NBA 2K13
| NBA 2K13 | |
|---|---|
|
|
|
| Մշակող | Visual Concepts |
| Հրատարակիչ | 2K Sports |
| Սերիայի մաս | ''NBA 2K'' |
| Թողարկման թվական | Հոկտեմբերի 2, 2012 (Հյուսիսային Ամերիկա) Հոկտեմբեր 5, 2012 (Եվրոպա) |
| Ժանր | Սպորտային խաղ |
| Կրիչ | Xbox 360, PlayStation 3, PlayStation 2, PlayStation Portable, Wii, Wii U,, PC Microsoft Windows, iOS |
| [2ksports.com/nba2k13 Պաշտոնական կայք] | |
NBA 2K13, NBA 2K խաղաշարերի թվով 14-երորդ բասկետբոլային վիդեոխաղն է` մշակված Visual Concepts ստուդիայի և թողարկված 2K Games ստուդիայի 2K Sports ենթաբաժնի կողմից: Խաղը Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար լույս է տեսել 2012թ.-ի հոկտեմբերի 2-ին` Xbox 360, PlayStation 2, PlayStation 3, PlayStation Portable, Microsoft Windows, Wii խաղային համակարգերի համար: Շուտով լույս կտեսնի նաև խաղի Wii U կոչվող պլատֆորմայի համար նախատեսված տարբերակը:
Խաղի կազմի վրա տեղ են գտել բասկետբոլիստներ Բլեյք Գրիֆինը` «Լոս Անջելես Կլիպերսից», Քևին Դյուրանտը` «Օկլահոմա Սիթի Թանդերից» և Դերիք Ռոուզը` «Չիկագո Բուլսից»:[1]
«NBA 2K13»-ը 2K խաղաշարերի մեջ հաջորդում է «NBA 2K12»-ին:
Բովանդակություն |
Գեյմփլեյը [խմբագրել]
Ինչպես նախորդ տարբերակներում, այնպես էլ NBA 2K13-ում, կարելի է բաց թողնել հանդիպումներ` դրանց տալով ավտոմատ լուծումներ: Այս խաղում նույնպես կա «Իմ խաղացողը» (My Player) ռեժիմը, սակայն անվանափոխվել է «Իմ կարիերան» (My Career): Այս ռեժիմում, սովորաբար, օգտագործողն հնարավորություն է ունենում ստեղծել իր բասկետբոլիստին և կառավարել նրա խաղը: Այս տարբերակում ավելացվել են գեղարվեստական խաղացողի գործունեությունները` բասկետբոլային դաշտից դուրս: Մասնավորապես` բասկետբոլիստն անձամբ կարող է մասնակցել պայմանագրերի կնքմանը, ինչպես նաև առաջին անգամ խաղաշարերի մեջ որևէ հանդիպումից առաջ խաղացողը կարող է ինքն ընտրել, թե ինչ աքսեսուարներ պիտի կրի կամ ինչ-կերպ պիտի մտնի մարզապալատ: Խաղում հասանելի են նաև բազմաթիվ նախորդ սերունդների բասկետբոլիստներ, օրինակ 1992 թվականի տղամարդկանց օլիմպիական հավաքականը («Դրիմ թիմ»), սակայն ի տարբերություն NBA 2K12-ի` այս տարբերակում չկան առանձին պատմական ռեժիմներ, որի ժամանակ օգտագործողը հնարավորություն էր ստանում խաղալ տարբեր նշանակալի պատմական հանդիպումներ:[2]
Խաղի սաունդթրեը [խմբագրել]
2012 թվականի օգոստոսի 1-ին, ներքոնշյալ կատարումները պաշտոնապես հայտարարվեցին որպես «NBA 2K13»-ի սաունթրեք-կատարումներ.[3]
|
|
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Քելլի Դուայեր (2012-06-26). NBA 2K13-ի շապիկի մարզիկներն են Բլեյք Գրիֆինը, Քևին Դյուրանտը և Դերիք Ռոուզը «Յահու Սպորտս»
- ↑ Բերց, Մեթ (Հոկտեմբերի 3, 2012)։ «Նետում առանց առցանց անկման»։ «Գեյմ Ինֆորմեր»։ http://www.gameinformer.com/games/nba_2k13/b/xbox360/archive/2012/10/03/shooting-out-of-an-online-slump.aspx։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2012։
- ↑ Դեյվիդ Գրինվալդ (2012-07-31) Ջեյ Զին, U2-ն, Քենյի Ուեսթը և մի շարք այլ կատարողներ «NBA 2K13»-ի երժշտական մասում «Բիլբորդ»