AMV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

AMV (անգլ.՝ anime music video), սիրողական երաժշտական տեսահոլովակ, որը ստեղծված է անիմեի հատվածների կամ ճապոնական համակարգչային խաղերի հատվածների և ցանկացած երաժշտության համադրմամբ։ Կարող են նաև օգտագործվել այլ նյութեր, օրինակ՝ սեփական անիմացիա, նկարներ կամ իսկական վիդեո, բայց դրանք չպետք է հիմնական դեր կատարեն։

AMV-ների շարքին չեն պատկանում այն աշխատանքները, որոնց հիմքում ընկած են ֆիլմերը, ոչ ճապոնական մուլտիպլիկացիոն ֆիլմերը կամ խաղերը, ինչպիսին են, օրինակ՝ «Wamdue Project — King of My Castle»։

Ճապոնական համակարգչային խաղերի հիման վրա պատրաստված տեսահոլովակները դասվում են game music videos կամ GMV ենթաբաժնին։

AMV-ի պատմությունը[խմբագրել]

AMV-ի Պատմությունը սկիզբ է առել անիմեի և գիտական ֆանտաստիկայի ամերիկացի սիրահարների շարքերում։ Համարվում է, որ առաջին AMV-ն ստեղծվել է 1982 թ. Ջիմ Կապոստասը (անգլ.՝ Jim Kaposztas)` Gundam անիմեյի և «Mr Roboto» երգի հիման վրա։ Այդ ժամանակ անիմե-տեսահոլովակների հիմնական դերը ֆանսաբով վիդեոկասետների վրա մնացած ազատ տեղը լցնելն էր։ Նախաթվային ժամականաշրջանում տեխնիկական մի շարք սահմանափակումներ չէին թույլատրում, որ AMV-ն վերաճի ինքնուրույն ֆան-ստեղծագործության տեսակի։ Առաջին հերթին 80-ականների ընթացքում և 90-ականների առաջին կեսին AMV-ների ստեղծման համար գործիք էր ծառայում երկու մագնիտոֆոնների օգնությամբ կատարվող գծային մոնտաժը։ Այս մեթոդը շատ ժամանակատար ու անարդյունավետ էր և թույլ չէր տալիս երաժշտությունն ու վիդեոն ճշտգրիտ համադրել կամ հատուկ վիզուալ էֆֆեկներ ստեղծել։ Երկրորդ հերթին՝ շատ դժվար էր որակյալ նյութ հայթհայթել, քանի որ անիմեն այդ ժամանակ տարածվում էր միայն VHS-կասետների վրա և պարունակում էր ֆան-սուբտիտրեր։ Երրորդ՝ տարբեր քաղաքներով ցրված հեղինակները շփվելու հարմար հնարավորություն չունեին և հանդիպում էին միայն անիմե-փառատոնների ժամանակ։

Իրավիճակը փոխվեց, երբ հայտնվեցին համակարգիչները, ոչ-գծային մոնտաժի ծրագրերը և Համացանցը։ Որոշ ժամանակ մոնտաժը իրականացվում էր համակարգչի միջոցով բայց վիդեոնյութը դեռ վերցվում էր VHS-ներից՝ վիդեոգրավվման քարտի օգնությամբ։ Սակայն նոր դարի սկզբին բոլորը անցան DVD-rip-երին։ Այդուհետ AMV-ների ստեղծման տեխնոլոգիան այլևս չի փոխվել։

AMV-ներ ստեղծելու հնարավորության հետ միասին մեյքերները ստացան նաև դրանք տարածելու և քննարկելու հնարավորություն՝ Ինտերնետը։ Ամեն ինչ սկսում էր զանգվածային ծանուցման նամակներից և համալսարանների սերվերներից, սակայն արդեն 2000 թ. ստեղծվեց AnimeMusicVideos.Org AnimeMusicVideos.Org կայքը, որի ստեղծողը իր առջև դրեց երբևիցե ստեղծված բոլոր AMV-ները իր դարանում հավաքելու նպատակը։ Այս կայքի շուրջ ստեղծվեց AMV-հեղինակների և պարզապես դիտողների շատ մեծ միջազգային խմբավորում։ Անիմե-փառատոնները նույնպես չեն կորցրել իրենց նշանակությունը։ Այսօր Արևմտյան համարյա բոլոր խոշոր AMV-մրցույթները անցկացվում են անիմե-փառատոնների շրջանակներում։