Տխրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տխրություն, էմոցիոնալ ցավ է, որը կարող է կապված լինել կորստի, հուսահատության, անօգնականության և վշտի հետ։ Լացը հաճախ վկայում է մարդու տխուր լինելու մասին։ Տխրությունը կարելի է դիտարկել որպես տրամադրության ժամանակավոր անկում։

Տխրությունը մեկն է վեց հիմնական հույզերից՝ երջանկության, զայրույթի, զարմանքի, վախի և գարշանքի հետ միասին։ Տխրության հականիշն է ուրախությունը։