Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունվար, 2009 - Հունիս, 2009

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլխավոր էջի վերնագիրը[խմբագրել կոդը]

Ներկա պահին Հայերեն վիքիպեդիայի գլխավոր էջի վերնագիրն է «Գլխավոր էջ - Վիքիպեդիա»։ Անգլերեն լեզվի հետ համապատախանեցնելու նպատակով կարծում եմ որ վերնագիրը պետք է լինի «Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան» -Սահակ 23։46, 15 Հունվարի 2009 (UTC)

Փոխեցի առաջարկված տարբերակի։ Շնորհակալություն նկատելու համար։ ― Teak 23:26, 13 Փետրվարի 2009 (UTC)

Վիքիպեդիայի նոր լոգո[խմբագրել կոդը]

այս լոգոն դեֆեկտավոր է։ Երկրագնդի շուրջը սպիտակ գիծ կա։ Ես առաջարկում եմ այդ լոգոն փոխարինել Պատկեր:Wiki hy.png Պատկեր:Wiki_hy.png-ով։ -Սահակ 20։01, 9 Փետրվարի 2009 (UTC)

Շնորհակալություն, Սահակ։ Հիմա կփոխեմ։ ― Teak 22:57, 13 Փետրվարի 2009 (UTC)

19-րդ դա՞ր թե 19րդ դար[խմբագրել կոդը]

Անգլերեն վիքիպեդիան գրում է 19tհ century Ինձ էլ է այդ կարճ ձևը ավելի դուր գալիս։ Հնարավո՞ր է փոխել այդ նոր (19րդ դար) տարբերակին։ -Սահակ 20։05, 9 Փետրվարի 2009 (UTC)

Ինձ թվում է փոխելը սխալ կլինի, քանի որ գծիկով գրելը հայոց լեզվի կանոններին համապատասխան է՝ անկախ նրանից, թե մեզ դուր գալիս է, թե չէ։ Վազգեն 00:33, 11 Փետրվարի 2009 (UTC)
Բայց այդպիսի կանոն կա՞։ -Սահակ 04:56, 11 Փետրվարի 2009 (UTC)
Այո, այդպիսի կանոն կա. «Միության գծիկ է դրվում, երբ թվականներին, նկարների և գծապատկերների թվատառային համարակալումներին, տառային հապավումներին [...] կցվում է քերականական վերջավորություն կամ ածանց։ Օրինակ՝ 3-ից, 3-րդ, 5-ական, ՄԱԿ-ում։» ― Արտաշես Սարգսյան, Ժամանակակից Հայերենի Կետադրությունը (էջ 110), Երևան, 2005։ ― Teak 23:36, 13 Փետրվարի 2009 (UTC)

Կաղապար:Քաղվածք[խմբագրել կոդը]

Կաղապար։Քաղվածք-ում այժմ չակերտները այսպիսին են , ավելի հայեցի չի լինի որ օգտագործենք այս՝ տարբերակը։beko 15։30, 24 Փետրվարի 2009 (UTC)

Լռիվ համաձայն եմ, վերջին անգամ կիրառելուց նույն բանն էր մտածել, բայց տեղյակ չէի որ տենց պատկերներ արդեն կան։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 15:49, 24 Փետրվարի 2009 (UTC)

WikiProject Այսօր/Այս ամիս[խմբագրել կոդը]

Գլխավոր էջում այլալեզու Վիքիպեդիաների «Այսօր» բաժնին համարժեք կարող ենք բացել «Այս ամիս» բաժինը, կամ «Այս շաբաթ»։ Նայած թե ինչ պարբերությամբ կարող ենք թարմացնել գլխավոր էջը։ Այս անձիք ծնվել կամ մահացել են մարտին և նրանց մասին հոդվածներ ունենք։

  • Ծնունդներ

Նար-Դոս, Շահան Շահնուր, Ալեքսանդր Թամանյան, Վազգեն Սարգսյան, Ալան Հովհաննես, Ռատկո Մլադիչ, Եղիշե Չարենց, Ալբերտ Այնշտայն, Մանուկ Աբեղյան, Լևոն Խաչերյան, Ալեքսանդր Թամանյան, Հովսեփ Օրբելի, Վինսենթ Վան Գոգ, Նահապետ Քուչակ, Ռենե Դեկարտ։

  • Մահեր

Բեթհովեն, Լուդվիգ վան, Հովհաննես Շիրազ, Հովհաննես Թումանյան


Նաև ամեն ամսվա հետ կապված մարդկանց մասին գրելու առիթ կլինի։ beko 17։10, 26 Փետրվարի 2009 (UTC)

Հղումներ[խմբագրել կոդը]

Հանրություն, ինչ որ մեկը կա՜սի, թե ինչին հետևելով է Mike.lifeguard-ը հանում հղումները։93.94.222.250 15։05, 7 Մարտի 2009 (UTC)

link spamming ― Teak 16:11, 7 Մարտի 2009 (UTC)[reply]

Կաղապար:Հոկտեմբեր[խմբագրել կոդը]

«Կաղապար:Հոկտեմբեր»-ի մեջ ջնջման ենթակա տեքստ կա։ Դրա պատճառով բոլոր «հոկտեմբեր»-ով էջերի մեջ հայտնվում են այդ տեքստը + delete-ը։ Ինչ որ մեկը կարո՜ղ է վերացնել։beko 18։48, 13 Մարտի 2009 (UTC)

Հոդվածների մինիմալ թույլատրելի երկարության սահմանում[խմբագրել կոդը]

Ողջույն մասնակիցներ։ Ի՞նչ եք կարծում, նախագիծը չի հասել այն մակարդակի, երբ արդեն ժամանակն է, ինչ որ «մինիմալ թույլատրելի երկարություն» որոշել նոր հոդվածների համար։ Ասենք գոնե 3-4 նախադասություն, որոնցում նկարագրված լինի հոդվածի առարկայի մասին գլխավոր տեղեկությունները։ Որպեսսզի խուսափենք «Պետրոսագյուղը գուղ է Հայաստանում», «Փողոս Փողոսյանը նշանանավոր ձկնորս է», և այդ կարգի այլ «հոդվածներից», որոնք շատ կարճ են և անիմաստ նույնիսկ բառարանի համար։ Հստակ դժվար է սահմանել, բայց ասենք հիմնական հոդվածը (առանց կաղապարների, արտաքին/լեզվային հղումների) գոնե 500 նիշի մոտ երկարություն ունենա։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 08։05, 22 Մարտի 2009 (UTC)

Ողջույն, լիովին համաձայն եմ: Թեև Ասիական և Աֆրիկյան երկրների էջեր կան,որտեղ կաղապարը բարեխղճորեն լրացված է և լեզվային հղումներնն էլ կան, այս դեպքում կարելի է ուղղակի տեքստը մինիմալ թույլատրելիին հասցնել և փրկել էջը, արված գործը ափսոս է:beko 14:26, 22 Մարտի 2009 (UTC)[reply]
Առաջարկս առայժմ միայն որոշումն ընդունելուց հետո, ստեղվելիք նոր հոդվածների մասին էր։ Հին, արդեն գոյություն ունեցող հոդվածների համար, կարելի է մեկ նոր Մաքրման շաբաթօրյակ հայտարարել, գտնում եմ որ անցյալ անգամ բավականին էֆեկտիվ էր։ Իսկ եկրկրների մասին հոդվածները մի քիչ ուրիշ դեպք են կարծում եմ, որ ամեն դեպքում, որպես բացառություն արժի վերաբերվել։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 14:46, 22 Մարտի 2009 (UTC)[reply]
Ողջունում եմ առաջարկը։ Կարծում եմ 3 նախադասությունը կարող է լինել նվազագույն բովանդակության նախապայման։ --Vacio 11:09, 24 Մարտի 2009 (UTC)[reply]
Առաջարկում եմ կաղապարի այս ձևը՝ {{Shortpages}}
Պարզապես հարկավոր է կանոնների մեջ նշել, թե որն է տեքստի նվազագույն սահմանը:beko 14:54, 24 Մարտի 2009 (UTC)[reply]
Դրանով հանդերձ, որ գնահատում եմ առաջարկի իդեալը, ինձ թվում է, որ նրա գործադրումը որոշ խնդիրներ կառաջացնի: Դրանցից ամենանշանավորը հին որակ ընդդեմ քանակ խնդիրն է՝ չափը սահմանին հասացնելու համար, քիչ-իմաստ կամ անաղբյուր նախադասություններ կարող են ավելացվել. անձամբ կարծում եմ, որ մեկ հիմնված և աղբյուրով նախադասությունը շատ ավելի գերադասելի է քան բյուր անհիմն նախադասություններ: Ինձ թվում է եթե ուշադրությունը ուղղենք աղբյուրներին, ավելի լավ կլինի՝ օրինակ, մի հոդվածի անհրաժեշտ լինելու համար մինիմալ մեկ չեզոք աղբյուրով նախադասություն պետք լինի, կամ նման մի բան: Նաև ասեմ, որ որոշ հոդվածներ կարճ լինելով հանդերձ, ինձ թվում է, որ հանրագիտարանին անհրաժեշտ են (և դժվար ներկայից շատ ավելի երկարեն), օրինակ՝ ծայգը: Chaojoker 16:32, 24 Մարտի 2009 (UTC)[reply]
Որոշելը իհարկե հեշտ չէ, սակայն, եթե օբյեկտիվ մոտեցում ցուցաբերվի զատել կլինի: Ինչ էք կարծում այս հոդվածի հերոսը ծնվելուց ու դպրոցն ավարտելուց բացի, ուրիշ բանով մեզ հետաքրքիր չէ՜: Եվ այսպիսի բազմաթիվ հոդվածներ ունենք: beko 16:56, 24 Մարտի 2009 (UTC)[reply]
Եթե այդ հոդվածը աղբյուր չունենար, ավելի դժվար կլիներ դատելը, իսկ քանի որ դա մի աղբյուր է ներակայացնում (իհարկե առիթից օգտվելով ասեմ որ տողի մեջ աղբյուրի ներկայացումը (inline citation) ավելի գերադասելի է), ես քվե կտայի նրան չջնջելու: Բանն այն է, որ հանրագիտարանի փիլիսոփայությունն ինձ թվում այն, որ մարդ նրա մեջ կարողանա գիտելիքներ ձեռք բերի այն բանի մասին որ ուզում է: Քիչ գիտելիքը՝ ճիշտ է քիչ է, բայց դեռ գիտելիք է, և եթե կասկածելի չե (չեզոք աղբյուր ունի, կամ շատերի կողմից գիտակցված բան է), ես իրապես ափսոսում եմ, որ միջից գնա, քանի որ կարող է մի օր մի որոնողի համար գոնե մի չնչին աղբյուր լինի նոր տեղեկությունների: Chaojoker 21:10, 25 Մարտի 2009 (UTC)[reply]

Վիքիֆիկացման ենթակա հոդվածներ[խմբագրել կոդը]

Հանրագիտարանում մոտ 400 վիքիֆիկացման ենթակա հոդված կա։ Առաջարկում եմ նման հոդվածների մաքրման կան ավելի ճիշտ կարգավորման շաբաթ կազմակերպել, ուղղակի մեկ մարդու գործ չէ։ Շատ հոդվածներ պարզապես ժամկետանց են (օրինակ մարզպետների կամ ֆուտբոլիստների մասին՝ որոնց կարգավիճակը, թիմը կամ քաշը վաղուց փոխվել է) և կարիք ունեն փոփոխության։ Ժամանակն է կողմնորոշվել, հարկավոր է պահել հոդվածը, թե ոչ։ Եթե մնում է, ապա փոփոխություններ մտցնենք և վիքիֆիկացման պիտակը՝ որը շատ հոդվածներում 1,5-2 տարի է վերնագրի տեղ է ծառայում, հանենք։ Մի խոսքով՝ առաջարկում եմ շաբաթօրյակ կազմակերպել, վերջապես գարուն է, չէ։beko 12։52, 27 Մարտի 2009 (UTC)

:) Համամիտ եմ: Նույնիսկ վաղն ու մյուս օրը արձակ են: Ինչպե՞ս է օրինակ կիրակի, մարտ 29-ին: Եվ ինչպե՞ս բաժանենք գործերը: Chaojoker 21:14, 27 Մարտի 2009 (UTC)[reply]

«Օգտագործել» և «Մասնակցել» սյունյակները[խմբագրել կոդը]

Էջի ձախ անկյունում գտնվող «Օգտագործել» և «Մասնակցել» սյունյակներում մի քանի սխալներ կան։

  • «Ընթացիկ իրադարձություններ» հղումը գոյություն չունի
  • «Էությունը» չի աշխատում
  • Ընդանուր դասավորվածությունը չի համապատասխանում անգլերեն տարբերակին

-Սահակ 15։05, 8 Ապրիլի 2009 (UTC)

Ուղղեցի «Ընթացիկ իրադարձությունները» և «Էությունը» հղումները։ Կարծում եմ, որ անգլերեն վիքիփեդիային տառացի համապատասխանությունը առաջնային կարևորության հարց չի։ Եթե կան դասավորվածության բարելավելու առաջարկություններ, ապա եկեք քննարկենք և փորձենք լավացնել այս ընտրացանկը։ ― Teak 19:33, 12 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Կաղապար:Մարտ2009[խմբագրել կոդը]

Կաղապար։Մարտ2009 և մնացած բոլոր ամիսների կաղապարները գոյություն չունեն։ Ո՞րն է պատճառը։ -Սահակ 20։54, 11 Ապրիլի 2009 (UTC)

Կատեգորիկ առաջարկ[խմբագրել կոդը]

Հարգելի հանրություն, խոսքը կատեգորիաների մասին է։ Անհրաժեշտ կատեգորիաներ էջում ունենք մոտ 80 առաջարկված կատեգորիա, որոնց դժվարանում եմ կյանքի կոչել, մի մասը մասնագիտական տերմինաբանության պատճառով՝ համակարգչային, կամ բուսաբանական (օրինակ՝ վարդազգիներ), մի մասը անգլերեն է (կարծում եմ արժի թարգմանել), մյուս մասն էլ հոդվածի անունն է կրկնում, կատեգորիայի բան չի (արժի արդյոք այդպիսի կատեգորիա ունենալ)։

Ով կարող է, թող վերանայի այդ էջը և հնարավորին փոփոխություններ մտցնի։beko 15։08, 13 Ապրիլի 2009 (UTC)

Կատեգորիաներ «Օգտագործել»-ի մեջ[խմբագրել կոդը]

«Օգտագործել» սյունյակում «Կատեգորիաներ» հղումը բացում է Հիմնարար էջը, այլ ոչ թե սկզբնական՝ Կատեգորիաները հնարավո՞ր է սա ուղել։beko 15։39, 22 Ապրիլի 2009 (UTC)

Փոխված է Կատեգորիա:Կատեգորիաներ կատեգորիայի։ ― Teak 14:25, 23 Ապրիլի 2009 (UTC)[reply]
Շնորհակալություն beko 14:37, 23 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Ամիսների կաղապարները[խմբագրել կոդը]

Օրինակ Հունիս հոդվածում հունիս ամսի օրացույցը էջի ձախ կողմում է գտնվում։ Անգլերեն տարբերակում օրացույցը գտնվում է աջ մասում, որը ավելի հարմար է։ Ինչպե՞ս կարող ենք ամիսների կաղապարները դնել էջի աջ մասում։ -Սահակ 14։19, 4 Հունիսի 2009 (UTC)

Կաղապարների թարգմանությունը[խմբագրել կոդը]

Ո՞րն է կաղապարների ճիշտ թարգմանելու ձևը։ Օրինակ Կաղապար:Տեղեկաքարտ_Երկիր ինչքան ես հասկանում եմ, ուղղակի պատճենվել է անգլերեն վիքիպեդիայից և հետո թարգմանվել։ Սակայն հիմա անգլերեն տարբերակը տարբերվում է հայերենից։ Հիմա ամեն փոփոխության դեպքում պետք է նորի՞ց ամեն ինչ թարգմանել։ Հնարավո՞ր է արդյոք թարգմանել մի տեղ միայն բառերը, ինչպես օրինակ վիքիպեդիայի ինտերֆեյսն է թարգմանված։ Իսկ կաղապարները ուղղակի օգտագործել անգլերեն տարբերակից։ -Սահակ 15։18, 12 Հունիսի 2009 (UTC)

Ոչ, կաղապարները տեղական են, ի տարբերություն ինտերֆեյսի։ Մի երկու տարի առաջ այս հարցը բարձրացվել էր և, ինչքան գիտեմ, ծրագրային լուծում էր ստացել, սակայն վիքիմեդիայի նախագծերում չի ակտիվացվել դանդաղության պատճառով։
Իսկ փոփոխությունները կարելի է համալրել գոյություն ունեցող թարգմանված կաղապարի հետ, այլ ոչ թե կաղապարը ամբողջովին կրկին թարգմանել։ ― Teak 15:36, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
Համաձայն եմ, կաղապարի «արգումենտները» արժի անգլերեն թողնել, ինֆորմացիայի ավելի հեշտ ներմու՛ման համար, իսկ հայերեն լեզվով բացատրությունը կաղապարի դոկումենտացիայի էջում թողնել, այստեղ ժամանակին քննարկում ունցել ենք, այս հարցով։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 15:46, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]