Տուլիո Լևի-Չիվիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուլիո Լևի-Չիվիտա
Ծնվել էմարտի 29, 1873(1873-03-29)[1][2][3][…]
Պադովա, Վենետո, Իտալիա[4][5]
Մահացել էդեկտեմբերի 29, 1941(1941-12-29)[4][1][2][…] (68 տարեկան)
Հռոմ, Իտալիա[4][5]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Ազգությունհրեա
Մասնագիտությունմաթեմատիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան[6] և Պադովայի համալսարան[6]
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն, համարժեքության տեսություն, Երեք մարմնի խնդիրը, analytical mechanics?, Հիդրոդինամիկա և Թենզորական հաշիվ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[7], Լինչեի ազգային ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ինտերլինգվայի ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՊադովայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][8]
Գիտական ղեկավարԳրեգորիո Ռիչչի-Կուրբաստրո
Եղել է գիտական ղեկավարՌոբերտ Մազետ[9], Օկտավ Օնիչեսկու[9], Ատիլիո Պալատինի[9], Լիբերա Տրևիզանի Լևի-Չիվիտա[9], Կառլո Կատանեո[9], Ումբերտո Չիզոտի[9], Evan Tom Davies?[9], Mendel Haimovici?[9], Albert Joseph McConnell?[9], Gheorghe Pic?[9], Antonio Signorini?[9], Gheorghe Vrănceanu?[9], Ռոբերտ Մազետ[9] և Gheorghe Pic?[9]
Հայտնի աշակերտներCarlotta Longo?[9]
Պարգևներ
Ամուսին(ներ)Լիբերա Տրևիզանի Լևի-Չիվիտա
 Tullio Levi-Civita Վիքիպահեստում

Տուլիո Լևի-Չիվիտա (իտալ.՝ Tullio Levi-Civita, մարտի 29, 1873(1873-03-29)[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] - դեկտեմբերի 29, 1941(1941-12-29)[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]), հրեական ծագում ունեցող իտալացի մաթեմատիկոս, հայտնի է հիմնականում թենզորական հաշվարկներում, հարաբերականության տեսությունում կատարած իր աշխատանքների համար, բայց զգալի ներդրումներ է ունեցել նաև մաթեմատիկայի այլ ճյուղերում։ Թենզորային հաշվարկների գյուտարար Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտն է եղել։ Տուլիոյի հիմնական աշխատանքները նվիրված են մաքուր և կիրառական մաթեմատիկայի հիմնարար հոդվածներին, երկնային մեխանիկային (հատկապես երեք կամ ավելի մարմինների խնդիրների դեպքում) և հիդրոդինամիկային։

Պապական գիտությունների ակադեմիայի (1936 թվական)[10], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1904 թվական) անդամ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1934 թվական) պատվավոր անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության (1930 թվական)[11] և Փարիզի գիտությունների ակադեմիայի (1938 թվական, այնտեղ որպես մեկնաբան աշխատել է 1911 թվականին)[12] արտասահմանյան անդամ է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլիո Լևի-Չիվիտան հայտնի իրավաբան Ջակոմո Լևի-Չիվիտայի որդին է եղել։ Հայրը կյանքի հետագա տարիներին աշխատել է նաև Իտալիայի Սենատում։ 1892 թվականին Տուլիոն ավարտել է Պադովայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ եղել է Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտը[13]։ 1894 թվականին Լևի-Չիվիտան ստացել է ուսուցչի որակավորում և դրանից հետո սկսել է աշխատել Պադուանի ֆակուլտետում (of Science teacher’s college)։

Լևի-Չիվիտան 1900 թվականին

1898 թվականին սկսել է աշխատել Պադուանի համալսարանի ռացիոնալ մեխանիկայի ամբիոնում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Լիբերա Թրևիսանիի հետ, որը նրա ուսանողուհիներից մեկն էր։ Տուլիոն և Լիբերան ամուսնացել են 1914 թվականին։ 1918 թվականին Տուլիոն հրավիրվել է Սապիենցա հռոմեական հնագույն համալսարանի բարձրագույն վերլուծության վարչություն, որտեղ էլ սկսել է աշխատել հետագայում։ Բացի այդ, ևս երկու տարի Տուլիոն դասավանդել է նույն ամբիոնի մեխանիկայի ֆակուլտետում[14]։

1900 թվականին Լևի-Չիվիտան և Ռիչի-Կուրբաստրոն հրապարակել են տենզորային հաշվարկման տեսության ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ «Méthodes de calcul differential absolu et leures applications»-ը, որը՝ որպես հիմք, Ալբերտ Էյնշտեյնը և Մարսել Գրոսմանը օգտագործել են հարաբերականության ընդհանուր տեսության համար։ Լևին-Չիվիտայի հոդվածների շարքը ստատիկ ձգողականության դաշտի խնդրի վերաբերյալ, ակտիվորեն քննարկվել է 1915-1917 թվականներին Այնշտեյնի հետ նրա նամակագրության մեջ։ Նամակագրությունը սկսվել է Լևին-Չիվիտայի կողմից, քանի որ նա բացահայտել է Այնշտայնի թենզորական հաշվարկի մաթեմատիկական սխալները հարաբերականության տեսության մեջ։ Նա ճշտապահորեն պահպանել է Այնշտեյնի բոլոր պատասխանները, այնպես որ, չնայած այն բանին, որ Այնշտեյնին ուղղված նրա նամակները չեն պահպանվել, նամակագրության ամբողջական բովանդակությունը հնարավոր է վերականգնվել Լևի-Չիվիտայի արխիվում։ Պահպանված նամակների համաձայն՝ դրանց հեղինակները միմյանց մասին բարձր կարծիք են ունեցել։ Նամակներից մեկում, Լևի-Չիվիտայի նոր աշխատանքին անդրադառնալով՝ Ալբերտ Այնշտայնը նշել է․ «Ես հիանում եմ Ձեր հաշվարկային մեթոդի նրբագեղությամբ. ինչպես կարող է հաճելի լինել  այդ դաշտերի վրայով ձիավարելը զուտ «մաթեմատիկական ձիուն» հեծած, այն դեպքում, երբ մյուսները պետք է հոգնեցուցիչ քարշ տան ոտքերը»։

Լևի-Չիվիտայի գրած տենզորի հաշվարկման պարզունակ դասագիրքը՝ «The Absolute Differential Calculus»-ը (իտալերենով ընթերցված դասախոսությունների ելակետային գրառումները՝ Ռիչի-Կուրբաստրոյի համահեղինակությամբ), մինչ այժմ՝ առաջին անգամ հրատարակելուց ավելի քան 100 տարի անց, թեմային ծանոթանալու համար արդիական տեքստերից մեկն է։ Այս գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում ՝ ռուսերեն։ Նրա գրչին է պատկանում նաև այն առաջին գրքերից մեկը, որը նվիրված է շարժման մարմինների ընդհանուր հարաբերականության տեսությանը[15]։ 1933 թվականին Լևի-Չիվիտան զգալի ներդրում է ունեցել Դիրակի հավասարման տեսության մշակման գործում[14]։

1935 թվականին գիտական այցով հյուրընկալվել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկ ինստիտուտում։

1938 թվականին Իտալիայի ֆաշիստական կառավարության ռասիստական օրենքների պատճառով Լևի-Չիվիտան կորցրել է պրոֆեսորի իր պաշտոնն ու հեռացվել Իտալիայի բոլոր գիտական կազմակերպություններից և մեկուսացվել համաշխարհային գիտական հանրությունից։ Շուտով՝ 1941 թվականին, մահացել է Հռոմում գտնվող իր բնակարանում, որտեղ միայնակ էր ապրում։

Նրա աշակերտների թվում էին Օկտավ Օնիչեսկուն և Գեորգե Վրենչանան։

Դիրկ Յան Ստրոյկի հիշողությունների համաձայն, երբ Լևի-Չիվիտայի մահից հետո Ալբերտ Այնշտայնին հարցրել են, թե ինչն է իրեն ամենից շատ դուր գալիս Իտալիայում, նա պատասխանել է. «Իտալական սպագետտին և Լևի-Չիվիտան»[16]։

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Տուլիո Լևի-Չիվիտայի պատվին Լուսնի հակառակ կողմում հրաբխային խառնարան է անվանակոչել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Леви-Чивита Туллио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 https://link.springer.com/chapter/10.1007/978-3-319-40082-2_9 — P. 3.
  7. www.pas.va
  8. CONOR.Sl
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 Mathematics Genealogy Project — 1997.
  10. Tullio Levi-Civita Արխիվացված 2020-01-05 Wayback Machine(իտալ.)
  11. Levi-Civita; Tullio (1873 - 1941)(չաշխատող հղում)(անգլ.)
  12. Les membres du passé dont le nom commence par L(ֆր.)
  13. MathGenealogy|id=59054|title=Tullio Levi-Civita
  14. 14,0 14,1 MacTutor Biography|id=Levi-Civita
  15. Levi-Civita T. Le problème des n corps en relativité générale. — Paris, Gauthier-Villars, 1950. Memorial des Sciences Mathématiques, fasc. 116.
  16. A Century of Mathematical Meetings / Ed. Bettye Anne Case. — Providence, R.I.: Американское математическое общество, 1996. — С. 14. — xii + 332 с. — ISBN 0-8218-0465-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C Cattani and M De Maria, Geniality and rigor: the Einstein — Levi-Civita correspondence (1915—1917), Riv. Stor. Sci. (2) 4 (1) (1996), 1-22; as cited in MacTutor archive.
  • Amir D. Aczel, God’s Equation, MJF Books, New York, 1999.
  • Angelo Loinger, Einstein, Levi-Civita, and Bianchi relations, arXiv: physics/0702244v1 [physics.gen-ph]
  • Hermann R. (ed.), Ricci and Levi-Civita’s tensor analysis papers, (1975) Math Sci Press, Brookline
  • Tulio Levi-Civita e Ugo Amaldi, Lezioni di meccanica razionale (2 тома), (1930), Nicola Zanichelli editore, Bologna
  • Русский перевод: Т. Леви-Чивита и У. Амальди, Курс теоретической механики (2 тома), (1935), Москва-Ленинград

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուլիո Լևի-Չիվիտա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 587