Տիգրան Նալբանդյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Նալբանդյան (այլ կիրառումներ)
Տիգրան Նալբանդյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 14 (26), 1878[1]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Երկիր Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 7, 1954(1954-09-07)[1] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնքնարական տենոր[1]
Գործիքներվոկալ[1]
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1896)[1], Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1898)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1906)[1]

Տիգրան Հովհաննեսի Նալբանդյան (մարտի 14 (26), 1878[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 7, 1954(1954-09-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օպերային երգիչ, (քնարական տենոր), մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-1996 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում` աշակերտել է Մակար Եկմալյանին, 1897-1998 թվականներին` Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1898-1906 թվականներին` Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ 1907-1908 թվականներին կատարելագործվել է Միլանում։

«Երբ ես ավարտեցի Պետերբուրգի կոնսերվատորիան, - սկսում է իր պատմությունը Տիգրան Նալբանդյանը, - իմ պրոֆեսորը՝ Ս․Գեբելը, ինձ խորհուրդ տվեց ձայնս մշակման կատարելագործման համար մեկնել Իտալիա՝ Միլան քաղաք․․․ Օրերից մի օր ծեծեցի Մանթաշյանցի [Թբիլիսիի տան] դուռը․․․ - Ձայնս կատարելագործելու նպատակով ցանկանում եմ երկու տարով մեկնել Իտալիա, բայց դրամ չունեմ, - հուցված պարզաբանեցի իմ այցելության նպատակը։ «Դե, մի բան երգիր, լսեմ։»․․․ Երկեցի «Կռունկը»։ Աչքերն արցունքախառն ժպտում էին, ինքը ոգևորված էր ու սիրալիր․ - Հաղթեցիր, - ասաց նա, - մանրամասն հաշիվ ներկայացրու, թե ինչքան դրամ է պետք երկու տարվա համար․․․»[2]

Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

Երգացանկում՝ եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ, հայկական ժողովրդական և աշուղական երգեր։

1913-1918 թվականներին՝ Թիֆլիսում, 1918-1921 թվականներին` Աստրախանում և Արմավիրում կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական կոնսերվատորիաներ։ 1922 թվականից դասավանդել է Երևանի Երաժշտական ստուդիայում, 1926 թվականից՝ Բաքվի Հայարտան երաժշտական դպրոցում, հայկական դրամատիկական թատրոնին կից երաժշտական ստուդիայում, ֆիլհարմոնիայում, երաժշտական ուսումնարանում և կոնսերվատորիայում, 1949 թվականից՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (սաներից են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը, Բելլա Դարբինյանը)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 153.
  2. Լիա Բալագյան «Ալեքսանդր Մանթաշյանց» Երևան, «Հայաստան», 1991, էջ 159
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 153