Փիրի Ռեիսի քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիրի Ռեիսի քարտեզի (1513) պահպանված հատվածը

Փիրի Ռեիսի քարտեզ (թուրք.՝ Pîrî Reis Haritası), թուրք ծովակալ և քարտեզագրության մեծ սիրահար Փիրի Ռեիսի կողմից 1513 թվականին Կոստանդնուպոլսում գծած քարտեզ։ Քարտեզը բարձր ճշգրտությամբ ցույց է տալիս Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի արևմտյան ափեր, ինչպես նաև քարտեզին հեշտությամբ կարելի է նկատել Բրազիլիայի ծովափը և Հարավային Ամերիկայի արևելյան ծայրը։ Փիրի Ռեիսի քարտեզը բովանդակում է Ատլանտյան օվկիանոսի բազմաթիվ կղզիներ, այդ թվում Ազորյան և Կանարյան կղզիները (որպես առասպելական Անթիլիա կղզին)։ Շատերը կարծում են, որ քարտեզը բովանդակում է հարավային մայրցամաքի տարրերը, ինչը համարվում է հին քարտեզագիրների Անտարկտիդայի մասին տեղեկացված լինելու փաստը։

Գրականություն[խմբագրել]

  • Afetinan, A.; Yolaç, Leman (trans.) (1954), The Oldest Map of America, Drawn by Piri Reis, Ankara: Türk Tarih Kurumu Basimevi .
  • Afetinan, A. (1987), Life and Works of Piri Reis: The Oldest Map of America (2nd ed. տպ.), Ankara: Turkish Historical Society, OCLC 19674051 .
  • Hapgood, Charles H. (1966), Maps of the Ancient Sea Kings: Evidence of Advanced Civilization in the Ice Age, New York: Chilton Books, ISBN 0801950899 .