NBA 2K14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NBA 2K14

NBA 2K14 Խաղի կազմ.jpg
Խաղի պաշտոնական կազմը

Մշակող Visual Concepts
Հրատարակիչ 2K Sports
Սերիայի մաս ''NBA 2K''
Թողարկման թվական PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows
Հոկտեմբերի 1, 2013(ՀԱ)
Հոկտեմբերի 4, 2013(Ե)
PlayStation 4
Նոյեմբերի 15, 2013(ՀԱ)
Նոյեմբերի 29, 2013(Ե)
Xbox One
Նոյեմբերի 22, 2013
Պլատֆորմներ Microsoft Windows
PlayStation 3
PlayStation 4
Xbox 360
Xbox One
PC
iOS, Android
Ժանր Սպորտային խաղ
Խաղի ռեժիմ Միակառավարելի, համացանցային խաղ
Տարիքային
վարկանիշ
ESRB: E (բոլորի համար)

PEGI: 3+

Պաշտոնական կայք

«NBA 2K14», «NBA 2K» խաղաշարերի թվով 15-րդ բասկետբոլային վիդեոխաղն է՝ մշակված «Visual Concepts» ստուդիայի և թողարկված «2K Games» ստուդիայի «2K Sports» ենթաբաժնի կողմից։ Խաղը Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար լույս է տեսել 2013 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Microsoft Windows» օպերացիոն համակարգի և «PlayStation 3», «Xbox 360» խաղային համակարգերի համար։ «PlayStation 4» և «Xbox One» նոր սերնդի խաղային պլատֆորմերի թողարկումից հետո թողարկվում են նաև համապատասխան «NBA 2K14» խաղերը վերջիններս համար։

Խաղի կազմի վրա տեղ է գտել 2012 և 2013 թվականների NBA չեմպիոն, «Մայամի Հիթի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը[1], ում նաև իրավունք էր տրվել կազմելու խաղի երգացանկը։[2] Խաղում առաջին անգամ բացի NBA-ի 30 ակումբներից (ինչպես նաև մի քանի ակումբների որոշ պատմական կազմերից) առկա են նաև 14 ակումբներ Բասկետբոլի Եվրալիգայից։

«NBA 2K14»-ը 2K խաղաշարերի մեջ հաջորդում է «NBA 2K13»-ին և նախորդում է «NBA 2K15»-ին։

Եվրալիգա[խմբագրել]

2013 թվականի հուլիսի 2-ին «2K Sports»-ը մի քանի տարվա բացառիկ գործարք էր կնքել Եվրալիգայի ներկայացուցիչների հետ, որով ստուդիան լիազորություններ է ստանում ընդգրկել մի շարք եվրոպական ակումբներ «NBA 2K» համակարգչային խաղերում։[3]

Խաղում ներառված են հետևյալ եվրոպական ակումբները՝

Խաղի սաունդթրեքը[խմբագրել]

Ներքոնշյալ կատարումները հավաքվել էին Լեբրոն Ջեյմսի կողմից և 2013 թվականի հուլիսի 27-ին պաշտոնապես հայտարարվեցին որպես «NBA 2K14»-ի սաունթրեք-կատարումներ[4][5]։

  • Big Krit - "Cool 2 be Southern"
  • Cris Cab - "Paradise (On Earth)"
  • Coldplay - "Lost!"
  • Daft Punk & Pharrell Williams - "Get Lucky"
  • Drake - "Started From The Bottom"
  • Eminem - "Not Afraid"
  • Fly Union - "Long Run"
  • Gorillaz - "Clint Eastwood"
  • Imagine Dragons - "Radioactive"
  • Jada Kiss & Ayanna Irish - "Can't Stop Me"
  • Jay-Z - "The Ruler's Back"
  • John Legend & Rick Ross - "Who Do We Think We Are"
  • Kanye West & Rihanna- "All Of The Lights"
  • Kendrick Lamar & Mary J Blige - "Now Or Never"
  • Macklemore & Ryan Lewis & Ray Dalton - "Can't Hold Us"
  • Nas & Puff Daddy - "Hate Me Now"
  • Phill Collins - "In The Air Tonight"
  • Robin Thicke & Pharrell - "Blurred Lines"
  • The Black Keys - "Elevator"
  • The Black Keys - "Howlin' For You"

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]