Ֆյոդոր Սմոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆյոդոր Սմոլով
Фёдор Смо́лов
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Фёдор Миха́йлович Смо́лов
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1990(1990-02-09)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կրասնոդար
Համար 10
Պատանեկան կարիերա
1997-2004 Ռուսաստան Սոկոլ Սարատով
2005-2006 Ռուսաստան Մաստեր-Սատուրն Եգորեվսկ
2006-2007 Ռուսաստան Սատուրն Մոսկվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2015 Ռուսաստան Դինամո Մոսկվա 68 (3)
2010   Նիդերլանդներ Ֆեյենորդ 11 (1)
2012-2013   Ռուսաստան Անժի 15 (0)
2014   Ռուսաստան Անժի 11 (2)
2014-2015   Ռուսաստան Ուրալ 22 (8)
2015-ներկա Ռուսաստան Կրասնոդար 51 (38)
Ազգային հավաքական
2008-2013 Ռուսաստան Ռուսաստան Մ21 28 (15)
2012-ներկա Ռուսաստան Ռուսաստան 24 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 20-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24-ի, 2017

Ֆյոդոր Սմոլով (ռուս.՝ Фёдор Миха́йлович Смо́лов, փետրվարի 9, 1990(1990-02-09)[1][2], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կրասնոդարի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմոլովը Մաստեր-Սատուրն Եգորեվսկի ակադեմիայի սան է։ 2007 թվականին նա միացել է Դինամո Մոսկվային։ 2010 թվականի հուլիսի 14-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆեյենորդ[4]։ Վերադառնալով վարձավճարից՝ Սմոլովը դարձավ հիմնական կազմի խաղացող, սակայն 9 խաղերից հետո նա նորից սկսեց նստել պահեստային նստարանին։ Այսպես նա 1 տարվա վարձավճարով Անժի 2012-2013 մրցաշրջանի համար[5]։ Վերադառնալուց հետո նա ևս մի անգամ տեղափոխվեց Անժի վարձավճարով[6]։

Ուրալ (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Սմոլովը միացավ Ուրալին 1 տարվա վարձավճարով[7]։ 2 շաբաթ անց՝ Ուրալի կազմում իր առաջին խաղում նա գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով Ամկարի դարպասը[8]։ Այդ մրցաշրջանում Սմոլովը Ուրալի հիմնական կազմի խաղացող էր, և 22 խաղերում նա դարձավ 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կրասնոդար[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 2-ին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Սմոլովը 4 տարվա պայմանագիր կնքեց Կրասնոդարի հետ[9]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 20-ին՝ Ամկարի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Կրասնոդարի կազմում խփեց օգոստոսի 6-ին՝ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Սլովան Բրատիսլավայի դեմ խաղում[11]։

2016 թվականի ապրիլի 10-ին՝ իր նախկին ակումբ Ուրալի դեմ խաղում Սմոլովը 4 գոլ խփեց, իսկ Կրասնոդարը հաղթեց 6-0 հաշվով[12]։ 2015-2016 մրցաշրջանում նա դարձավ 20 գոլի հեղինակ 29 խաղերում Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[13]։ Նա Կրասնոդարի առաջին ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս տիտղոսին։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Սմոլովը մասնակցեց 2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերին[14]։ Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ Սմոլովը որակավորվեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Որակավորման փուլի խաղերում Սմոլովը դարձավ 3 գոլի հեղինակ։

2012 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն ներառեց Սմոլովին նոյեմբերի 14-ին կայանալիք ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղի կազմում[15]։ Այդ խաղում նա նշեց իր դեբյուտը և խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով[16]։

Սմոլովը խփեց իր առաջին գոլը պաշտոնական խաղերում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո 2016-ի որակավորման Լիխտենշտայնի դեմ 7-0 ավարտված խաղում[17]։ Նա Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2016-ի բոլոր 3 խաղերին[18], սակայն Ռուսաստանը զբաղեցրեց վերջին տեղը B խմբում[19]։

Սմոլովը նաև մասնակցեց 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[20] և դարձավ գոլի հեղինակ Նոր Զելանդիայի դեմ գավաթի բացման խաղում[21]։ Ռուսաստանը դուրս մնաց խմբային փուլից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմոլովը տիրապետում է անգլերենին և կարդացել է Մարիո Պյուզոյի գրքերը բնօրինակ լեզվով[22]։ 2012 թվականից նա հանդիպում էր ռուս մոդել և հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ։ Զույգը ամուսնացավ 2013 թվականի դեկտեմբերին, բայց հետո բաժանվեց 2015 թվականի մայիսին[23]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Մոսկվա 2007 3 0 0 0 3 0
2008 7 1 1 0 8 1
2009 18 0 3 1 2 0 23 1
2010 2 0 0 0 2 0
2011–12 23 2 1 0 24 2
2013–14 13 0 1 0 14 0
2014–15 2 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 68 3 6 1 3 0 0 0 77 4
Ֆեյենորդ 2010–11 11 1 1 0 2 0 14 1
Ընդհանուր 11 1 1 0 2 0 0 0 14 1
Անժի Մախաչկալա 2012–13 15 0 3 0 8 1 26 1
2013–14 11 2 0 0 4 0 15 2
Ընդհանուր 26 2 3 0 12 1 0 0 41 3
Ուրալ Եկատերիբուրգ 2014–15 22 8 1 0 23 8
Ընդհանուր 22 8 1 0 0 0 0 0 23 8
Կրասնոդար 2015–16 29 20 3 1 12 3 44 24
2016–17 22 18 1 1 8 6 31 24
Ընդհանուր 51 38 4 2 20 9 0 0 75 48
Կարիերայի ընդհանուր 178 52 15 3 37 10 0 0 230 64

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]

Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 1
2013 4 1
2015 5 2
2016 9 2
2017 3 2
Ընդհանուր 22 8

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 14, 2012 Կուբան մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1–0 2–2 Ընկերական խաղ
2. Նոյեմբերի 19, 2013 Զաբել Ստեդիում, Դուբայ, ԱՄԷ Հարավային Կորեա Հարավային Կորեա 1–1 2–1 Ընկերական խաղ
3. Սեպտեմբերի 8, 2015 Ռայնպարկ մարզադաշտ, Վադուց, Լիխտենշտայն Լիխտենշտայն Լիխտենշտայն 5–0 7–0 Եվրո 2016 Որակավորում
4. Նոյեմբերի 17, 2015 Օլիմպ-2, Դոնի Ռոստով, Ռուսաստան Խորվաթիա Խորվաթիա 1–0 1–3 Ընկերական խաղ
5. Մարտի 26, 2016 Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան Լիտվա Լիտվա 1–0 3–0 Ընկերական խաղ
6. Սեպտեմբերի 6, 2016 Լոկոմոտիվ մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան Գանա Գանա 1–0 1–0 Ընկերական խաղ
7. Հունիսի 5, 2017 Գրոուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա Հունգարիա 1–0 3–0 Ընկերական խաղ
8. Հունիսի 17, 2017 Սանկտ Պետերբուրգ Արենա, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 2–0 2–0 Կոնֆեդերացիաների գավաթ 2017

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անժի Մախաչկալա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Russia - F. Smolov - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Смолов отправился в "Фейеноорд". Футбол - РФПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС». www.sport-express.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Футбольный клуб Динамо Москва :: Федор СМОЛОВ АРЕНДОВАН «АНЖИ»». fcdynamo.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  6. «Футбольный клуб Динамо Москва :: Федор Смолов - в "Анжи"». fcdynamo.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  7. ««Урал» взял в аренду Федора Смолова — Новости ФК Урал». www.fc-ural.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Федор Смолов забил первый гол за «Урал» в матче с «Амкаром»». www.obltv.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Смолов подписал контракт с «Краснодаром» на четыре года». www.championat.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  10. «A Shot by Petrov Brought the Bulls Three Points at the Start of the Championship. Official site FC Krasnodar». fckrasnodar.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Смолов забил свой первый гол за «Краснодар»». www.championat.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  12. «The Bulls Smashed the Bumblebees with Smolov Scoring a Double Brace. Official site FC Krasnodar». fckrasnodar.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  13. «Федор Смолов стал лучшим бомбардиром чемпионата России-2015/16». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  14. uefa.com. «Under-21 2011 - History - Russia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  15. author, hello. «26 игроков в сборной России. Новости. Официальный сайт РФС». rfs.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  16. Parker, Graham (2012 թ․ նոյեմբերի 14). «Russia 2-2 USA - as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  17. «Football (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  18. «Состав сборной России на ЕВРО-2016. Сборные. Новости. Официальный сайт РФС». www.rfs.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  19. author, hello. «Россия покидает ЕВРО-2016. Новости. Официальный сайт РФС». www.rfs.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  20. «Футбол. Кубок конфедераций 2017. Кубок конфедераций 2017 - Россия (Сборные) - Состав команды». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  21. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Russia-New Zealand - Match Preview - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  22. Алексеев, Пётр. «Смолов: братьев Комбаровых уже различаю». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  23. «Смолов и Лопырева расстались. Футбол - РФПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС». www.sport-express.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  24. 24,0 24,1 Strack-Zimmermann, Benjamin. «Fedor Smolov». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Սմոլով» հոդվածին։