Տիբերիոս և Գայոս Գրակքոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբերիոս և Գայոս Գրակքոսներ
մարդ Խմբագրել Wikidata
Մասն էCrisis of the Roman Republic
 • Gracchi Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունՀին Հռոմ Խմբագրել Wikidata
Հռոմեական անձնանունԳայոս Խմբագրել Wikidata
Roman nomen gen­ti­li­ciumSempronius Խմբագրել Wikidata
Roman cognomenGracchus Խմբագրել Wikidata
Ծննդյան օր154 BC Խմբագրել Wikidata
Ծննդավայրunknown value Խմբագրել Wikidata
Մահվան օր121 BC Խմբագրել Wikidata
Մահվան վայրՀռոմ Խմբագրել Wikidata
Մահվան հանգամանքինքնասպանություն Խմբագրել Wikidata
ՀայրTiberius Sempronius Gracchus Խմբագրել Wikidata
ՄայրCornelia Խմբագրել Wikidata
Քույր/եղբայրTiberius Gracchus, Sempronia Խմբագրել Wikidata
ԱմուսինLicinia Խմբագրել Wikidata
ԶավակSempronius Gracchus, Sempronia Խմբագրել Wikidata
ԸնտանիքSempronii Gracchi Խմբագրել Wikidata
GensSempronia gens Խմբագրել Wikidata
Տիրապետում էլատիներեն Խմբագրել Wikidata
Գրավոր լեզուլատիներեն Խմբագրել Wikidata
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ Խմբագրել Wikidata
Զբաղեցրած պաշտոնԺողովրդական տրիբուն, հինհռոմեացի սենատոր, Ժողովրդական տրիբուն, Military tribune, triumvir agris dandis assignandis, քվեստոր, triumvir coloniis deducendis Խմբագրել Wikidata
ԿուսակցությունՊոպուլյարներ Խմբագրել Wikidata
Social clas­si­fi­ca­tionազնվական Խմբագրել Wikidata
Partner in business or sportTiberius Gracchus Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանLate Roman Republic Խմբագրել Wikidata
Գայոս և Տիբերիոս Գրաքոսների կիսանդրին

Գրակքոս (լատին․՝  Gracchus) եղբայրները՝ Տիբերիոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 162 թվականին, մահացել է՝ մ․ թ․ ա․ 133 թվականին) և Գայոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 153 թվականին, մահացել է՝ մ․թ․ա․ 121 թվականին), քաղաքական գործիչներ են Հին Հռոմում։

Ծագում են Սեմպրոնիոսների պլեբեյական տոհմից։ Ծնվել և կրթություև են ստացել Հռոմում։ Տիբերիոսը Ք.ա. 133 թվականին ընտրվել է ժողովրդական տրիբուն և առաջարկել հողօգտագործման չափը սահմանափակող օրինագիծ, որով ավելացած հողերը պետք է բաշխվեին աղքատ քաղաքացիներին։ Օրինագծի կենսագործմանը դեմ էին խոշոր հողատերերը և ծերակուտականները։ Ուստի, մ․թ․ա․ 132 թվականի համար ժողովրդական տրիբունի ընտրությունների ժամանակ, Ծերակույտի ավագանու կողմից Տիբերիոսը կեղծ մեղադրանքով ամբաստանվել է արքայական իշխանության ձգտելու մեջ և սպանվել։ Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ընտրվելով ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200