Քրիստինա Տրիվուլցիո Բելջոյոզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Տրիվուլցիո Բելջոյոզո
Ծննդյան անունիտալ.՝ Cristina Trivulzio
Ծնվել էհունիսի 28, 1808(1808-06-28)[1][2][3]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4]
Վախճանվել էհուլիսի 5, 1871(1871-07-05)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4]
Մասնագիտությունլրագրող, գրական սալոնի տեր, գրող, խմբագիր, խմբագիր, թարգմանչուհի, քաղաքական ակտիվիստ և բարեգործ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԱմուսինEmilio Barbiano di Belgiojoso?
ԱզգականներMaria Cristina Trivulzio?[5]
Կայքcristinabelgiojoso.it
 Cristina Trivulzio di Belgiojoso Վիքիպահեստում

Քրիստինա Տրիվուլցիո Բելջոյոզո (իտալ.՝ Cristina Trivulzio Belgiojoso, հունիսի 28, 1808(1808-06-28)[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն[4] - հուլիսի 5, 1871(1871-07-05)[1], Միլան, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի իշխանուհի, գրող, լրագրող, Ավստրիական կայսրությունից Իտալիայի անկախացման պայքարի նշանավոր մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինան Տրիվուլցիոյի մարքիզ Ջերոնիմո Իսիդորոյի դուստրն է։ Նա դաստիարակվել է վանքում, իսկ 1824 թվականին ամուսնացել է իշխան Էմիլիո Բարբիանո Բելջոյոզոյի հետ։ Ամուսնությունից շատ ժամանակ չանցած ամուսնու անհավատարմության պատճառով նրանք բաժանվել են, բայց պաշտոնապես մնացել են ամուսնության մեջ և պահպանել լավ հարաբերություններ։ Ամուսնուց բաժանվելուց հետո իշխանուհին զբաղվել է քաղաքականությամբ և դարձել կարբոնարների հովանավոր։

Երբ 1830 թվականին Ռոմանյայում տեղի ունեցող խռովություններն ապարդյուն են անցել, Քրիստինան մեկնել է Փարիզ, որտեղ 1843 թվականին հիմադրել է «Gazetta italiana» թերթը, իսկ 1845 թվականին՝ «Ausonia» օրաթերթը, բացի այդ, հոդվածներ է գրել «Constitutionnel» և «Democratie pacifique» թերթերի համար։ Նա ֆրանսերեն է թարգմանել Ջամբատիստա Վիկոյի «Scienza nova» ստեղծագործությունը և հրատարակել անստորագիր «Essai sur la formation du dogme catholique» աշխատանքը (Փարիզ, 1846)։ Երբ Պիոս IX-ն արթնացրել է իտալացի հայրենասերների հույսերը, իշխանուհին շտապել է վերադառնալ հայրենիք, ժամանելով այնտեղ՝ ամենուր անկախության պայքարի կոչ է արել։

Դիմանկարը Ֆրանչեսկո Հայեցի, 1832 թվական

1848 թվականին Միլանում հեղափոխություն բռնկվելուց հետո իշխանուհին իր հաշվին ձևավորել է կամավորների մի ջոկատ և նրանց հետ գնացել Լիվոռնո, որպեսզի այդտեղից էլ շարժվի դեպի Մանտովա՝ պիեմոտական ճամբար։ 1848 թվականի օգոստոսի 6-ին ավստրիացիները վերցրել են Միլանը, որին հետևել է իշխանուհու արտաքսումն ու կալվածքների բռնագրավումը, սակայն նա շարունակել է Փարիզում և Թուրինում աշխատել ի շահ Իտալիայի։

1849 թվականի սկզբին իշխանուհին մեկնել է Հռոմ և այնտեղ ակտիվ մասնակցություն ունեցել հեղափոխական իրադարձություններին։ Ֆրանսիացիների կողմից քաղաքը վերցնելուց հետո նա Մալթայով գնացել է Կոստանդնուպոլիս և մոտ 2 տարի անցկացրել Արևելքում, որտեղ իր «Souvenirs d’ex i l» հոդվածը գրել է «National» ամսագրի համար։ Երբ 1856 թվականի մայիսին հրատարակված համաներմամբ իշխանուհուն է վերադարձվել նրա ունեցվածքը, նա վերադարձել է Փարիզ, որտեղ հրատարակել է իր «Emina. R é cits turco-asiatiques» (Փարիզ, 1856) և «L’Asie mineure et Syrie» (Փարիզ, 1858) աշխատանքները, որոնցում պատմել է Փոքր Ասիա, Սիրիա և սուրբ վայրեր կատարած ճանապարհորդության ժամանակ ունեցած իր արկածների և տպավորությունների մասին։

1859 թվականին վերջապես կատարվել է իշխանուհու հայրենասիրական ցանկությունը։ Թուրինի կառավարության հետ համաձայնության գալով՝ նա շրջել է ամբողջ Իտալիայով և բոլոր քաղաքներում պրոպագանդել Կավուրի պլանները։ Վիլլաֆրանկյան զինադադարի կնքումից հետո Քրիստինա Բեյջոյոզոն Միլանում հիմնադրել է «Italia» ամսագիրը, որի հետ հետագայում տեղափոխվել է Թուրին, նույն ձևով նա նպաստել է Միլանի «Perseveranza» թերթի ստեղծմանը։

Քրիստինա Բելջոյոզոն մահացել է 1871 թվականին Միլանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Cristina Trivulzio». Dinner Party database of notable women. Brooklyn Museum. 2007 թ․ մարտի 21. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  • Marrone, Gaetana; Puppa, Paolo; Somigli, Luca (2007). Encyclopedia of Italian Literary Studies. Vol. Volume 2. CRC Press. էջ 150. ISBN 1-57958-390-3. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  • Raffaello Barbiera, La principessa di Belgioioso, i suoi amici e nemici, il suo tempo, Milano, Treves, 1902 Testo in facsimile - "La biblioteca digitale di Milano" Արխիվացված 2012-03-01 Wayback Machine Raphael Barbiera, Princess of Belgioioso, her friends and enemies, her time, Milan, Treves, 1902 Text in facsimile - "The digital library of Milan" Արխիվացված 2012-03-01 Wayback Machine
  • Raffaello Barbiera, Passioni del Risorgimento. Raphael Barbiera, Passions of the Risorgimento. Nuove pagine sulla Principessa Belgiojoso e il suo tempo, Milano, Treves 1903 New pages on the princess Belgiojoso and her time, Milan, Treves 1903
  • Aldobrandino Malvezzi, La principessa Cristina di Belgioioso, Milano, Treves 1936 Aldobrandino Malvezzi, Princess Cristina of Belgioioso, Milan, Treves 1936
  • H. H. Remsen Whitehouse, A Revolutionary Princess. Remsen Whitehouse, A Revolutionary Princess. Christina Belgiojoso Trivulzio Her life and times, EP Dutton, New York, 1906 Christina Belgiojoso Trivulzio Her Life and Times, EP Dutton, New York, 1906
  • Augustine-Thierry, La Princess Belgiojoso, Librairie Plon, 1926 Augustine-Thierry, The Princess Belgiojoso, Librairie Plon, 1926
  • Giulio Caprin, Donna più che donna, Garzanti, Milano, 1946 Julius Caprin, woman as woman, Garzanti, 1946
  • Luigi Severgnini, La principessa di Belgioioso. Severgnini Luigi, Princess of Belgioioso. Vita e opere, Milano, Virgilio 1972 Life and Works, Milan, Virgil 1972
  • Emilio Guicciardi, Cristina di Belgiojoso Trivulzio cento anni dopo, Milano 1973 Emilio Guicciardi, Cristina Belgiojoso Trivulzio hundred years later, Milan 1973
  • Charles Neilson Gattey, Cristina di Belgiojoso [A bird of curious plumage], Firenze, Vallardi 1974 Charles Neilson Gattey, Christina of Belgiojoso [A curious bird of plumage], Florence, Vallardi 1974
  • Brett Archer Brombert, Cristina Belgiojoso, Milano, Dall'Oglio 1981 Brett Archer Brombert, Cristina Belgiojoso, Milan, 1981 Dall'Oglio
  • Elena Cazzulani, Cristina di Belgiojoso, Lodi, Lodigraf, 1982 Elena Cazzulani Christina of Belgiojoso, Lodi, Lodigraf, 1982
  • Ludovico Incisa e Alberica Trivulzio, Cristina di Belgioioso, Milano, Rusconi 1984 Ludovico Incisa and Alberica Trivulzio Cristina Belgioioso, Milan, Rusconi 1984
  • Arrigo Petacco, La principessa del Nord, Milano, Rizzoli 1992 Arrigo Petacco, Princess of the North, Milan, Rizzoli 1992
  • Angela Nanetti, Cristina di Belgioioso, una principessa italiana EL, Trieste, 2002. Angela Nanetti, Christina of Belgioioso, an Italian princess EL, Trieste, 2002
  • Emmanuel-Philibert de Savoie, Princesse Cristina, le roman d'une exilée 2002, Edition Michel Lafon Emmanuel-Philibert de Savoie, Princess Cristina, le roman d'une exilée 2002, Edition Michel Lafon
  • Mino Rossi, Cristina Trivulzio, principessa di Belgioioso. Mino Rossi, Cristina Trivulzio, Princess of Belgioioso. Il pensiero politico 2005, Edizioni Franciacorta Political thought in 2005, Edizioni Franciacorta
  • Mino Rossi, Principessa libertà, Ferrara, Tufani, 2006 Mino Rossi, Princess freedom, Ferrara, Tufan, 2006
  • Fugazza, Mariachiara / Karoline Rörig (eds.), "La prima donna d'Italia". Cristina Trivulzio di Belgiojoso tra politica e giornalismo, Milano, FrancoAngeli 2010
  • Karoline Rörig, Cristina Trivulzio di Belgiojoso (1808-1871), Geschichtsschreibung und Politik im Risorgimento, Bonn 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Տրիվուլցիո Բելջոյոզո» հոդվածին։