Քեթրին Ազարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Ազարո
Ծնվել էնոյեմբերի 6, 1955(1955-11-06)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, ֆիզիկոս, պարուհի և բալետի պարող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և John F. Kennedy High School?
Ուշագրավ աշխատանքներSaga of the Skolian Empire?
Պարգևներ
Կայքcatherineasaro.net
 Catherine Asaro Վիքիպահեստում

Քեթրին Ազարո (անգլ.՝ Catherine Ann Asaro, նոյեմբերի 6, 1955(1955-11-06)[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Ազարոն ծնվել է Օքլենդում, Կալիֆոռնիա նահանգում։ Հարվարդի համալսարանում նա ստացել է քիմիական ֆիզիկայի դոկտորի աստիճան և ֆիզիկայի մագիստրոսի կոչում, իսկ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում բարձր գնահատականներով ավարտել է քիմիայի բակալավրիատը։ Իր հետազոտություններում Քեթրինն ուսումնասիրել է քվանտային թեորիաներ՝ նկարագրելով ատոմները և մոլեկուլները։ Սկսած 1990 թվականից՝ նա դասավանդում է ֆիզիկա, իսկ ավելի ուշ հիմնադրել է իր սեփական «Molecudyne Research» ընկերությունը, որը մինչ օրս ղեակավարում է։ Բացի դրանից Քեթրին Ազարոն նաև բալետի պարուհի է եղել, ելույթ է ունեցել մյուզիքլներում և բալետներում, հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ-ի առափնյա շրջաններ և Օհայո։ 1980-ականներից սկսած եղել է բալետի մենակատար և «Mainly Jazz Dancers» և «Harvard University Ballet» խմբերի գեղարվեստական ղեկավար։ Համալսարանն ավարտելուց հետո էլ ուսանողները շարունակել են «Mainly Jazz»-ի գործունեությունը և այն դարձրել առանձին ակումբ։ Քեթրինը «Caryl Maxwell Classical Ballet»-ում դասավանդում է բալետի արվեստի պատմություն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթին Ազարոն այժմ իր աղջկա և ամուսնու՝ Ջոն Քենդելի հետ ապրում է Կոլումբիա քաղաքում (Մերիլենդ նահանգ)։ Ջոնն աստղաֆիզիկոս է, աշխատում է ՆԱՍԱ-յում, իսկ աղջիկը «պատանի բալետի պարուհի է, որը սիրում է մաթեմատիկա»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեբյուլա մրցանակ, The Quantum Rose-ի համար, «Վեպ» անվանակարգում, 2001 թվական
  • Նեբյուլա մրցանակ, The Spacetime Pool-ի համար, «Պատմվածք» անվանակարգում, 2008 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Ազարո» հոդվածին։