Հովհաննես Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Բադալյան 
Picto infobox music.png
Հովհաննես Բադալյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Հովհաննես Համբարձումի Բադալյան
Ծնվել է դեկտեմբերի 15, 1924 (90 տարեկան)
Մահացել է 2001, օգոստոսի 19
Ժանրեր ժողովրդական
Մասնագիտություն Երգիչ

Հովհաննես Համբարձումի Բադալյան (1924, դեկտեմբերի 15 - 2001, օգոստոսի 19), հայ երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ 1946-1949 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան։ 1949-1954 թթ.` Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թթ.` ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Վախճանվել է Երևանում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել]

Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում: Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկել քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով[1][2]:

Պարգևներ[խմբագրել]

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
  • Մովսես Խորենացի մեդալ, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 189։ 
  2. Քայլենք Հովհաննես Բադալյանի հետքերով

Արտաքին հղումներ[խմբագրել]