Love Songs

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Love Songs
The Beatles հավաքածու
Թողարկված1977 թվականի հոկտեմբերի 21–ին (ԱՄՆ), 1977 թվականի Նոյեմբերի 19–ին (Մեծ Բրիտանիա)
Ձայնագրված1962–1970, Abbey Road Studios և Apple studios, Լոնդոն
ԺանրՌոք, Ռոքնռոլ
Տևողություն59:05
Լեզուանգլերեն
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերՋորջ Մարթին
Ֆիլ Սպեկթր
Մասնագիտական ակնարկ
The Beatles-ի ալբոմների ժամանակագրություն
Live! at the Star-Club in Hamburg, Germany; 1962 Love Songs The Beatles Collection

Love Songs (հայերեն՝ Սիրո երգեր), սիրո մասին երգերի կրկնակի հավաքական ալբոմ, որը ձայնագրվել է The Beatles–ի կողմից 1962 թվականից մինչև 1970 թվականը։ Հավաքածուն թողարկվել է Capitol Records լեյբլի կողմից ԱՄՆ-ում 1977 թվականի հոկտեմբերի 21-ին (կատալոգային համարը՝ SKBL-11711) և Parlophone Records լեյբլի կողմից Մեծ Բրիտանիայում 1977 թվականի նոյեմբերի 19-ին (կատալոգային համարը՝ PCSP 721)։ Ալբոմը թողարկվել է նաև Նոր Զելանդիայում (կատալոգային նույն համարով և նույն տպագիր մատրիցայով), EMI-ին պատկանող երկու տարբեր լեյբլներում։ Սկավառակը բարձրացել է մինչև 24-րդ տեղը Billboard 200 ալբոմների չարթում և այնտեղ գտնվել է 31 շաբաթ՝ սկսած 1977 թվականի նոյեմբերի 12-ից[2]։ Ամերիկյան ձայնագրման արդյունաբերության ասոցիացիան (RIAA) հավաստագրել է ալբոմը երեք միլիոն օրինակով վաճառքի համար, չնայած որ հավաստագիրը չեղարկվել էր 1980-ականների վերջին (certified the album with sales of three million units in 2000 even though the compilation was deleted in the late 1980s)[2]։ 1982 թվականին ժողովածուն հրատարակվել է բուլղարական «Բալկանտոն» լեյբլի կողմից Բուլղարիայում և ԽՍՀՄ–ի հանրապետություններում[3]։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ձայնապնակից, հրատարակության մեջ մտնում է 11 x 11 դյույմ չափսի գրքույկ՝ դրանում տպագրված երգերի տեքստերով, որոնք գեղագրական ձեռագրով ոճավորված են մագաղաթին նմանակող թղթի վրա։ Առաջին մի քանի տպաքանակներում շապիկը նմանակել է արհեստական մաշկը, իսկ The Beatles-ի պատկերները (Ռիչարդ Ավեդոնի 1967 թվականի լուսանկարի վերարտադրումը, որը հրապարակվել է Look Magazine ամսագրում) նմանակել են ոսկե փայլաթիթեղներ։ Սկավառակները որոշ տպաքանակներում պատրաստված են եղել դեղին վինիլից։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերը գրված են Ջոն Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից, բացառությամբ՝

Սկավառակ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմ 1
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Yesterday»    2:03
2. «I’ll Follow the Sun»    1:47
3. «I Need You»  Ջորջ Հարիսոն 2:27
4. «Girl»    2:30
5. «In My Life»    2:24
6. «Words of Love»  Բադի Հոլի 2:02
7. «Here, There and Everywhere»    2:22
Կողմ 2
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
8. «Something»  Ջորջ Հարիսոն 3:00
9. «And I Love Her»    2:28
10. «If I Fell»    2:18
11. «I’ll Be Back»    2:21
12. «Tell Me What You See»    2:35
13. «Yes It Is»    2:38

Սկավառակ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմ 3
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Michelle»    2:40
2. «It's Only Love»    1:55
3. «You're Going to Lose That Girl»    2:16
4. «Every Little Thing»    2:01
5. «For No One»    1:59
6. «She's Leaving Home»    3:37
Կողմ 4
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
7. «The Long and Winding Road»    3:34
8. «This Boy»    2:12
9. «Norwegian Wood (This Bird Has Flown)»    2:02
10. «You've Got to Hide Your Love Away»    2:07
11. «I Will»    1:46
12. «P.S. I Love You»    2:02

Չհրապարակված սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Capitol Records-ը սկզբում ցանկանում էր սինգլ թողարկել հավաքածուի գովազդային արշավի շրջանակներում։ «Ա» կողմում պետք է լիներ «Girl» երգը, իսկ «Բ» կողմում՝ «You're Going to Lose That Girl» երգը։ Սինգլը պետք է դուրս գար Capitol 4506 կատալոգի համարի ներքո։ Սինգլի ծրարը նկարազարդումներով նույնպես տպագրվել է, սակայն սինգլի թողարկումը չեղյալ է հայտարարվել 1977 թվականի հոկտեմբերի սկզբին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allmusic review
  2. 2,0 2,1 Spizer (2007), pp159-162.
  3. «The Beatles - Love Songs (Vinyl, LP, Album) at Discogs». Discogs.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Spizer (2007), p157.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Spizer, Bruce The Beatles Swan Song. — New Orleans: 498 Productions, L.L.C., 2007. — ISBN 0-9662649-7-5
  • Penman, Ross The Beatles in New Zealand...a discography. — 2009. — ISBN 978-0-47-315155-3
  • Love Songs at Graham Calkin’s Beatles Pages