Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Ապրիլ 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խմբագրման զգուշացման շարադրանքի փոփոխման առաջարկ[խմբագրել կոդը]

Կարծես թե խմբագրման զգուշացումը շարադարված է հակառակ տրամաբանությամբ։ Մի փոքրիկ խմբագրությամբ առաջարկում եմ հետևյալ շարադրանքը․

Առկա տարբերակ

  • Հեղինակային իրավունքը խախտող խմբագրումները (այլ աղբյուրներից պատճենված նյութերը) ջնջվելու են։ Պարունակությունը պետք է լինի հանրագիտարանային և հաստատվի վստահելի աղբյուրներով։ Վիքիպեդիայում տեղադրված նյութերը կարող է խմբագրել, օգտագործել և տարածել ցանկացած ոք, եթե կատարում է թույլատրագրի պայմանները (նշում հեղինակներին և տարածում նույն ազատ թույլատրագրով)։

Առաջարկվող տարբերակ

  • Վիքիպեդիայում տեղադրված նյութերը կարող է խմբագրել, օգտագործել և տարածել ցանկացած ոք, եթե կատարում է թույլատրագրի պայմանները (նշում հեղինակներին և տարածում նույն ազատ թույլատրագրով)։ Պարունակությունը պետք է լինի հանրագիտարանային և հաստատվի վստահելի աղբյուրներով։ Հեղինակային իրավունքը խախտող խմբագրումները (այլ աղբյուրներից պատճենված նյութերը) կջնջվեն անմիջապես։

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19։26, 31 Մարտի 2014 (UTC)

Կարծում եմ, ճիշտ կլինի «թույլատագիրը» փոխարինել «արտոնագրով»--ՀայկԱփրիկյան 11:32, 2 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Changes to the default site typography coming soon[խմբագրել կոդը]

This week, the typography on Wikimedia sites will be updated for all readers and editors who use the default "Vector" skin. This change will involve new serif fonts for some headings, small tweaks to body content fonts, text size, text color, and spacing between elements. The schedule is։

  • April 1st։ non-Wikipedia projects will see this change live
  • April 3rd։ Wikipedias will see this change live

This change is very similar to the "Typography Update" Beta Feature that has been available on Wikimedia projects since November 2013. After several rounds of testing and with feedback from the community, this Beta Feature will be disabled and successful aspects enabled in the default site appearance. Users who are logged in may still choose to use another skin, or alter their personal CSS, if they prefer a different appearance. Local common CSS styles will also apply as normal, for issues with local styles and scripts that impact all users.

For more information։

-- Steven Walling (Product Manager) on behalf of the Wikimedia Foundation's User Experience Design team

Մեծ եղեռն և հայկական հարց[խմբագրել կոդը]

Հարգելի «Մեծ եղեռն և հայկական հարց» նախագծի մասնակիցներ։ Նախագծի թեման բոլորիս սրտամոտ է և եղած ցուցակների հախից արագ եկանք, բայց մի մոռացեք, որ կան էլի շատ հոդվածներ, որ կարող եք թարգմանել անգլերեն կամ ռուսերեն Վիքիպեդիաներից։ Թեմային առնչվող շատ կարևոր նյութեր տեղ չեն գտել «Հայկական հարց» հանրագիտարանում և դրանք հարկավոր է պարզապես փնտրել այլ աղբյուրներում։--Beko (քննարկում) 20։29, 2 Ապրիլի 2014 (UTC)

շատ ճիշտ եք հարգելի Beko, ինքս էլ ժամանկ գտնեմ կնայեմ: --ERJANIK քննարկում: 05:47, 3 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ես էլ շուտով կվերսկսեմ հոդվածներ գրել «Մեծ եղեռն և հայկական հարց» նախագծի շրջանակներում:--Գարդմանահայ (քննարկում) 08:26, 3 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Համագործակցության էջի բավական թարգմանելու նյութ կա: Ամսի 24-ին բան չմնաց, կարծում եմ ժամանակն է ակտիվանալու։ Եթե թարգմանելու նյութ եք ընտրել, ապա ցուցակի տողը վերցրեք <s></s> նշանների մեջ։--Beko (քննարկում) 07:13, 8 Ապրիլի 2014 (UTC)[reply]
այս թեմայով մի բան ավելացնեմ ու խնդրեմ մեր ակտիվ մասնակիցներին, մինչև ապրիլի 24-ը և եթե հաջողվի դրանից հետո էլ մի քանի օր լավ կլինի օրվա հոդված դառնա Մեծ Եղեռնի թեմայով նյութեր, դրա հետ կապված ուղղակի պատշաճ որակի հոդվածներ են պետք, եթե աչքներովդ ընկնի, մի ուշացրեք, գրեք օրվա հոդվածի թեկնածուներ բաժնում, ես էլ կնայեմ, ուղղակի ժամանակի խնդիր է մենակ նայելը, նախապես շնորհակալություն: --ERJANIK քննարկում: 06:59, 15 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, որքան հասկանում եմ, խնդիրը միայն նոր հոդվածները ստեղծելու մեջ չէ, չէ՞, այլ նաև եղածները բարելավելու։ Եթե հանկարծ չհասցնենք, լավ չի՞ լինի, որ գոնե ստեղծենք միջին ծավալի հոդվածներ՝ դրանք հետագայում բարելավելու մտադրությամբ։ Թարսի պես աշխատանքս վիքիպեդիա խմբագրելու ցանկությունս ահավոր կոտրում է, բայց որքան հնարավոր է կփորձեմ շարունակել այս թեմայով խմբագրելը։ Կոչ եմ անում բոլորին, թող միանան այս չափազանց կարևոր նախագծին։ - NAREK75 08:14, 15 Ապրիլի 2014 (UTC)[reply]
մի առաջարկ ունեմ, այսօր տեսա որ ՀՍՀ-ում հայոց ցեղասպանության մասին բավականին ծավալուն հոդված կա, առաջարկում եմ համատեղ ուժերով օգտվելով ՀՍՀ-ից և ոչ միայն զարգացնել այս հոդվածը ու դարձնել ընտրյալ, ապա 2014 թ. տարվա հոդված, որ 100-ամյակին հնարավորինս ամբողջական հոդված լինի: --ERJANIK քննարկում: 07:15, 20 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հայաստանի բնակնավայրերի բնակչության թվաքանակը չի համապատասխանում 2011 թվականի մարդահամարի տվյալներին:[խմբագրել կոդը]

Նկատեցի, որ Հայաստանի բնակավայրների բնակչության թվակաքանակի վերաբերյալ ցուցանիշները, Հայկական Վիքիպեդիայում, մեծամասամբ չեմ համապատասխանում 2011 թվականի ՀՀ-ում անցկացված մարդահամարի պաշտոնական տվյալներին՝ [1], թե առկա և թե մշտական բնակչության մասով։ Իսկ դրանք ամենաթարմ պաշտոնական տվյալներն են։ Եվ որոշ դեպքերում տարբերությունը բավականին մեծ է։

Օրինակի համար՝ Վանաձոր քաղաքին նվիրված հոդվածում նշված է, որ Վանաձորում ապրում է 117 հազար մարդ, մինչ դեռ համաձայն 2011 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալների համաձայն՝ [2] Վանաձորի առկա բնակչությունը կազմում է 82327 մարդ, իսկ մշտական բնակչությունը 86199 մարդ։ Այդ 117 հազարանոց ցուցանիշը ընդանրապես հասկանալի չէ, թե որտեղից է վերցված, քանի որ նույնիսկ 2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ [3] Վանաձորի առկա բնակչությունը կազմում էր 93823, իսկ մշտական բնակչությունը 107394 մարդ։

Եվ դա ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերի դեպքում է այդպես, եթե ոչ բոլոր։ Վիքիպեդիայում նշված ոչ մի ՀՀ բնակավայրի բնակչության ցուցանիշ չի համապատասխանում մարդահամարի պաշտոնական տվյալներին (ես որ այդպիսիք չեմ տեսել)։ Եվ դա վերաբերվում է ոչ միայն բնակավայրերին, այլ նաև ընդանուր մարզերի բնակչության ցուցանիշներին, և ընդանրապես նույնիսկ ամբողջ երկրի բնակչությանը։ Վերցնենք Լոռու մարզի հոդվածը, որտեղ նշված է, թե այդ մարզի բնակչության թվակաքանակը կազմում է 392,3 հազար!!! Մինչ դեռ այդքան մարդ Լոռու մարզում երբեք չի բնակվել, նույնիսկ 1989 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ Իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ [4] Լոռու մարզում առկա բնակչությունը կազմում է 217,1 հազար մարդ, իսկ մշտականը 235,5 հազար մարդ։ Հարց է առաջանում, թե որտեղից եք այդ 392,3 հազարը վերցրել? ։)))

Իսկ արդեն Հայաստանին նվիրված հոդվածի մասին ընդանրապես խոսքեր չկան։ Այնտեղ նշված է, որ Հայաստանի բնակչությունը կազմում է 2․779․900 մարդ ...))) Պարզապես օդից վերցրված ցուցանիշ։ Եվ սա Հայկական Վիքիպեդիայի կարևորագույն հոդվածներից մեկի մեջ։ Մինչ դեռ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձյան ՀՀ-ի առկա բնակչությունը կազմել է 2.871.771 մարդ, իսկ մշտականը 3.018.854։

Կարծում եմ, որ այս ամենը ուղղելու անհրաժեշտություն կա, թե չէ իսկապես իսկական խայտառակություն է տիրում։ Ոչ մի ցուցանիշ չի համապատասխանում իրականությանը։ Կամ ավել է նշված, քան իրականում կա (ինչպես Լոռու մարզի կամ Վանաձոր քազաքի դեպքում էր), կամ էլ ավելի պակաս, քան կա (ինչպես Հայաստանի մասին հոդվածի դեպքում է)։ Hayk S 08։34, 22 Ապրիլի 2014 (UTC)

Հատուկ նրանց համար ովքեր չգիտեն, թե որն է առկա և մշտական բնակչության (գոյություն ունի նաև հաշվեգրված բնակչություն հասկացողությունը) տարբերությունը.
1. Հաշվեգրված բնակչության թվաքանակի ցուցանիշը՝ բոլոր այն անձանց թվաքանակի հանրագումարն է, որոնց մասին հաշվարարները հարցաթերթերում լրացրել են տեղեկություններ՝ անկախ լրացման պահին նրանց ներկա կամ բացակա լինելու հանգամանքից (այդ թվում՝ բացակայության տեւողությունից):
2. Առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարն է: Ժամանակավոր ներկա է համարվում մարդահամարի պահին տվյալ տարածքում ոչ ավել քան մեկ տարի ժամկետով գտնվող և մշտապես չբնակվող անձը:
3. Մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարն է: Ժամանակավոր բացակա է համարվում՝ մարդահամարի պահին իր հիմնական (մշտական) բնակության վայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակա անձը:
[5]: Այստեղ ավելի մանրամասն է գրված՝ [6] Hayk S 09:04, 22 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ողջույն, հարգելի Հայկ։ Եթե սխալ ես գտել, խնդրում եմ ուղղիր և աղբյուրը նշիր։ Ես Կոտայքի մարզի գյուղերի հոդվածներինն էի մեկ այլ մեկ ուղղել։ Այնտեղ ընդհանրապես որպես հղմար աղբյուր չգիտես թե ինչու Տավուշի մարզի էջն էր նշված։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:08, 22 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ողջյուն Արման!!! Հասկանում ես՝ դժվարությունը կայանում է նրանում, որ դա մեկ սխալ չի, երկու սխալ չի: Խոսքը գնում է Հայաստանի բոլոր բնակավայրերի՝ քաղաքների, գյուղերի, ինչպես նաև մարզերի մասին...))) Երևի թե ուղղումն պետք է սկսել մեծ քաղաքների և մարզերի ցուցանիշներից, և այդպես կամաց-կամաց անցնել փոքր բնակավայրերին: Շատ դաժան գործ է...))) Hayk S 09:20, 22 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Կոտայքի մարզինը ես արել են, Շիրակի մարզի վրա էլ նոր եմ աշխատում։ Այդ քո ասած բոլոր թվերը իրականում ճշգրտման և աղբյուրների կարիք ունեն։ Իսկ հիմա ինչ որ գրված կա, պարզապես անգլերեն Վիքիից է տեղափոխված։ Աշխատատարն աշխատատար է, բայց կարելի է քիչ-քիչ շտկել։--Արման Մուսիկյան (քննարկում) 10:03, 22 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Դե աղբյուրը արդեն վերևում տրվել եմ՝ 2011 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալները: Կամաց-կամաց կուղղենք: Hayk S 12:05 22 Ապրիլի 2014 (UTC)
Կներեք, որ միջամտում եմ, բայց բացի 2011 մարդահամարից ԱՎԾ-ն իրականացնում է այսպես կոչված ավտոմատ վերահաշվարկային վիճակագրություն, մասնավորապես Շիրակի մարզում ես ժամանակին բոլորը փոխել եմ ԱՎԾ այս [7] տեղեկագրքով (01.01.2012 դրությամբ), ու այստեղ կարելի է ուղղակի թարմացնել 2013 հունվարի մեկի դրությամբ [8] կամ սպասել 2014թ.-ի հունվարի մեկի դրությամբ տվյալներին: Իսկ ընդհանուր ցուցակը այստեղ է [9] , էջի ներքևի մասի ցուցակն է: Սա ավելի ճիշտ տարբերակ է, քանի որ մարդահամարները կարծեմ 10 տարին մեկ է կատարվում: Ց~ը....--6AND5 (քննարկում) 13:46, 22 Ապրիլի 2014 (UTC)[reply]

։։ Շնորհակալություն, հղման համար, հարգելի 6AND5։ Ուրախանում եմ, որ սրտացավով ես մոտենում Հայ Վիքիին և հետևում ես անցուդարձին։ Դու մեծ ներդրում ունես մեր Վիքիպեդիայում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 15։17, 22 Ապրիլի 2014 (UTC)

Այց Ծիծեռնակաբերդ[խմբագրել կոդը]

Հարգելիներս, ուզում ենք Վիքիհամայնքով վաղը այցելել Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։ Մտածում ենք շարժվել ժամը 17։00-ին, կենտրոնից։ Ի՞նչ կարծիքներ կան։--Beko (քննարկում) 10։49, 23 Ապրիլի 2014 (UTC)

Լավ առաջարկ է։ Միանում եմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:36, 23 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ես էլ կգամ--Լիլիթ (քննարկում) 11:56, 23 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ես էլ --SusikMkr (քննարկում) 12:02, 23 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հանդիպում ենք ժամը 17։00-ին, Բարեկամության մետրոյի վերևում «Հայաստան» հանրախանութի դիմաց։ Սպասում ենք 10 րոպե և շարժվում։--Beko (քննարկում) 13։45, 23 Ապրիլի 2014 (UTC)

գիտեիք որի կրկնություն[խմբագրել կոդը]

հարգելի վիքիհամայնք, ի՞նչ կասեք, ուզում եմ գիտեիք որ բաժնի այս շաբաթվա տեղեկությունը կապված Մեծ Եղեռնի հետ, թողնել նաև մյուս շաբաթվա համար, ու այդ ընթացքում օրվա հոդված դարձնել միայն այդ թեմայով հոդվածներ, այսպես ասած երկարացնենք այս թեմայով հոդվածներն ու նյութերը գլխավոր էջում, ուղղակի գիտեիք որի պատկերը կփոխեմ, կարծում եմ միայն օգուտ կլինի բոլոր վիքիպեդիա այցելողների համար կարևորագույն թեմաներից մեկով հոդվածներ ունենալ այս օրերի ընթացքում։ --ERJANIK քննարկում: 05։31, 25 Ապրիլի 2014 (UTC)

Կարելի է Երջանիկ ջան։--Beko (քննարկում) 05:43, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Լավ միտք է։ --Լիլիթ (քննարկում) 06:00, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Իհարկե լավ միտք է. Հայերեն Վիքիպեդիան պետք է նաև ժամանակի հրամայականով (օրվա կամ շաբաթվա խորհրդով) առաջ ընթանա:--Գարդմանահայ (քննարկում) 09:41, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Շատ լավ գաղափար է, Երջանիկ ջան --NAREK75 10:31, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Հիանալի միտք է, իհարկե այդպես անենք Երջանիկ ջան--ՀայկԱփրիկյան 12:48, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
շնորհակալություն բոլորիդ: --ERJANIK քննարկում: 13:14, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Վիքին սիրում է Երկիրը[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիպեդիացիներ, Վիքին սիրում է Երկիրը նախագծին հնարավորինս լավ մասնակցություն ունենալու համար առաջարկում եմ կազմակերպել մի քանի արշավներ դեպի այն վայրերը, որոնք կընդգրկվեն նախագծի ցանկում։ Տեղում կլուսանկարենք, կարելի է նաև հոդվածներ գրել, իսկ եղածներն էլ բարելավել։ Արշավների պլանավորումը ինձ վրա։ Ցանկալի է լսել ադմինների կարծիքը, առանց որոնց այս առաջարկը անիմաստ կլինի։--Գարդմանահայ (քննարկում) 09։51, 25 Ապրիլի 2014 (UTC)

Այդպես էլ նախատեսում էինք, Գարդմանահայ ջան ու եթե կազմակերպչական հարցերի մի մասն էլ քո վրա վերցնես շատ լավ կլինի; Ամեն ինչ կոորդինացված անելու համար լավ կլինի, որ կապի մեջ լինես նախագծի ակտիվ անդամների հետ; Եվ ընդհանրապես եթե օգնել ցանկացողներ կան, կարող են միանալ նախագծին։--Beko (քննարկում) 10:06, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Գարդմանահայ, ուղղակի հոյակապ կլինի։ Հարմար կլինի՞ քեզ մոտ օրերս հանդիպել ու քննարկել, թե ինչ ենք անում։ --vacio 10:30, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Շատ լավ կլինի, որ օգնես :) --Լիլիթ (քննարկում) 12:57, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Վաղը դժվար թե կարողանամ այցելել գրասենյակ, բայց առաջիկա 2-3 օրերին անպայման կգամ, տեղում կքննարկենք (ուշ չի չէ՞): Շնորհակալություն, որ առաջարկս հավանեցիք:--Գարդմանահայ (քննարկում) 17:40, 25 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Վիքին սիրում է հուշարձանների ժամանակ արշավները բնակավայրերի հետ էինք կապել, որտեղ և աշխատում էինք լուսանկարելով հետաքրքրված խմբագիրների հետ։ Այս դեպքում կարծում եմ նպատակահարմար է նախապես խումբ հավաքել 10-12 հոգի և այցելել մի քանի բնության հուշարձան, ըստ երթուղու, ապա մի այլ օր անցկացնել լուսանկարների բեռնման վորքշոփ, եթե դրա կարիքը ունեցողներ կան։--Beko (քննարկում) 05:31, 28 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Վաղը՝ 29.04.2014, կայցելեմ գրասենյակ, կզրուցենք, մեծ սիրով միանալու եմ այս ծրագրին: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Gardmanahay (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ձուլենք ձուլման ենթականեր[խմբագրել կոդը]

Այս պահին 174 ձուլման ենթակա հոդվածներ ունենք։ Առաջարկում եմ մայիսի առաջին օրերից դրանք մաքրենք։ Հավանաբար խորհրդակցելու կարիք կլինի, քանի որ հիմնկանում եզրերի հայերեն և ոչ հայերեն լինելու հարցի պատճառով են մնացել երկու տարբերակներն էլ։ Կան նաև բազմաթիվ վիքիֆիկացվելու նշված հոդվածներ, դրանք էլ որ մաքրենք լավ կլինի, թեև դրանց գործը առավել աշխատատար է։--Beko (քննարկում) 05։16, 28 Ապրիլի 2014 (UTC)

Համաձայն եմ։ Մայիս ամիսը եկեք նվիրենք ձուլման ու վիքիֆիկացման ենթակա հոդվածներին։ Համատեղ ուժերով կարծում եմ արագ կվերջացնենք, թեև վիքիֆիկացման ենթակաները մոտ 1000 են, եթե ոչ ավել։ --Լիլիթ (քննարկում) 05:31, 28 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Ես էլ կմասնակցեմ -Դավիթ () 06:14, 28 Ապրիլի 2014 (UTC)[reply]
մի ժամանակ ժամանակ ունեի ահագին այսպես ասած «ձուլել եմ», բայց ՀՍՀ-ի հոդվածները տեղափխելեւց դրանք բնականաբար շատանում են, ժամանակ ունենամ, ինքս էլ նորց կանեմ: --ERJANIK քննարկում: 08:28, 28 Ապրիլի 2014 (UTC)[reply]

։։։ Իրոք նման հոդվածները գնալով շատանում են։ Ես էլ Երջանիկի պես քիչ ժամանակ ունեմ, իսկ ունեցածս էլ տրամադրում եմ Հայաստանի բնակավայրերի հոդվածների կարգի բերման և ստեղծման վրա։ Ուզում եմ մինչև միյու կոնֆերանս մեր Վիքիից պակասի այդ բացը։ Տարիներով մեր բնակավայրերի մասին նորմալ հոդվածներ չունենք, իսկ այլ լեզուներով կա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09։04, 28 Ապրիլի 2014 (UTC)

Ողջույն, սիրելի համայնք։ Կարող եք օգտակար խորհուրդ տալ հոդվածը կարգի բերելու համար։ 4 հատ հսկայական անմշակ բաժիններ կան, որոնք որքան որ կարելի է դատել մաս-մաս պատճենված են ինչ-որ կայքերից։ Իմ կարծիքով լավ է այդ բաժինները ջնջվեն միանգամից և նորից 0-յից գրվեն, քան նման վիճակում մնան հայերեն Վիքիպեդիայում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04։34, 30 Ապրիլի 2014 (UTC)

Ես կաշխատեմ հոդվածի առանձին բաժինների բարելավման, ավելի ճիշտ, ստեղծման ուղղությամբ:--Գարդմանահայ (քննարկում) 08:49, 30 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Շատ լավ, Գարդմանահայ ջան։ ՀՍՀ-ում էլ նյութեր կան, կարող ես տեղափոխել։ Լավ աշխատանքի դեպքում Շիրակի շքանշան կտամ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:55, 30 Ապրիլի 2014 (UTC)[reply]