Փոքրիկ իշխանը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փոքրիկ իշխանը (այլ կիրառումներ)
Փոքրիկ իշխանը
Le Petit Prince
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրհեքիաթ
Հիմնված էՓոքրիկ իշխանը գրքի վրա
ՌեժիսորՄարկ Օսբորն
ՍցենարիստԻռենա Բրիգնալ
ՀնչյունավորումՄաքենզի Ֆոյ, Ջեֆ Բրիջես, Ռեյչել Մաքադամս, Ջեյմս Ֆրանկո, Բենիսիո Դել Տորո, Ռիկի Ջերվեյս
ՊրոդյուսերԴմիտրի Ռասսամ, Ատոն Սումաշ
Գործադիր պրոդյուսերMark Osborne?
ԱնիմատորներՍելին Դեսրումո, Լու Ռոմանո
ԵրաժշտությունՌիչարդ Հարվի, Հանս Ցիմեր
ՕպերատորՔրիս Կեպ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա[1]
Լեզուանգլերեն[2][3]
ԸնկերությունOnyx Films Orange Studio
ԴիստրիբյուտորParamount Pictures և Նեթֆլիքս
Տևողություն110 րոպե[4]
Թվական2015 թվական
MPAA վարկանիշPG
Բյուջե77.5 միլիոն դոլար[5]
Շահույթ79.3 միլիոն դոլար[6]
paramountpictures.fr/film/le-petit-prince/

Փոքրիկ իշխանը (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիական մուլտֆիլմ։ Նկարահանված է հայտնի «Փոքրիկ իշխանը» գրքի հիման վրա, որը գրել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին։ Ռեժիսորը Մարկ Օսբորնն է, որը նկարահանել է նաև «Քունգ ֆու Պանդա» մուլտֆիլմը։

Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում 2015 թվականին, ԱՄՆ-ում` 2016 թվականի մարտի 18-ին[7]։ Մուլտֆիլմի ռուսական տարբերակը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին։

Մուլտֆիլմն ունի 77.5 միլիոն դոլար բյուջե։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ աղջնակի մայրիկը ցանկանում էր, որ իր աղջիկը ընդունվեր միջազգային ակադեմիա։ Աղջկա հոգսը հեշտացնելու համար մայրը տուն է գնում այդ ուսումնական հաստատության մոտակայքում, բայց այդ տան հարևանությամբ մի շատ հին ու լքված տուն կա։ Մայրիկը աղջկա համար «կյանքի ծրագիր» է մշակում և այն փակցնում խոհանոցի պատին։ Համաձայն սույն ծրագրի` աղջիկը պատրաստվում է նոր ընդունելության քննության, որը տեղի կունենա աշնան սկզբին։ Եվ այն պահին, երբ նա պատրաստվում էր քննությանը, նրանց նոր տան պատին ինչ-որ ինքնաթիռի պտուտակ է հարվածում, որը փորձում էր դուրս գալ կողքի լքված տնից և որպես փոխհատուցում հարևանը աղջկան մետաղադրամներով լի տարա է տալիս։ Հաջորդ օրը հաշվելով մետաղադրամները` նա գտնում է մի փոքր սուր և խաղալիք Փոքրիկ իշխան։ Աղջիկը կարդում է իշխանի պատմության մի մասը, որը թղթե ինքնաթիռի տեսքով նրա օդաչու հարևանն էր ուղարկել և հյուր է գնում վերջինիս։ Օդաչուն աղջկան պատմում է Փոքրիկ իշխանի պատմությունը, նրա կյանքի և արկածների մասին, թե ինչպես են նրանք հանդիպել միմյանց Սահարա անապատում։

Փոքրիկ իշխանը մեկնել էր իր աստերոիդից վարդի հանդեպ ունեցած սիրո համար։ Ընկնում է ուրիշ աստերոիդների վրա, որտեղ ծանոթանում է Փառասերի հետ, որը ձգտում է ծափահարությունների, թագավորի հետ, ով ցույց է տալիս, որ իշխում է աշխարհին։ Հետո Փոքրիկ իշխանը ընկնում է Երկիր մոլորակի վրա, և առաջինն ու վերջինը, որը նրան հանդիպում է, օձն էր։ Աղջկան դուր է գալիս այս պատմությունը, բայց նա չի հասկանում դրա ավարտը՝ միթե օդաչուն գնացել էր և անապատում մենակ էր թողել Փոքրիկ իշխանին։ Օդաչուն և աղջիկը, չունենալով իրավունք, գնում են, որպեսզի շարժի գցեն հին մեքենան։ Նրանց բռնում է ոստիկանը, ում շնորհիվ մայրիկն իմանում է աղջկա և օդաչուի ընկերության մասին։ Օդաչուն ընկնում է հիվանդանոց, իսկ աղջիկը գիշերը ինքնաթիռով թռչում է Փոքրիկ իշխանին որոնելու։ Նա գտնում է մի մոլորակ, որտեղ միայն մեծահասակներ են։ Փոքրիկ իշխանը ծխնելույզ մաքրող է աշխատում։ Աղջիկը օգնում է նրան գործարանի համար հավաքել աստղերը և վերադառնալ իր մոլորակ։ Փոքրիկ իշխանը նորից սովորական մի տղա է դառնում, բայց իր մոլորակի վրա մի մեծ բաոբաբ է աճել, իսկ իր սիրելի վարդը՝ մահացել։ Բայց աղջիկը մնում է նրա հետ, քանի որ միայն սիրտն է սրատես։

Հաջորդ առավոտյան աղջիկը մայրիկի հետ հիվանդանոց է գնում՝ օդաչուին տեսության։ Այս կապակցությամբ նրանք նստում են տանիքին և հեռադիտակի օգնությամբ նայում աստղերին, ու աղջիկը լսում է Փոքրիկ իշխանի ծիծաղը։ Տիտրերից հետո ևս մեկ տեսարան կա։ Աղջիկը ամեն դեպքում ընդունվում է միջազգային ակադեմիան, որի համար պատրաստվում էր։ Դասերից մեկի ընթացքում աղջիկը գրատախտակին նկարել էր գլխարկ և հարցրել, թե ինչ է նկարում պատկերված ու ասել, որ այն գլխարկ չէ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Բնօրինակ հնչյունավորում Անգլերեն հնչյունավորում Ռուսերեն հնչյունավորում
Աղջիկ Կլարա Պուանկարե Մաքենզի Ֆոյ Ուլյանա Իվաշենկո
Օդաչու Անդրե Դյուսոլե Ջեֆ Բրիջես Սերգեյ Գարմաշ
Մայր Ֆլորենս Ֆորեսթի Ռեյչել Մակադամս Եկատերինա Կլիմովա
Փոքրիկ իշխան Անդրեա Սանտամարիա Ռայլի Օսբորն Մատվեյ Նեկրասով
Պարոն իշխան Գիյոմ Կանե Փոլ Ռադ Ալեքսանդր Օլեշկո
Աղվես Վենսան Կասել Ջեյմս Ֆրանկո Կոնստանտին Խաբենսկի
Վարդ Մարիոն Կոտիյար Չուլպան Խամատովա
Օձ Գիյոմ Գալեն Բենիսիո դել Տորո Իգոր Կոստոլևսկի
Ուսուցիչ Բերնար Տիֆեն Փոլ Ջամատի
Թագավոր Բեդ Քորթ
Գործարար Վենսան Լինդոն Ալբերտ Բրուկս Սերգեյ Չիխաչյով
Փառասեր Լորան Լաֆիտ Ռիկի Ջերվեյս Անդրեյ Լեոնով
Դայակ Ժակի Բարնբրուկ
Հարևան Մարսել Բրիջես
Ոստիկան Պասկալ Լեժիտիմյուս Ջեֆի Բրենեն

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի սաունդթրեքերի շարքը, որը կազմել են Ռիչարդ Հարվին, Հանս Ցիմեր և Քեմիլին, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 24-ին Because Music-ի օգնությամբ։

  • Preparation
  • Suis-moi (feat. Camille) ("Turnaround" in English)
  • The Life Plan
  • Driving
  • Equation (feat. Camille)
  • The Interview
  • Le Tour de France en Diligence (feat. Camille)
  • Plan B
  • Getting on with It
  • Amongst the Coins
  • Top Floor Please
  • Ascending
  • Parachutes
  • Draw me a Sheep
  • Stars
  • The Fox
  • The Journey
  • The Absurd Waltz
  • Suis-moi (Reprise) (feat. Camille)
  • Recovery
  • Trapped Stars
  • Farewell
  • Escape
  • Finding the Rose
  • Growing Up

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը դրական արձագանք է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում մուլտֆիլմն ունի 95% վարկանիշ և բարձր գնահատական (10 բալից՝ 7,2)[8], իսկ Metacritic կայքում՝ 100-ից 70 միավոր[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ իշխանը (մուլտֆիլմ)» հոդվածին։