Ֆիլիս Դիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիս Դիլեր
անգլ.՝ Phyllis Ada Diller
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1917(1917-07-17)[1][2][3]
ԾննդավայրLima, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 20, 2012(2012-08-20)[1][2] (95 տարեկան)
Մահվան վայրԲրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունBluffton University? և Lima Senior High School?
ԵրկերRowan & Martin's Laugh-In?
Մասնագիտությունդերասանուհի, կատակերգու, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինWarde Donovan?
Պարգևներ և
մրցանակներ
 Phyllis Diller Վիքիպահեստում

Ֆիլիս Դիլեր կամ Ֆիլիս Ադա Դրայվեր (անգլ.՝ Phyllis Ada Driver, հուլիսի 17, 1917(1917-07-17)[1][2][3], Lima, Օհայո, ԱՄՆ[4] - օգոստոսի 20, 2012(2012-08-20)[1][2], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու դերասանուհի, ամերիկյան հեռուստատեսության առաջին կին կատակերգուներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիս Դրայվերը ծնվել է Օհայո նահանգի Լայմե քաղաքում, 1917 թվականի հուլիսի 17-ին, Փերի Մարկուս Դրայվերի և նրա կնոջ՝ Ադա Ռոմշեի ընտանիքում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա երեք տարի սովորել է Չիկագոյի երաժշտական կոնսերվատորիայում։

Իր կյանքի առաջին երեսուն տարիներին Ֆիլիսը ամուսնացած տնային տնտեսուհի էր և հինգ երեխաների մայր, և ապրում էր Միչիգանի մի փոքրիկ քաղաքում։ Առաջին անգամ նա հեռուստատեսությունում հայտնվել է 1950-ական թվականների սկզբին «Ջեկ Պաարայի շոու»-ում, իսկ դրանից անմիջապես հետո հանդես է եկել Գրաուչո Մարքսի կատակերգական շոուում։ Կալիֆոռնիայի Ալամեդա քաղաք տեղափոխվելուց հետո Ֆիլիսը սկսել է ելույթ ունենալ Սան Ֆրանցիսկոյի լեգենդար «The Purple Onion»- ում, որտեղ նա առաջին անգամ ցույց տվել հումորիստի իր տաղանդը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիսը հասարակության ուշադրությունը գրավել է 1960-ական թվականների սկզբին, երբ նա Բոբ Հոփի հետ միասին հայտնվել է մի քանի հեռուստատեսային կատակերգական շոուներում և երեք կատակերգական ֆիլմերում։ Չնայած այն փաստին, որ ֆիլմերը ձախողվել են հենց վարձույթում, Հոփը Դիլերին հրավիրել է իր հետ ելույթ ունենալ Վիետնամում, որտեղ այդ ժամանակ ռազմական հակամարտություն էր տեղի ունենում։ Դրանից հետո նա կրկին վերադարձել է հեռուստատեսություն, որտեղ դարձել է բազմաթիվ հեռուստաշոուների հաճախակի հյուրը, իսկ 1967 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն հեռուստատեսային դերասանուհի։

Հեռուստատեսությունում Դիլերն դարձել է անխնամ տեսքով տնային տնտեսուհու կերպար ստեղծողը՝ թափթփված սանրվածքով, հիմնականում կարճ զգեստով և հաճախ մուշտուկով ծխախոտ ծխող։ Ֆիլիսը նաև բազմաթիվ ելույթներ է ունեցել Բրոդվեյի բեմադրություններում, ինչպես նաև մասնակցել է մուլտֆիլմերի ձայնավորման դերասանական գործունեությանը, այդ թվում՝ «Շելկունչիկ իշխանը» (1990), «Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ» (1990) և «Ֆլիկի արկածները» (1999)։

Առողջական խնդիրներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիսը երբեք չի թաքցրել այն փաստը, որ հաճախ է դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայություններին։ Իր առաջին վիրահատությունը նա կատարել է 55 տարեկան հասակում, և այդ ժամանակից ի վեր նա կրկնել է ևս տասնհինգ անգամ[6]։ 1990-ական թվականների վերջին նա սկսել է առողջական խնդիրներ ունենալ, մասնավորապես՝ 1999 թվականին սրտի կաթված է ստացոլ։ Այդ պատճառով նա ստիպված էր սահմանափակել իր հայտնվելը հեռուստաշոուներում։ Չնայած դրան, նա դեռ ժամանակ առ ժամանակ նկարահանվում էր կինոնկարներում և հեռուստատեսությունում։

Ֆիլիս Դիլլերը մահացել է 2012 թվականի օգոստոսի 20-ին, Լոս Անջելեսի իր տանը, 95 տարեկան հասակում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիս Դիլեր» հոդվածին։