Վլոձիմեժ Տետմայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլոձիմեժ Տետմայեր
լեհ.՝ Włodzimierz Tetmajer
Ծնվել էդեկտեմբերի 31, 1862(1862-12-31)[1] կամ դեկտեմբերի 31, 1861(1861-12-31)[2]
ԾննդավայրHarklowa, Lesser Poland Voivodeship, Gmina Nowy Targ, Nowy Targ County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էդեկտեմբերի 26, 1923(1923-12-26)[3][4][2]
Մահվան վայրԿրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5]
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ, գծանկարիչ, գրող և հրապարակախոս
Թեմաներգեղանկարչություն[6], գրաֆիկա[6], գրականություն[6], հրապարակախոսություն[6] և քաղաքականություն[6]
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Cross of Independence
ՊաշտոնԱբգեորդնեթենհաուսի անդամ
ԱնդամակցությունԱզգային լիգա և Society of Polish Artists "Sztuka"?
ԿուսակցությունQ4371228? և Polish People's Party "Piast"?
ԶավակներJan Kazimierz Przerwa-Tetmajer?
 Włodzimierz Tetmajer Վիքիպահեստում

Վլոձիմեժ Տետմայեր (լեհ.՝ Włodzimierz Tetmajer, դեկտեմբերի 31, 1862(1862-12-31)[1] կամ դեկտեմբերի 31, 1861(1861-12-31)[2], Harklowa, Lesser Poland Voivodeship, Gmina Nowy Targ, Nowy Targ County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 26, 1923(1923-12-26)[3][4][2], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5]), 19-20-րդ դարերի լեհ նկարիչ, ով նշանակալի գործեր է ստեղծել ինչպես ռեալիստական, այնպես էլ մոդեռն ոճով։ Նրա լավագույն աշխատանքները պահվում և ցուցադրվում են Վարշավայի և Կրակովի ազգային թանգարաններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետմայերը նկարչության դասեր է առել և կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Կրակովի գեղարվեստի դպրոցում (Szkoła Sztuk Pięknych w Krakowie, 1875-ից 1886 թվականների միջակայքում), Վիեննայի ու Մյունխենի գեղարվեստի ակադեմիաներում (1886–1889 թթ.), Փարիզի Կոլարոսի ակադեմիայում (Académie Colarossi), ինչպես նաև՝ Յան Մատեյկոյի արվեստանոցում՝ հենց վերջինիս ղեկավարությամբ (1889-ից 1895 թթ.): Բացի այս ամենից, Վլոձիմեժ Տետմայերը դասական բանասիրություն է ուսումնասիրել Կրակովի Յագելոնյան համալսարանում։

Լիտվայի մկրտությունը 1387 թվականին (նկարիչ՝ Վլոձիմեժ Տետմայեր)

1890 թվականին, «Երիտասարդ Լեհաստան» գեղարվեստական շարժման ոգուն համապատասխան, ամուսնացել է գյուղացի մի աղջկա հետ՝ ասես նշանավորելով իր վերադարձը հայրենյաց արմատներին։ Կնոջ հետ բնակություն է հաստատել գյուղական հեռավոր մի տնակում, որտեղ հաճախ նրան այցելել են ընկերները։ 1900 թվականին հյուրընկալել է իր ընկերներից բանաստեղծ Լուցիան Ռիդելին ու վերջինիս հարսնացուին, որն իր կնոջ քույրն էր, կազմակերպել է նրանց հարսանիքը։ Գյուղական այդ հարսանիքը ներշնչել է Ստանիսլավ Վիսպյանսկուն՝ գրելու իր նշանավոր թատերգությունը՝ «Հարսանիք»-ը (Wesele), որտեղ արծարծվում է Լեհաստանի ազատագրման թեման։

Արվեստի պատմաբան,. դոկտոր Յուզեֆ Անջեյ Նովոբիլսկին գրել է.

«Լեհաստանի սքանչելի նկարիչներից մեկը՝ Տետմայերը, իմպրեսիոնիզմի և «Երիտասարդ Լեհաստան» շարժման ժամանակների նշանավոր արվեստագետներից է, ով իր տաղանդը նվիրաբերել է Լեհաստանի ազգային վերազարթոնքին ու լեհական պետականության վերականգնման սուրբ գործին։ Նա համոզված էր, որ ազգային ավանդույթներն ու լեհ գյուղացիության անձնուրաց մաքառումը այն միջոցներն են, որոնք կհասցնեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»[7]։

Վլոձիմեժ Տետմայերը բանաստեղծ Կազիմեժ Պժերվա-Տետմայերի ավագ եղբայրն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dziedzic, Stanisław. «Artysta i polityk - Włodzimierz Tetmajer». Forum Polonijne. 6 (2007): 23–25. ISSN 1234-2807.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլոձիմեժ Տետմայեր» հոդվածին։