹ դպրոց
Պարգևներ
Կայքleonalewismusic.com
 Leona Lewis Վիքիպահեստում

Լեոնա Լուիզ Լյուիս (անգլ.՝ Leona Louise Lewis, ապրիլի 3, 1985(1985-04-03)[1][2], Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, 2006 թվականին հաղթել է բրիտանական «The X Factor» հեռուստատեսային շոուի երրորդ եթերաշրջանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնա Լյուիսը ծնվել է Լոնդոնի Իզլինգթոն թաղամասում՝ աֆրո-գայանացի Օրալ Խոսիա Լյուիսի և ուելսական-իռլանդական-իտալական ծագմամբ Մարիա Լյուիսի ընտանիքում[3][4][5]։

Լեոնա Լյուիսը սովորել է Լոնդոնի կատարողական արվեստի և տեխնոլոգիայի դպրոցում, որտեղ սովորել է նվագել կիթառ և դաշնամուր և սկսել գրել իր առաջին երգերը։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնա Լյուիսի առաջին սինգլը` «A Moment Like This»` թողարկված 2006 թվականի դեկտեմբերին, սահմանել է համաշխարհային ռեկորդ. թողարկման առաջին 30 րոպեի ընթացքում համացանցից ներբեռնվել է ավելի քան 50 000 անգամ։ Նրա երկրորդ սինգլը` «Bleeding Love», 2007 թվականին Մեծ Բրիտանիայում առավել վաճառված է եղել։ Առաջին ալբոմը` «Spirit», թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին և դարձել առավել արագ վաճառվող առաջնելութային ալբոմն ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Իռլանդիայում[6]։ «Spirit»-ի թողարկման առաջին օրվանից ի վեր վաճառվել է 130 հազար օրինակ` գերազանցելով բրիտանական հիթ-շքերթի թոփ 10-ի մնացած ինը ալբոմների ընդհանուր տպաքանակը։

2008 թվականի գարնանը Լյուիսը նաև հաջող կերպով առաջնելույթել է Միացյալ Նահանգներում, երբ «Bleeding Love» սինգլը և «Spirit» ալբոմը «Billboard» ամսագրի հիթ-շքերթներում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։ Այդպիսի հաջողություն բրիտանացի երաժիշտները տասնյակ տարիներ շարունակ չեն կարողացել գրանցել Միացյալ Նահանգներում։

2008 թվականի օգոստոսի 24-ին Լեոնան մասնակցել է «Ամառային օլիմպիական խաղեր 2008»-ի փակման արարողությանը։ Ջիմի Փեյջի հետ նա կատարել է 1969 թվականին թողարկված «Led Zeppelin II» ալբոմից «Whole Lotta Love» երգը։

Բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարին Լեոնա Լյուիսը մի քանի խաղադրույք է կատարել «eBay»-ի աճուրդում, որոնցից գլխավորը երգչուհու հետ համատեղ ընթրիքն է։ Աճուրդից ստացված գումարն օգտագործվել է Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին օգնելու համար[7]։

Կենդանիների պաշտպանության համար շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնա Լյուիսին շատ մտահոգում է ժամանակակից աշխարհում կենդանիների վիճակը. տեսակների ոչնչացում, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք, զարգացած երկրներում մսի` չափից ավելի օգտագործման բնապահպանական հետևանքներ և այլն։ Նա ակտիվորեն մասնակցում է կենդանիների պաշտպանության բազմաթիվ բարեգործական ծրագրերի և քարոզում հրաժարվել միս օգտագործելուց։

Ամեն երկուշաբթի Լեոնա Լյուիսը պահպանում է «Meat Free Monday»-ը (Առանց մսի երկուշաբթի), որը Փոլ ՄաքՔարթնիի նախաձեռնած սննդային արշավն է։ Արշավի նպատակն է աստիճանաբար դրականորեն ազդել կլիմայի վրա՝ շաբաթական մեկ օր անցկացնելով առանց մսի։ Լեոնան իր բլոգում երկրպագուներին հորդորում է հետևել այս օրվան[8]։

2009 թվականի աշնանը Լեոնա Լյուիսը Քենսինգթոն քաղաքում գտնվող «Sony Music Studio»-ում նկարահանված տեսահոլովակում հանդիսավոր կերպով հայտարարել է Կենդանիների համընդհանուր հռչակագրին (UDAW) աջակցելու մասին, որը ներկայացվել է Կենդանիների պաշտպանության համաշխարհային հասարակության կողմից (անգլ.՝ WSPA)[9][10]:

2010 թվականի մայիսի 14-ին Լեոնա Լյուիսը «WSPA» կազմակերպության համար նվիրաբերել է երկու տոմս յուրաքանչյուր քաղաքում կայանալիք համերգի համար, որի ընթացքում նա ելույթ է ունենալու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի առաջին շրջագայության ժամանակ։ Տոմսերը խաղարկվել են մրցույթում, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր առնվազն 2 ֆունտ նվիրաբերել «WSPA» հիմնադրամին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 27-ից Լեոնա Լյուիսն ամուսնացած է պրոֆեսիոնալ պարող Դենիս Յաուխի հետ, որի հետ մինչ հարսանիքը հանդիպել է 9 տարի[12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Spirit» (2007)
  • «Echo» (2009)
  • «Glassheart» (2012)
  • «Christmas, with Love» (2013)
  • «I Am» (2015)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Hurt: The EP» (2011)

Վիդեո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The Labyrinth Tour Live from The O2» (2010)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ivor Novello Awards - Best Selling British Single («A Moment Like This»)
  • Virgin Media Music Awards - Best Track («Bleeding Love»)
  • Cosmopolitan Ultimate Woman of the Year - Newcomer of the Year
  • The Record of the Year - The Record of the Year («Bleeding Love»)

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MOBO Awards - Best Album («Spirit»)
  • MOBO Awards - Best Video («Bleeding Love»)
  • MTV Europe Music Awards - Best UK + Ireland Act
  • MTV Asia Awards - Breakthrough Artist
  • Urban Music Awards - Best Album 2008 («Spirit»)
  • Urban Music Awards - Best R&B Act
  • Virgin Media Music Awards - Best UK Act
  • World Music Awards - Best Pop Female
  • World Music Awards - Best New Artist
  • Capital Awards - Favourite UK Female Artist
  • Britain’s Best - Music Award
  • NewNowNext Awards - The Kylie Award: Next International Crossover
  • Glamour Woman Of The Year Awards - UK Solo Artist
  • Nickelodeon UK Kids Choice Awards - Favourite Song («Bleeding Love»)
  • UK Music Video Awards - People’s Choice Award («Bleeding Love»)
  • Bambi Award - Shooting Star
  • New Music Weekly Awards - Top 40 New Artist of the Year
  • Billboard 2008 Year End Award - Best New Artist
  • Vh1 Video of the Year - Best Video («Bleeding Love»)

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Swiss Music Awards - Best International Newcomer
  • Japan Gold Disc Awards - New Artist Of The Year
  • HITO Pop Music Awards - Best Western Song («Bleeding Love»)

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Final Fantasy XIII (PS3) OST. ending theme Leona Lewis - My hands

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. Lewis, Leona (2009). Dreams. Hodder & Stoughton. էջ 15. ISBN 978-0-340-91899-9. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
  4. «Winner Leona proud to be Hackney girl». Hackney Gazette. 2006 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  5. Ellen, Barbara (2009 թ․ հոկտեմբերի 25). «Leona Lewis: "I'm no pushover!"». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Леона Льюис побила рекорд Arctic Monkeys Արխիվացված 2009-08-14 Wayback Machine kinomuz.ru
  7. Леона Льюис выставила себя на аукцион Արխիվացված 2012-03-09 Wayback Machine zvezdi.ru
  8. twitter Леоны Льюис
  9. «Leona Lewis: Animals Matter to me» (անգլերեն). WSPA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին.
  10. «Leona Lewis supports Universal Declaration on Animal Welfare» (անգլերեն). WSPA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին.
  11. «Win Leona Lewis concert tickets» (անգլերեն). WSPA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին.
  12. Leona Lewis Marries Longtime Boyfriend Dennis Jauch at Gorgeous Vineyard in Tuscany

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնա Լյուիս» հոդվածին։