Ֆլամինգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆլամինգոները կազմում են ֆլամինգոնմանների կարգի թռչունների ընտանիքը:

[խմբագրել] Նկարագրությունը

Մարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ: Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը: Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով: Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված: Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր:
Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով: Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետնակերպներով:

[խմբագրել] Տարածվածությունը և բնակության վայրերը

Ֆլամինգոները տարածված են Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում: Հայտնի է 3, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն, որն աշնանային չվահյուր է: Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում: 1933-ից Հայաստանում գրանցվել է ֆլամինգոյի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից): Հայաստանի տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտասարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95 թթ-ին, ապա՝ 2000–02 թթ-ին: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

[խմբագրել] Աղբյուր

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով