Յան Մատեյկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Մատեյկո
լեհ.՝ Jan Matejko
Ծնվել էհունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրԿրակովի Հանրապետություն[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 1, 1893(1893-11-01)[1][6][7][…] (55 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5]
Քաղաքացիություն Կրակովի Հանրապետություն և  Ցիսլեյտանիա
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա (1858), Կրակովի համալսարան, Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Bartłomiej Nowodworski High School?
Դավանանքկաթոլիկություն[8]
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրպատմական գեղանկարչություն, դիմանկար, կենդանիների նկարչություն և կրոնական նկարչություն
Թեմաներգեղանկարչություն, նկարչական արվեստ և կրթություն
Ուշագրավ աշխատանքներՊրուսական տուրք, Գրյունվալդի ճակատամարտ, Constitution of May 3, 1791? և Stańczyk?
ՈւսուցիչWładysław Łuszczkiewicz?, Wojciech Stattler? և Feliks Szynalewski?
ԱշակերտներMaurycy Gottlieb?, Յացեկ Մալչևսկի, Józef Mehoffer?, Ստանիսլավ Վիսպյանսկի, Maria Dulębianka?, Ալեքսանդր Ավգուստինովիչ, Stanisław Grocholski? և Stanisław Leopold Daczynski?
Ներշնչվել էWilhelm von Kaulbach?[9]
Պարգևներ
Երկաթե թագի շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Կրակովի գիտական ​​ընկերություն[5]
ՀայրՖրանցիշեկ Կսավերի Մատեյկո
ՄայրJoanna Karolina Rossberg?
ԱմուսինՏեոդորա Մատեյկո
ԶավակներՀեկենա Ուներզիսկա, Q124611187? և Q124618387?
ստորագրություն
Изображение автографа
 Jan Matejko Վիքիպահեստում

Յան Մատեյկո (լեհ.՝ Jan Alojzy Matejko, հունիսի 24, 1838(1838-06-24)[1][2][3][…], Կրակովի Հանրապետություն[4][5] - նոյեմբերի 1, 1893(1893-11-01)[1][6][7][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5]), լեհ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կրակովի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1825-1858 թվականներ, 1873 թվականից՝ տնօրեն), Մյունխենի (1859 թվական) և Վիեննայի (1860 թվական) Գեղարվեստի ակադեմիաներում։ 1860 թվականից ստեղծագործել է Կրակովում։ Նկարել է հիմնականում Լեհաստանի պատմության շրջադարձային դեպքերին նվիրված բազմաֆիգուր կոմպոզիցիաներ՝ ձգտելով արձագանքել մոտ ժամանակների և արդի քաղաքական իրադարձություններին։ Սկզբնական աշխատանքներում ազգային շահերին դավաճանող շլյախտային հակադրել է հայրենասերների պաթետիկ ողբերգական կերպարներ («Ստանչիկ», 1862 թվական, «Ռեյտան», 1866 թվական), այլաբանորեն պաշտպանվել պաշտոնական քննադատությունից («Մատեյկոյի դատապարաումը», 1867 թվական, բոլորն էլ Ազգային թանգարան, Վարշավա1870-1880-ական թվականներին. մարտանկարներում և պատմական կոմպոզիցիաներում իշխում է գործողության տպավորիչ դրամատիզմը («Գրյունվալդի ճակատամարտը», 1878 թ., Ազգային թանգարան, Վարշավա, «Պրուսական տուրք», 1882 թվական, Ազգային թանգարան, Կրակով)։ Ստեղծել է նաև դիմանկարներ և բնանկարներ, որմնանկարներ (Կրակովի Կույս Մարիամ կոստյոլում, 1889-1891 թթ.

1979 թվականին՝ Կրակովի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման 100-ամյակին, ակադեմիան անվանակոչվել է իր հիմնադիր և առաջին նախագահ Յան Մատեյկոյի անունով։

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Մատեյկոյի նկարներում երբեմն հանդիպում են պատմական անճշտություններ։ Այսպես. «Ստեֆան Բատորին Պսկովի մոտ» կտավում պատկերված է քաղաքի հանձնումը, այն դեպքում, երբ իրականում լեհ արքային չի հաջողվել գրավել այդ ամրացված բնակավայրը[10]։
  • Լվովի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճը զարդարում են 11 փոքրածավալ յուղաներկ նկարներ, որոնք 19-րդ դարի 80 -ական թվականներին վրձնել է Յան Մատեյկոն[11]։

Պարգևներ, պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1865 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Սկարգայի քարոզը» կտավի համար
  • 1866 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Ռեյտանը 1773 թվականի սեյմում» աշխատանքի համար
  • Ֆրանց Իոսիֆի շքանշան՝ կոմանդորյան խաչով
  • Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ
  • Պիոս IX պապի շքանշան
  • Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ
  • Լեո XIII պապի ոսկե մեդալ
  • Կրակովի պատվավոր քաղաքացու կոչում
  • Պշեմիսլի պատվավոր քաղաքացու կոչում
  • Լվովի պատվավոր քաղաքացու կոչում
  • Ստանիսլավի (Իվանո-Ֆրանկովսկի) պատվավոր քաղաքացու կոչում
  • Ստրիյի պատվավոր քաղաքացու կոչում
  • Բերեժանի պատվավոր քաղաքացու կոչում

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուշարձաններ Վարշավայում, Կրակովում
  • Յան Մատեյկոյի անունով է կոչվել Կրակովի գեղարվեստի ակադեմիան։
  • Անվանի նկարչի պատվին են անվանակոչվել մեկ կայարան Ուկրաինայի Վիննիցայի մարզում,

փողոցներ՝ Իվանո-Ֆրանկովսկում, Լվովում[12], Ստրիյում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adam Bochnak; Władysław Konopczyński (1975). Jan Matejko (Polish). Vol. XX. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Batorska, Danuta (Spring 1992). «The Political Censorship of Jan Matejko». Art Journal. Uneasy Pieces. 51 (1): 57–63. doi:10.2307/777255. JSTOR 777255. JSTOR

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 281