Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր հաղորդագրություն ավելացնելու համար սեղմեք այստեղ

Բարի գալո՜ւստ։
Մեծ Բրիտանիայի դրոշը Welcome message in English
Ողջույն Հայկ Ափրիկյան, բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Խմբագրողի ուղեցույց
Կարճ դասընթաց նորեկների համար
Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել՝ ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով։ --Hovhannes 12։09, 16 Օգոստոսի 2012 (UTC)

Ստորագրություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ, Ձեր ստորագրության մեջ նկարներ չօգտագործել, կամ, օգտագործելու դեպքում, նրա բարձրությունը փոքրացնել տողի մակարդակով։ Բարձր նկարները դժվարացնում են ընթերցումը, քանի որ գրառողի վերջին տողը բավականին մեծ է լինում։ -- Hamlet Muradyan քնն. 08։24, 29 Օգոստոսի 2012 (UTC)

Ողջույն հարգելի Հայկ և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Սակայն աշխատեք հոդված ստեղծելուց նաև նշել ձեր օգտագործած աղբյուրը։ Հարգանքներով՝ --Արամ 11։55, 29 Օգոստոսի 2012 (UTC)։ Իսկ ինչպե՞ս կարող եմ նշել աղբյուրները։-- 12։00, 29 Օգոստոսի 2012 (UTC)

Կամ կարող եք հոդվածում դնել ահա այս`

== Աղբյուրներ == և ենթավերնագրի տակ նշել աղբյուրները, կամ էլ աղբյուրից վերցրած տեղեկությունից հետո դնել՝ <ref>աղբյուրը</ref> և հոդվածի վերջում ավելացնել՝ == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}}։--Արամ 12։07, 29 Օգոստոսի 2012 (UTC) Շա~տ շնորհակալություն։-- 12։08, 29 Օգոստոսի 2012 (UTC)

Գրական նյութեր[խմբագրել կոդը]

Ողջույն Հայկ․ գեղարվեստական գրականության համար գոյություն ունի Վիքիդարանը։ Նյութերն ավելացրեք այնտեղ։--Bekoքննարկում 12։59, 10 Նոյեմբերի 2012 (UTC)

Լավ-- 13:18, 13 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Ջնջվել է. Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հայկ Ափրիկյան։ Ձեր ստեղծած Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ հոդվածը ջնջվել է քանի որ այն չուներ հանրագիտական նշանակալիություն։ Ցանկության դեպքում, կարող եք ընթերցել Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 11։43, 24 Նոյեմբերի 2012 (UTC)

Լավ, սիրելի Վաչիո--ՀայկԱփրիկյան 12:01, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Մասնակցի էջը ջնջելը[խմբագրել կոդը]

Հարգելի Հայկ, զգուշացնում եմ, որ այլ մասնակիցների էջի բովանդակությունը առանց պատճառաբանության ջնջելը (ինչպես արել ես այստեղ) համարվում է վանդալություն։ Կրկնելու դեպքում կարող ես արգելափակվել։--vacio 18։34, 24 Նոյեմբերի 2012 (UTC)

հարգելի Հայկ Ափրիկյան, եթե ուզում եք, որ Ձեր էջում երևա, որ Դուք ստեղծել եք ասենք 34 կամ այլ քանակի հոդված, ապա փոխեք այդ թիվը Ձեր էջում, ոչ թե կաղապարի մեջ։ Հիմա ես կանեմ Ձեր էջում, Դուք կտեսնեք։ Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 11։03, 1 Դեկտեմբերի 2012 (UTC)

թուրքերեն ğ[խմբագրել կոդը]

Ողջույն Հայկ։ Մի հարց, դու ինչ-որ տեղից ճշտե՞լ ես, որ թուրքերեն ğ-ն, ղ է արտասանվում։ --vacio 18։30, 4 Դեկտեմբերի 2012 (UTC)

Ողջույն հարգելի Վաչիո, ես ինքս թուրքերեն գիտեմ 2րդ մակարդակով, և կարող եմ օրինակ բերել՝ նախ՝ դասագրքերում դա մասին գրվում է ղ, և՝ ես երբևիցե չեմ լսել որ դա արտասանվի ուրիշ կերպ: Հարգանքներով ՀայկԱփրիկյան
Ներեցեք, որ միջամտում եմ. Վաչիօ ջան, ես էլ եմ թուրքերենին ինչ-որ չափով տիրապետում. այո, ղ է կարդացվում։ – Geo. + 14:25, 15 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ջնջվել են պատկերներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հայկ Ափրիկյան։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

  • Armenian barn2.png
  • Flag map of Armenia with NKR.png
  • Sprite.jpg

Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Տվյալ դեպքում առաջին երկու պատճառներն հետևյալն են․ 1-ին պատկերը ազատ էր, ուստի պետք է բեռնվեր Վիքիպահեստ, 2-րդ պատկերի մասին ահրաժեշտ տվյալներն լրացված չէին, 3―րդ պատկերը ազատ չէր, անհրաժեշտ տվյալները բացակայում էին, իսկ ազատ տարբերակները կարելի է գտնել Վիքիպահեստում։

Եթե ցանկանում եք խուսափել, որ ձեր բեռնած պատկերները կրկին ջնջվեն, առաջարկում եմ ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 21։01, 6 Հունվարի 2013 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Հայկ Ափրիկյան,

Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2012 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով ջեօ ։  ?  08։13, 8 Հունվարի 2013 (UTC)

Օգտվել այլ վիքիպեդիաներից թարգմանելով այնտեղ առկա նյութը:[խմբագրել կոդը]

Իսկ կարելի է ռուսալեզու վիքիպեդիայի նյութերը թարգմանել և տեղադրել հայկական Վիքիպեդիայում։--Սոնա Բաղդասարյան (քննարկում) 15։47, 22 Ապրիլի 2013 (UTC)

Այո, դա շատ տարածված մոտեցում է, և եթե առկա է որակյալ հոդված այլ լեզվեվ Վիքիպեդիայում, ապա թարգմանելը ամենանպատակահարմար տարբերակներից է։ Թարգմանելիս, բացեք «բնօրինակ» վիքիկոդը և թարգմանեք այն ամբողջությամբ, պահպանելով ձևավորումը և աղբյուրները։ Առաջին պմբագրումները արդեն այստեղ անելիս, խմբագրման ամփոփման մեջ (փոքր, մեկ տողանից դաշտ, խմբագրման հիմնական դաշտի տակ) պարտադիր նշեք, թե որ հոդվածն է թարգմանվել, դա իրավական պահանջն է, և այդպես դուք կնշեք նաև բնօրինակ նյութի հեղինաներին։
Հ․Գ․ Վիքիպեդիաները տարբերակները ոչ թե ըստ երկրի/ազգի են, այլ ըստ լեզվի, այսպիսով սա հայկական Վիքիպեդիա չէ, սա հայերեն Վիքիպեդիա է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:57, 22 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Համագործակցության հրավեր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։24, 7 Մայիսի 2013 (UTC)

Վիքիմեդալ հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար[խմբագրել կոդը]

Վիքիմեդալ
Հարգելի Հայկ Ափրիկյան, նվիրում եմ Քեզ այս վիքիմեդալը ի գնահատումն Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործում քո ավանդի։ Ջերմ բարևներով՝ --Rob (քննարկում) 09։51, 26 Մայիսի 2013 (UTC)
Հարգելի Ռոբ, շնորհակալ եմ անչափ, հարգանքներով՝--ՀայկԱփրիկյան 12:23, 26 Մայիսի 2013 (UTC)[reply]

Հարգելի՛ Հայկ Ափրիկյան։ Ձեր բեռնած Refresh.png պատկերը ջնջվել։ Եթե պատկերը իսկապես դու ես ստեղծել, ապա այն պետք է բեռնել Վիքիպահահեստում (որտեղ բեռնում ենք ազատ պատկերները), այստեղ՝ Հայերեն Վիքիպեդիայում բեռնում ենք հիմնականում ոչ ազատ պատկերներ (որպես բացառություն)։ Ի դեպ, համարժեք պատկերներ Վիքիպահեստում քիչ չեն (օրինակ այստեղ), գուցե կարող ես դրանք օգտագործե՞լ։ Հարգանքներով։ --vacio 13։29, 28 Մայիսի 2013 (UTC)

Պարգևներ[խմբագրել կոդը]

Հայկական շքանշան
Հարգելի Հայկ Ափրիկյան, այս շքանանը ձեզ Հայաստան հոդվածը զարգացնելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ - Արման Մուսիկյան (քննարկում) 05։19, 5 Հունիսի 2013 (UTC)
Արման ջան, շատ շնորհակալ եմ շքանշանի համար: Կփորձեմ ավելին անել զարգացնելու համար: Սիրով՝ ՀայկԱփրիկյան 12:39, 9 Հունիսի 2013 (UTC)[reply]
Հունական շքանշան
Հարգելի Հայկ Ափրիկյան, այս շքանշանը սիրով հանձնում եմ ձեզ Հունաստան հոդվածում Հայերը Հունաստանում բաժինը լրացնելու համար։ - Արման Մուսիկյան (քննարկում) 18։35, 11 Հունիսի 2013 (UTC)
Հարգելի Արման Մուսիկյան, շա՜տ շնորհակալություն շքանշանի համար: Սիրով՝ ՀայկԱփրիկյան 09:31, 12 Հունիսի 2013 (UTC)[reply]
Վիքիմոլ
Հարգելի Հայկ, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ Հաջորդ ներդման շքանանը 500 հոդվածի համար է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09։58, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալ եմ վիքիմեդալի համար, Արման ջան--ՀայկԱփրիկյան 12:10, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հարգելի՛ Հայկ Ափրիկյան։ Ձեր բեռնած Դինքի-անվան-դպրոց.jpg պատկերը ջնջվել է քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

Հարգելի՛ Հայկ Ափրիկյան։ Ձեր բեռնած Ադիս Հարմանդյան.jpg պատկերը ջնջվել է քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

Ողջույն, հարգելի Հայկ։ Արատտան ի՞նչ է, որ ավելացրել ես Վիքիպեդիա:Շքանշաններ/Հայոց Աստղի շքանշան նախագծի էջում։ Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բառ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18։49, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հարգելի Արման ջան, բարի լույս։ Արատտան Հայաստանի առաջին պետական կազմավորումն է, ցավալի է որ մենք, ի տարբերություն մյուսների, չունենք մեր երկրի մասին հոդված։ Ավելի մանրամասն՝ 12, և այլն։--ՀայկԱփրիկյան 10։12, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

Շնորհակալություն տեղեկացնելու համար, Հայկ ջան։ Ես չգիտեի: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:24, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շքանշաններ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հայկ ջան։ Քո ստեղծած հոդվածներին նոր ուշադրություն դարձրեցի։ Արքա հոդվածի մասին բան ասել չեմ կարող, բայց Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայից մի երկու պարբերություն էլ ավելացնես և հոդվածը միջին տեսքի գա, լավ կլինի։ Այդ ժամանակ հանգիստ սրտով քեզ շքանշան կպարգևեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։17, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)

Շնորհակալություն Արման ջան, երկու բաժին կավելացնեմ--ՀայկԱփրիկյան 13:19, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Քեզ էլ շնորհակալություն, Հայկ ջան։ Չգիտեմ, նկատել ես, թե ոչ, բայց շաբաթվա կտրվածքով հոդվածներ էլ եմ դրել, որոնց վրա աշխատելով էլի կարելի է շքանշան ստանալ։ Առաջադրածս հոդվածներն իմ ուշադրության անմիջական կենտրոնում են գտնվում։ Բայց Էսպերանտոյի հոդվածն ահագին հաջող է ստացվել։ Մի քիչ է պակասում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:05, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շքանշանների կրկնօրինակներ[խմբագրել կոդը]

Ողջույն Հայկ ջան։ Չհասկացա, թե ինչու ես իմ ստեղծած շքանշանը մի հատ էլ պատճենել հայերեն Վիքիպեդիայում։ Կասես իմա՞ստը։ Այդ շքանշանը ես եմ ստեղծել ու տեղադրել Վիքիքոմոնս, ազատ արտոնագրի ներքո, իսկ դու բերել ու տեղադրել ես մեր Վիքիպեդիա, որը որպես կրկնօրինակ կջնջվի։ Ազատ նկարները պետք է լինեն քոմոնսում և ոչ թե մեր մոտ։

Մեր ադմինները պարբերաբար ազատ պատկերները քոմոնս են տեղափոխում և խորհուրդ է տրվում ազատ պատկերներ միայն քոմոսում ստեղծել: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:04, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արման ջան, պատկերը մի քիչ խմբագրեցի, ավելացրեցի, որովհետև քոմոնսում չէի կարող թարմացնել: Եթե հարմար ես գտնում, խնդրում եմ թափանցիկ ֆոնով տարբերակը թարմացրու քոմմոնսում--ՀայկԱփրիկյան 11:08, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հայկ ջան այստեղ փորձիր ավելացնել։ Պետք է որ թողնի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:19, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Գրած է «You cannot overwrite this file.»--ՀայկԱփրիկյան 11:23, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ա, չգիտեմ թե ինչն է խնդիրը։ Բայց էական տարբերություն ոնց որ թե չկար։ Մի անծանոթ էլ քոմոնսում նոր մի ինչ-որ հղում էր ինձ ուղղարկել։ Երևի դու էիր։ Բայց իրականում շքանշանը կա, Հայկ ջան։ Չգիտեմ, ինչն է քեզ մտահոգում։ Հետևի ֆոնի կարևորությունը չեմ տեսնում։ Համենայն դեպս շքանշաններ ստեղծելիս ոչ-ոք ինձ օգնության ձեռք չմեկնեց և ես ինքնուրույն եմ ստեղծել։ Այսպես ասած ինչ կարողացել, ինչ հասցրել արել եմ։--Արման Մուսիկյան (քննարկում) 11:56, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հայկ ջան, այդ նկարը քոմոնս կարող ես առանձին անունով բեռնել, պոչից ավելացնելով "transparant" (թափանցիկ) բառը և մենք երկու օգտագործման շաբլոն կունենանք։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 12:01, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Շատ-շատ շնորհակալություն խորհրդի համար, չէի մտածել: Հարգանքներով՝--ՀայկԱփրիկյան 13:09, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հայկ ջան, քեզ ասացի, որ առանձին օգտագործման շաբլոն սարքես, իսկ դու դրել բոլոր տեղերը իմ սարքած նկարը հեռացրել ես։ Արդյունքում մի քանի օրվա չարչարանքս հիմա անպետք ֆայլ է դարձել։ Չգիտեմ, թե ինչին է պետք հենց թափանցիք ֆոներով նկարները, բայց խնդրում եմ իմ արածները մի փոխի։ Քեզ մոտ փոխի որքան ուզում ես, կամ էլ մաքսիմում տարբերակում օգտագործման շաբլոնի տակ "Շաբլոն 1" և "Շաբլոն 2" աելացրու։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 09:01, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շքանշաններ[խմբագրել կոդը]

Թեմատիկական Շաբաթ
Հարգելի Հայկ, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում Առաջարկված Լոռվա գյուղերի թեման ակտիվորեն զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 11։37, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Մեծ շնորհակալություն, Արման ջան--ՀայկԱփրիկյան 11:40, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]


Մեծ Հայքի շքանշան
Հարգելի Հայկ, այս շքանշանը ձեզ, Լոռվա բնակավայրերին նվիրված հոդվածներ ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 18։51, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալություն Արման ջան, զարգացնում եմ…--ՀայկԱփրիկյան 11:33, 29 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Լոռվա շքանշան
Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, այս շքանշանը ձեզ, Լոռվա բնակավայրերին նվիրված հոդվածները վերջնամշակելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18։58, 26 Նոյեմբերի 2013 (UTC)
Լոռվա I կարգի շքանշան
Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, այս շքանշանը ձեզ, Լոռվա բնակավայրերին նվիրված հոդվածներ ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 17։54, 27 Նոյեմբերի 2013 (UTC)
էլիուէլի շնորհակալություն, Արման ջան--ՀայկԱփրիկյան 17:56, 27 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Ջնջման ենթակա պատկերներ[խմբագրել կոդը]

Ողջույն, ձեր բեռնած Պատկեր:Barnstar Great Armenia.png և Պատկեր:10 articles.hy.png պատկերները ենթակա են ջնջման։ Եթե այս պատկերների հեղինակը դուք եք, խնդրում եմ բեռնեք դրանք Վիքիպահեստում (http://commons.wikimedia.org)։ Վիքիպահեստը հատուկ ազատ պատկերների համար նախատեսված նախագիծ է։ Իսկ Հայերեն Վիքիպեդիայում բեռնում ենք միայն ոչ ազատ պատկերները, որոնք թույլատրելի է օգտագործել ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգով։ Եթե հարցեր կան, պատրաստ եմ օգնել ձեզ, հակառակ դեպքում խնդրում եմ հնարավորինս շուտ նշված պատկերները հնարավորինս արագ փոխադրեք Վիքիպահեստ։ Շնորհակալություն։--vacio 15։23, 7 Նոյեմբերի 2013 (UTC)

Օրվա քաղվածքներ[խմբագրել կոդը]

Ողջույն Հայկ ջան, նկատեցի որ ստեղծում ես Վիքիպեդիա:Օրվա քաղվածք էջեր։ Կնշե՞ս թե ինչի համար է դա։ Քաղվածեների համար առանձին քույր նախագիծ ունենք, Վիքիքաղվածք] և Վիքիպեդիայում դատարկ քաղվածքները այդքան էլ ողջունելի չեն, այդ պատճառով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18։08, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ալեքսեյ ջան,ճիշտն ասած պատահաբար ստեղծեցի, հետո որոշեցի փոխարինել q:Վիքիքաղվածք:Ամսվա քաղվածք/Հնապահոց-ով:--ՀայկԱփրիկյան 18:18, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիտոնածառ
Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան --Արման Մուսիկյան (քննարկում) 04։56, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շատ շնորհակալ եմ Արման ջան, քո Ամանորն էլ շնորհավոր: Մինչև վաղը էլի կներդնեմ :)--ՀայկԱփրիկյան 07:28, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]


Պատկեր:Coin-bizant-heraclius-avr 000.jpg Դրամագիտության շքանշան
Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, այս շքանշանը ձեզ, Ռուսական ռուբլի հոդվածը զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 12։55, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

գլխավոր էջի նոր տարբերակ[խմբագրել կոդը]

Հայկ ջան, ես գլխավոր էջի այս տարբերակը այնպես եմ փոխել, որ վիքիի նշանը մյուս կողմից երևա, թող նոր տարբերակը հնին նման չլինի, նաև շնորհակալություն որ օգնեցիր մեր գլխավոր էջի նոր տեսքին։ -ERJANIK քննարկում: 16։18, 2 Հունվարի 2014 (UTC)

Հայկ ջան Քենեդու համար քեն չեմ պահում, ինչ-որ ընտրել էիր այն էլ թարգմանիր։ Ես արդեն ուրիշ բան եմ ընտրել, կարևորը ընդհանուր գործն է։--Beko (քննարկում) 11։22, 3 Հունվարի 2014 (UTC)

Լավ Բեքո ջան ;)--ՀայկԱփրիկյան 11:33, 3 Հունվարի 2014 (UTC)
Շուտ նշիր, քանի ուրիշը չի տարել։--Beko (քննարկում) 11:53, 3 Հունվարի 2014 (UTC)
Արդեն տարան :) --Lilitik22 (քննարկում) 12:01, 3 Հունվարի 2014 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Հայկ Ափրիկյան,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Շքանշաններ, 2014 հունվար[խմբագրել կոդը]

Վիքիհամագործակցողի շքանշան
Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, այս շքանշանը ձեզ Ջոն Ֆիցջերալդ Քենեդի հոդվածը համագործակցության շրջանակում թարգմանելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։12, 6 Հունվարի 2014 (UTC)

Translation notification: Privacy policy[խմբագրել կոդը]

Hello Հայկ Ափրիկյան,

You are receiving this notification because you signed up as a translator to Հայերեն և ռուսերեն on Meta. The page Privacy policy is available for translation. You can translate it here։

The priority of this page is high.


The discussion phase about the draft for the Wikimedia Foundation's new privacy policy is ending on January 15. Your help is welcome in translating the current version of the draft, which is expected to be

close to the final version. This will also enable more community members to contribute comments before the discussion phase ends.

The main text of the privacy policy is contained in the following pages, please click "Translate" on each of them։

Privacy policy / Summary / What the policy doesn't cover / Definitions

Please also consider translating the FAQ and other supplementary material, which can be found (along with the main text) here։

[1]

Your help is greatly appreciated. Translators like you help Meta to function as a truly multilingual community.

Thank you!

Meta translation coordinators‎, 08։45, 8 Հունվարի 2014 (UTC)

Անվանափոխում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, ազատ ժամանակ ունենալու դեպքում կար՞ող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 09։48, 14 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն Հայկ ջան, շնորհակալություն այս քարտեզի համար։ Ինչպես հասկացա, այն Լեռնահայաստանի քարտեզն է։ Հետաքրքիր է, թե ինչպես ես որոշել Լեռնահայաստանի սահմանները։--Գարդմանահայ (քննարկում) 16։56, 28 Փետրվարի 2014 (UTC)

Գարդմանահայ ջան, դա այս քարտեզի թարգմանությունն է--ՀայկԱփրիկյան 07:50, 1 Մարտի 2014 (UTC)[reply]
Այնտեղ չգտա, թե որտեղից է վերցված սահմանները: Մտավախություն ունեմ, որ այն ստույգ չէ:--Գարդմանահայ (քննարկում) 10:36, 1 Մարտի 2014 (UTC)[reply]

Կաղապար:Գրաբար-կատեգորիա[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, արդյոք ճիշտ է, որ Կաղապար:Գրաբար-ը օգտագործելուց հոդվածում ավելանում է Վիքիպեդիայ:Գրաբար յաւդուածք կատեգորիան, ինչպիսին օրինակ Երևան հոդվածը հիմա ունի կատեգորիա, կարծում եմ ուզեցել ես խմբավորես առանձին կատեգորիայում, բայց այսպես ճիշտ չի։ -ERJANIK քննարկում: 12։41, 14 Մարտի 2014 (UTC)

Ողջույն, Հայկ ջան։ Մեկ հարց ունեմ. .გე հոդվածը գրելիս ո՞րն է եղել քո աղբյուրը։ Վրացերեն ՎՊ-ում նայեցի, բայց ոչինչ այդ դոմենյի մասին չգտա։ Ու ինչպես հասկացա դոմեյնը չի էլ աշխատում։ @ջեօ 07։33, 13 Ապրիլի 2014 (UTC)

Ողջույն Դաթո ջան: Ինքս էլ եմ նայել ու այդպիսի դոմենով կայք չեմ գտել: Ճիշտն ասած դա շատ առաջ եմ գրել և այժմ չեմ հիշում աղբյուրը: Հավանաբար պետք է Սահակից հարցնել[2]:--ՀայկԱփրիկյան 10:40, 13 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Bagratuni Armenia 1000-hy.svg[խմբագրել կոդը]

Պատկեր:Bagratuni Armenia 1000-hy.svg.png

Ողջույն, Հարգելի՛ Հայկ Ափրիկյան։ Շատ հաճելի խմբագրումներ ունես մեր վիքիպեդիայում։ Միայն քարտեզի հետ կապված խնդիրներ կան, մի մասը նկարում ցույց եմ տվել։ Մանրամասն կարող ես նայել այստեղ։ Սկսենք արևելքից։ Շատ վիճելի տեղում ես դրել Առանը, այն պետք է լինի Կուր և Արաքս գետերի մեջտեղում, Արցախից մի փոքր դուրս, իսկ լեռների վրա՝ Աղվանք։ Թբիլիսին պետք է ուղղվի Տփղիս։ Տաո–ն Տայքի վրացական անունն է, պետք է գրվի Տայք, իսկ դքսություն տերմինը այն ժամանակ չկար։ Տաշիրի թագավորություն չեն ասում, այլ Տաշիր–Ձորագետ։ Կարսի թագավորություն՝ փակագծերում Վանանդ։ Կայսիտներ՝ հայերեն չի, հայերեն՝ Կայսիկներ կամ Կայսիներ։ Եթե գրում ես Քարթլին, ձախ կողմում գրի Իմերեթի, աջում՝ Կախեթի։ Երևի այսքանը։ Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 17։28, 18 Մայիսի 2014 (UTC)

Արդյո՞ք համատեղելի են Աղվանք (Աղվանքն ու Աղուանքը նույնը չեն) և Առան անվանումները միևնույն ժամանակաշրջանին։ Սա որպես դիտարկում։ Իսկ ընդհանրապես, քարտեզագրությունը մեր օրերում դժվարին գործ է և հաճախ որոշ գործոններ նպաստում են սխալ քարտեզների տարածմանը։ Օրինակ մինչև հիմա հայ պատմաբանները վիճում են Գարդման գավառի տեղադրության և սահմանների հարցի շուրջ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է օգտվենք ադրբեջանական կամ այսպես ասած ոչ հայանպաստ տեղեկատվությունից։ Առաջարկում եմ հետևյալը, որ եթե մենք վստահ չենք, թե որ քարտեզն է ճիշտը կամ քարտեզում որ սահմաններն են ճիշտը, ապա օգտագործենք հայանպաստը։ Կարծում եմ դեմ չեք։ Հայկ ջան, ստեղծածդ քարտեզների համար էլ շնորհակալություն, հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միասնական քարտեզում ունեցած ներդրումի համար։--Գարդմանահայ (քննարկում) 20:15, 18 Մայիսի 2014 (UTC)[reply]
Աղվանքի ու Աղուանքի մասին շարունակենք այստեղ, ու չխանգարենք Հայկին։--Hayk.arabaget (քննարկում) 06:36, 19 Մայիսի 2014 (UTC)[reply]
Բարև Հայկ, շնորհակալություն անվանական ուղղումների համար: Հետագայում անպայման կօգտագործեմ դրանք՝ անգլերենից թարգմանվածների փոխարեն: Գարդմանահայ ջան, քեզ նույնպես շնորհակալ եմ հայերեն վիքիպեդիան նմանատիպ նյութերից մաքրելու համար--ՀայկԱփրիկյան 12:26, 21 Մայիսի 2014 (UTC)[reply]

սխալ պատկեր[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Հայկ Ափրիկյան, խնդրեմ նայիր Պատկերի քննարկում:Armenia in 300 BC.png, եթե արձագանքնելու բան կա, գրի, եթե ոչ ջնջենք։ -ERJANIK քննարկում: 03։56, 5 Հուլիսի 2014 (UTC)

Բարև Երջանիկ ջան: Քարտեզն ընդամենը թարգմանություն է, բողոքները պիտի գրել հենց բնօրինակի քննարկման էջում:--ՀայկԱփրիկյան 08:39, 9 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Ողջույն Հայկ, անկեղծ ասած, ես քո վերջին խմբագրումների իմաստը չհասկացա։ Կիլիկյան Հայաստանի հետ կապված կոնկրետ ցանկ կա, որը պետք չէ բերել և տեղավորել ընդհանուր ցանկի մեջ։ Իմ ստեղծած ցանկի մեջ, ես բոլոր տեղեկատվությունների համար աղբյուրներ եմ նշել, որը անհրաժեշտ է նաև քո ստեղծած արքաների ցանկի համար, քանի որ շատ թվականները վիճարկելի են։ Բացի այդ ես իմաստ էլ չեմ գտնում արքաների առանձին ցանկի համար, եթե կա ընդհանուր ղեկավարների ցանկ։--6AND5 (քննարկում) 10։20, 16 Հուլիսի 2014 (UTC)

Ողջույն 6AND5: Պատասխանները հերթով տամ.
  1. Հայկական պետականությունների ղեկավարների ցանկում կան գրեթե բոլոր արքայական հարստությունները. թե՛ Վանի, թե՛ Երվանդունի, թե՛ Արտաշեսյան և այլն, բայց չկան Ռուբինյան, Հեթումյան և Լուսինյան հարստությունները։ Արդյոք ճիշտ չէ՞ ավելացնել նաև նրանց, ինչպես վերոնշյալներին. չէ՞ որ նրանք էլ ժամանակին եղել են ամենամեծ հայկական պետականության ղեկավարները։
  2. Այլ լեզուներով վիքիպեդիաներից շատերում կան մեր արքաների ցանկերը, իսկ մենք չունենք. արդյոք պետք չի՞ այդ ցանկը։ Իմիջիայլոց, մեզ մոտ մեր արքաների մասին շա՜տ բարձիթողի վիճակ է։ Ի դեպ, արքաների ցանկում շուտով կտեղադրեմ նաև աղբյուրները։

Հուսով եմ, որ բավարարեցի հարցերի պատասխանները։ Ամեն դեպքում, 6AND5 ջան, կարող ես հետ շրջել խմբագրումս, եթե գտնում ես, որ դա սխալ է կամ թեմայից դուրս։--ՀայկԱփրիկյան 14։00, 16 Հուլիսի 2014 (UTC)

Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ: Սկզբում ուզեցի արքաների քննարկման մեջ գրեմ, հետո զգացի, որ քննարկումն այստեղ է: Միջամտեմ:
Նախ՝ Կիլիկիայի արքաների ցանկն իզուր է հեռացվել, նրանք հայ արքաներ են, հայոց արքաներ: Ղեկավարել են հայկական պետություն, և մենք որ ասում ենք՝ 6 դար պետականություն չենք ունեցել, ի նկատի ունենք հենց այն, որ 1375 թվականին կործանվել է Կիլիկիայի հայոց պետությունը, ոչ թե 1045 թվականը, երբ կործանվեց Անին: Ուստի Կիլիկիայի արքաների ցանկը՝ որպես լիարժեք հայկական պետության հենց հայ թագավորներ, պետք է վերականգնվի. սատարում եմ Հայկի կարծիքը:
Երկրորդ՝ Ուրարտուն, որի մասին կարող եք կարդալ Հայաստան հոդվածի Ուրարտու մասում, մանրամասն գրել եմ, որ չի համարվում հայկական պետություն՝ առաջնորդվելով բարձր հեղինակություն ունեցող ԵՊՀ պատմության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ հրատարակած գրքերով: Ուստի Ուրարտական մասը պետք է կամմ հանվի, կամ նշվի այն ամբողջ մինիմալ ինֆորմացիան, որը ցույց կտա, որ Ուրարտուն հայկական պետություն չէ: Շնորհակալություն: Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 15:36, 16 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Ողջույն Հայկ։ Քանի որ խոսվեց Արարատյան Թագավորության մասին, հարց տամ. Հայտնի է, որ Արարատի կամ Վանի ժողովուրդը եղել է հայ ժողովուրդը, ավելի կոնկրետ՝ եկվոր արմեններն ու բնիկ հայկյանները, որոնցից էլ առաջացել ենք մենք։ Սա դեռ բոլորը չէ։ Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ եք կարծում, որ Արարատը հայկական երկիր չէ։--ՀայկԱփրիկյան 16:58, 16 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, ես վերևում նշեցի, կարդա այդ մասում, ավելի կոնկրետ՝

Համաշխարհային պատմագիտության մեջ չկա ընդհնուր կարծիք ուրարտացիների և հայերի կապի մասին։ Պատմագիտության մեջ հիմնական տարածված տեսակետը նրանց առանձնացումն է։ Բանն այն է, որ հայկական ցեղերը պետական կազմավորումից պետության մակարդակի են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Ուրարտուի կործանումից հետո։ Ճիշտ է, հայկական ցեղերը և ցեղային միությունները գոյություն են ունեցել Ուրարտուի հիմնադրոմից շատ առաջ` մ. թ. ա. 2-րդ հազարամյակի ընթացքում։ Ուստի, լեռնաշխարհի տարածքը դեռ վաղուց բնակեցված էր հայերով։ Այդպիսով, անժխտելի է, որ հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում։ Այդ պետությանը հաջորդել է զուտ հայկական ծագում ունեցող Երվանդունյաց թագավորությունը։ Այդ տեսակետը հաստատում է նաև այն փաստը, որ ըստ լեզվաբանական տեսանկյունի՝ ուրարտերենը դասվում է խուրրա-ուրարտական լեզուների խմբին, մինչդեռ հայերենը հնդեվրոպական լեզու է։ Դրանք հաստատում են հարյուրավոր ուրարտական արձանագրությունները` հայտնաբերված ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքում։

Լեզվական տեսանկյունից բացի` խիստ տարբերվում են ուրարտացիների հավատը։ Էրեբունի բերդի տարածքում, Մուծածիրում և այլուր հայտնաբերվել են ուրարտական դիցարանի աստվածություններին նվիրված տաճարներ ու արձաններ։ Գլխվոր աստվածն էր Խալդին։ Մինչդեռ հայկական հին (Հայկ նահապետ, Տորք Անգեղ, Աստղիկ և ուրիշներ) և նոր դիցարաններում (Արամազդ, Անահիտ, Վահագն և ուրիշներ)։ Բացի այդ, սեպագիր արձանագրություններում պահպանվել են նաև տեղեկություններ, ըստ որի ուրարտական թագավորները մշտապես արշավանքներ են կատարել ըմբոստ հայկական գավառների դեմ, որոնցից աչքի էր ընկնում Ուրմե երկիրը (Տարոն)։ --Hayk.arabaget (քննարկում) 18։03, 16 Հուլիսի 2014 (UTC)

Հայկ ջան, նախ՝ դիցարանի մասին. Հայերս ունեցել ենք մոտ 4 գիտությանը հայտնի կրոնական փուլ: Առաջինը՝ ֆետիշապաշտականն է, որը բնորոշ է բոլոր քարեդարյան ցեղերին: Ապա՝ Հայկ Նահապետի և նրա շարունակողների պաշտամունքը, որը 1-ին գիտությանը հայտնի հայկական դիցարանն է: 3-րդը Արարատյան Թագավորության դիցարանն է, ինչին քիչ անց կանդրադառնամ: Եվ վերջում՝ հելլենիստական դարաշրջանում և դրանից հետո՝ մինչև 4-րդ դարը, երբ երկրորդական դիցերը՝ Արամազդը, Վահագնը, Միհրը և այլն՝ ձուլվելով պարսից, հունաց, պահլավունյաց, հնդկական դիցերին եկել են առաջնային տեղ՝ Հայկի, Տորք Անգեղի և մնացածի տեղը[1]: Հիմա ամենակարևորը՝ Արարատի դիցարանը. նրա երեք գլխավոր դիցերը Հ/Խալդ(ի)ն կամ Հայկը, փոքրասիական ծագման Թեյշեբան և պակաս կարևոր Շիվինին էին: Իսկ մնացած 76 դիցերից մոտ կեսն ունեին հայկական ծագում[2]:
Ու մի հարց էլ. ինչի՞ վրա են հիմնվում «համաշխարհային պատմագետները», ո՞րն է նրանց կարծիքը: Ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ, որ մի 200 տարի անց մենք կկարողանանք ճիշտ կերպով կարդալ հայկական սեպագիրը, նրա հնչողությունն ու բացահայտել և բացատրել «համաշխարհային պատմագետներին», թե ինչպե՞ս է եղել Արարատի կառուցվածքը: Վստահ եմ, որ մարդկությունը մի օր կհասնի դրան: Քանի որ խոսք գնաց հնչողության ճիշտ կարդալու մասին, կարծում եմ, որ կարող է հարց ծագել, թե ի՞նչ է, սխա՞լ է մեր կարդացածը: Ես կփորձեմ անկողմնակալ լինել և ներկայացնել պատմաբանների կարծիքը. առ այսօր մենք կարդում ենք սեպագրերը մի կերպ հարմարեցնելով մեր ուզած բառերին, այն ինչ սեպագիրը (սա միայն իմ կարծիքը չէ) բավական զարգացած գիր է եղել: Հնարավո՞ր է, որ աշխարհն անվանվի Արցախ՝ Արայի անտառ, բայց, չգիտես ինչու գրվի Ուրտեխե: Մի՞թե էվոլյուցիան այսպիսին է՝ Արցախ»Ուրտեխե»Արցախ: Կամ, հնարավո՞ր է այսպիսի էվոլյուցիա՝ Տայք»Դիաուեխի»Տայք: Սա չի՞ ապացուցում, որ մի բան սխալ ենք կարդում, մի բան այն չէ:
Հետո՝ կարծում եմ որ անպայման կիմանաս Բեհիսթունյան արձանագրության մասին: Արդ՝ Դարեհը գրավեց Հայաստանը՝ Արմինան[3]: Ի՞նչ արած, թող գրավի: Բայց, ինչո՞ւյ ա Արմինան բաբելոներենում դառնում Ուրարտու՝ Արարատ: Երբևիցե պատահե՞լ է պատմության մեջ, որ մի տարածքի վրա լինեն միևնույն սահմաններով երկու երկիր: Բնականաբար՝ ոչ: Այստեղից էլ, Հայկ ջան, Ուրարտու=Արարատ=Հայաստան:
Կարող ես հարցնել, թե ինչո՞ւ է հայ ժողովուրդն անվանվում արմեն: Կարծում եմ, որ կիմանաս, եթե ոչ՝ կտրամադրեմ տեղեկությունը մեծ սիրով: Մի խոսքով, չերկարացնեմ: Դեռևս 1880 թվականին մեծն գիտնական պրոֆ. Ք. Պատկանյանը պարզել էր, որ հայ ժողովուրդը՝ մեզ կազմում են երկու տարեր՝ եկվոր արմեններն ու բնիկ հայ(կյան)նները: Արմեններն ապրում էին հյուսիսում, հայկյանները՝ հարավում՝ Վանի՝ Ուրարտուի տարածքում[4]: Սա ինչ-որ մի բան ասո՞ւմ է: Իսկ Ուրմեի, Գառնու, Արմեի, Տայքի և այլ եկվոր հյուսիսաբնակ արմենների դեմ արշավում էին ովքե՞ր՝ բուն հայերը՝ Արարատի արքաները, օրինակ՝ Արգիշտի Ա-ն Գառնու Սիլունիի դեմ, Սարդուրի Բ-ն Ուրմեի և Արմեի միացյալ ցեղերի դեմ և այլն: Թեև հետագայում արմենները տապալեցին հայկյաններին ա. ի.՝ Երվանդունիներն ու Պարույրականները Արարատյանների դեմ:[5]
Լեզվի մասին էլ ասեմ. ըստ Պատկանյանի, Լեոյի և այլոց՝ հայկական երկու իրարից տարբերվող լեզուներն առաջացել են՝ գրաբարը՝ բուն հայկական լեզվից, աշխարհաբարը՝ արմենների: Իսկ հնդեվրոպական համարվող լեզու կրող արմենները եկել էին Եվրոպայից[6]: Այսքանը, սպասում եմ պատասխանի:--ՀայկԱփրիկյան 08:35, 17 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, շատ խելացի դատողություններ ես անում, ապրես: Որպեսզի հիմա հատ-հատ չպատասխանեմ, առաջարկում եմ քեզ գալ վորքշոփի և մասնակցել դրան: Շատ հաճելի կլինի ծանոթանալ քեզ հետ, մյուս կողմից, այս բոլոր հարցերը կտանք մասնագետին, ու կխորհրդակցենք միասին: Վորքշոփը Երևանում է, Վիքիմեդիայի գրասենյակում, ամեն շաբաթ օր: Կարող ես հենց վաղն էլ գալ: Հաճույքով կսպասենք: Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 10:19, 17 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, եթե Երևանում լինեի՝ կգայի, բայց Երևանում չեմ:--ՀայկԱփրիկյան 10:46, 17 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Հարգելի ընկերներ, ես հասկանում եմ Կիլիկյան Հայաստանի հայկական լինելը, հոդվածում կոնկրետ հղում կա, իսկ որպես ցուցակ ավելացնելու դեպքում միայն կոնկրետ հղումներով, քանի որ շատ թվականներ հաճախ վիճարկելի են լինում, կարծում եմ Կիլիկիայի դեպքում էլ կլինի, դրա համար հղումներով: Ինչ վերաբերում է Ուրարտուին, ապա ցուցակի սկզբնամասում կարելի է շեղատառ ավելացնել որոշակի ինֆորմացիա իշխող դինաստիայի էթնիկ պատկանելության համար (եթե չարվի, ապա հետագայում ես կանեմ), սա պետականությունների ղեկավարների ցուցակում, իսկ հայոց արքաների ցուցակում կրկին որոշակի տարբերակում դրվի, որ ընթերցողը առաջին հայացքից ընկալի...
Ի դեպ, ես միշտ էլ 1375 թ-ից եմ հաշվել հայ ազգի ստրկամտության էվոլուցիան, ոչ թե 1045-ից, կներեք, բայց իմ համար մի քիչ ծիծաղելի է, երբ մեր վիքիընկերները կարծում են, որ իմ տեղեկացվածության մակարդակը այդքան ցածր է --6AND5 (քննարկում) 11:30, 17 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Հարգելի 6AND5, ոչ ոք որևէ ձևով Ձեր գիտելիքները չցածրացրեց, և ինձ թվում է, մի անգամ չէ, որ նշել եմ Ձեր ներդրած ավանդի ու գիտելիքների մասին: Ձեզ համար ծիծաղելի է, իմ համար էլ ՝ տհաճ, որ իմ գրածի մեջ ինչ-որ այլ երանգ եք տեսել: Անցնենք բուն նյութին: Կիլիկիայի արքաների մասին չեք նշել, որ թվականները չկան, այլ նշել եք, որ ավելորդ է: Այսքանը:
Հայկ ջան, Դուք առհասարակ Երևանում չեք ապրում, թե այժմ հանգստանում եք, և հետո վերադառնալու եք:--Hayk.arabaget (քննարկում) 19:02, 17 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, նոր տեսա գրածդ: Չէ, իհարկե ես ծնվել ու ապրում եմ Երևանում, ուղղակի հիմա հանգստանում եմ՝ ամառվա վերջ նոր կգամ--ՀայկԱփրիկյան 08:09, 18 Հուլիսի 2014 (UTC)[reply]
Անկեղծ ասած, ես ոչ մի երանգ կամ տողատակային իմաստ չեմ տեսել, ինչպես նաև գիտելիքների ցածրացման խնդիր էլ չկա, խնդրում եմ առանց նեղանալու....
Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա կարող է ճիշտ չեմ արտահայտվել, բայց ավելորդությունը պայմանավորված է քոփի փաստի պահով, այսինքն ոչ թե պիտի քոփի փաստ ցուցակը տեղավորենք այդ ցանկի մեջ (ինքներդ նայեք, ինչքանով է գեղեցիկ, երբ կա որոշակի կառուցվածքով ցուցակ, որի մեջ ավելացնում ենք անգլատառ, կապույտ գույնի օգտագործման և այլ կառուցվածքային տարրեր պարունակող ցուցակ, գումարած առանց որևէ հղման, այդ դեպքում առնվազն պիտի ավելացնենք վիքիֆիկացում կաղապարը), այլ ստեղծենք ցանկի նոր բաժին, գումարած հղումները....--6AND5 (քննարկում) 08:14, 18 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Կիլիկիայի թագավորության քարտեզ[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Հայկ, երկու խնդիր, որ հարկավոր է շտկել քո ստեղծած/թարգմանած քարտեզում, հարկավոր է կապույտ գույնի դիմաց գրված իշխանությունը փոխել կամ Հուլավյան պետություն[3] կամ խանություն, դու երևի անգլերեն տարբերակից ես թարգմանել ,այնտեղ իրոք հասկանալի չի թե ինչ է գրված, բայց ֆրանսերեն[4] կամ գերմաներենում գրված է։ Ինչպես նաև Ռումի սուլթանաթի մոտ ավելացնել 1307 թ-ը, սպասում եմ արձագանքիդ...--6AND5 (քննարկում) 21։46, 15 Օգոստոսի 2014 (UTC) ։ Բարի լույս։ Ճիշտն ասած՝ հայերենում պատմական երկրներն անվանվում են ավելի հաճախ ոչ թե արքայատոհմի, այլ՝ նրանց կրած տիտղոսի անունով. Մեծ Հայքի Թագավորություն, Կիլիկիայի Հայոց Իշխանապետություն, Տայքի Իշխանություն և այլն։ Հետևաբար՝ ճիշտ կլինի Իլխանություն տարբերակը, թեև ես չեմ պնդում, որ Հուլավույանների Պետություն անվանումը սխալ է «կպցնել» Իլխանությանը։ Այդպիսի բան ավելի հաճախ խորհրդային գրականության մեջ էր պատահում՝ Երվանդունիների Թագավորություն, Ռուբինյանների Թագավորություն և այլն։ Իսկ Իլխանություն տարբերակը հիմա օգտագործվում է։[7]։ Ռումինիայի Սուլթանության հետ կապված՝ քարտեզում և դրա թարգմանություններում ստույգ նշվում է միայն հայոց սահմանը, քանի որ երկու դարի ընթացքում շատ երկրների տարածքներ տարբերվում են։--ՀայկԱփրիկյան 07։49, 18 Օգոստոսի 2014 (UTC)

Անկեղծ ասած, ես չէի նկատել, որ Իլխանություն է գրված, ինձ թվում էր իշխանություն էր գրված, դրա համար քեզ դիմեցի--6AND5 (քննարկում) 08:31, 18 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Իսպանիայի քարտեզ[խմբագրել կոդը]

Հայկ Ափրիկյան ջան, այս քարտեզը շատ լավ ես սարքել, մենակ 3 հատ ուղղում արա, լավ? Նավարրա՝ 2ր-ով ոչ թե 1, ու Ալմոհադյանը սարքի Ալ-Մոհադների։ Եվ counties բառը երևի շփոթել ես countries բառի հետ, ոչ թե Կատալանյան երկրներ, այլ Կատալանի իշխանություններ։ ։ Շնորհակալություն --Hayk.arabaget (քննարկում) 05։12, 18 Օգոստոսի 2014 (UTC) Շնորհակալություն սխալների ուղղման համար-ՀայկԱփրիկյան 07։50, 18 Օգոստոսի 2014 (UTC)

Արևելքի քարտեզ[խմբագրել կոդը]

Հայկ ջան, քո քարտեզները օր օրի ավելի են դուր գալիս։ Եթե դեմ չես, Crusader states 1135-hy.svg էս մեկում էլ 2 բան ուղղենք։ Նախ՝ քարտեզի անունը ոչ թե Հայաստանն ու Մերձավոր Արևելքը, այլ՝ Կիլիկյան Հայաստանը և խաչակրաց պետությունները։ Երկրորդ՝ Կիլիկյան Հայաստանը Լևոն Ա-ի ժամանակ իշխանություն էր, ոչ թե թագավորություն։ Հարևան Եդեդիայի կոմսությունը կործանվել է 1144 թվականին, իսկ Կիլիկիայի թագ.՝ ստեղծվել 1198ին, ուրեմն՝ ինչքան տեսնես՝ Եդեսիայի կոմսություն, Կիլիկիան կդնես իշխանություն, լա՞վ։ Ակկո և Կոնիա քաղաքները հայերեն գրականության մեջ ասում են ՝ Աքքա և Իկոնիա։ Ռումի սուլթանությունը, ցանկալի է լինի՝ Իկոնիայի (Ռումի) սուլթանություն։ Ու վերջին, ցանկալի կլինի, որ ավելացնես Հայկական ծոց տերմինը։ նրա տեղը ամենաանկյունայինն է՝ ծայրամասում՝ այնտեղ, որտեղ կիլիկիան ու անտիքը ընդհանուր սահման ունեն։ Նախապես շնորհակալ եմ։--Hayk.arabaget (քննարկում) 20։29, 27 Օգոստոսի 2014 (UTC)

Հայկ ջան, վաղն անպայման կանեմ: Շատ շնորհակալություն գովասանքի համար--ՀայկԱփրիկյան 07:58, 28 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Հայկ Ափրիկյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Ողջույն, խնդրում եմ աղբյուրներ ավելացնես--6AND5 (քննարկում) 16:29, 28 Հունվարի 2015 (UTC)

Տիգրանյան Հայաստան[խմբագրել կոդը]

Հայկ ջան, բարև: Ինձ հետաքրքրեց քո բեռնած այս նյութը: Ի՞նչ աղբյուրներից ես օգտվել այդ քարտեզը գծելիս:--֎ Պանդուխտ 17:49, 30 Մարտի 2015 (UTC)[reply]

Բարև Պանդուխտ ջան, քարտեզը կազմելիս օգտվել եմ հետևյալ քարտեզից, ուր նշված են Տիգրան Մեծի նվաճած երկրներն ու նրան ենթարկվող/նրանից կախված երկրները--Հայկ Ափրիկյան(քննարկում) 18:48, 30 Մարտի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, որքա՞նով ես դու համոզված, որ այդ քարտեզը ճիշտ և գիտական է:--֎ Պանդուխտ 23:42, 31 Մարտի 2015 (UTC)[reply]
Պանդուխտ ջան, այդ քարտեզը զետեղված է ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված «Հայրենագիտություն-5», «Հայոց պատմություն-6», «Հայաստանի պատմական աշխարհագրություն» ձեռնարկների մեջ, որոնք խմբագրվել և ստուգվել են պ. գ. դոկտորների և թեկնածուների կողմից:--Հայկ Ափրիկյան(քննարկում) 18:19, 1 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ես ուղղակի հանդիպել եմ այդ նույն քարտեզը, սակայն որոշ չափով մարգինալ հեղինակների աշխատություններում: Կարո՞ղ ես գրքերի տվյալները տալ: Գերազանց կլիներ եթե կարողանայիր այդ քարտեզով էջերի սկրինները ուղարկես:--֎ Պանդուխտ 00:02, 2 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Քարտեզների հեղինակները Վ. Մխիթարյանն ու Բ. Հարությունյանն են, բայց ցավոք նշածս աղբյուրներից միայն 1-ն է ամբողջությամբ հասանելի համացանցում, երկրորդից ես կարող եմ ճարել, իսկ Հայոց պատմություն-6 դասագիրքը չունեմ: Գտածս գրքերիցս քարտեզը կա այս գրքի 61-րդ էջում:--Հայկ Ափրիկյան(քննարկում) 15:30, 2 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Լավ, հասկացա, Հայկ ջան: Չգիտեմ, թերահավատ եմ այս հարցում, կարծում եմ այն ժամանակվա աղբյուրներ պետք է ման գանք: Շնորհակալություն ամեն դեպքում:--֎ Պանդուխտ 23:48, 3 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Հայկ ջան[խմբագրել կոդը]

Բարև սիրելի՛ Հայկ։ Անչափ շնորհակալ եմ կատարածդ ներդրումների համար։ Մի փոքրիկ նկատառում. երբ ես ստեղծել էի Հալկ Հոգան հոդվածը, չէի առաջնորդվել ռուսերեն քերականությամբ (և ընդհանրապես չեմ առաջնորդվում), ուստի մի քիչ նեղվեցի, որ փոփոխության պատմության մեջ գրել էիր «Ռուսերենի ազդեցության վերացում...»։ Ի վերջո, եթե ռուսերենի ազդեցությամբ հոդվածն ստեղծեի, այն կլիներ «Խալկ Խոգան», չէ՞ :-) ։ --Narek75 (քննարկում) 05:26, 11 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Բարև սիրելի Նարեկ: Ներողություն եմ խնդրում, եթե վիրավորվել ես ռուսերենից փոխառության ակնարկից: Պարզապես խորհրդային տարիներին, երբ պետք էր լինում որևէ մեկի անունը տառադարձել հայերեն, օգտվում էին ռուսերենից՝ х/г-ն հաճախ դարձնելով հ, մինչդեռ փափուկ բաղաձայնների դեպքում հաճախ այդպես չէր լինում: Ինչևէ, հաճելի խմբագրումներ :) --Հայկ Ափրիկյան (քննարկում) 05:33, 11 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Հայկ ջան։ Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչո՞ւ ես կաղապարում այդ տեքստը ավելացնում։ --Jeo 11:45, 19 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Դաթո ջան: Խնդիրն այն է, որ նախնական տարբերակով կաղապարը հոդվածներում օգտագործելիս՝ անկախ, թե որ հատորից է վերցված տեքստը, կաղապարում ավտոմատ կերպով նշվում է՝ հատոր 1 [Ա-Գ] (ընդ որում հատոր 1-ն ընդգրկում է Ա-Դ-ն), թվական՝ 1986: Բացի այդ, փոփոխվածում նաև տրվում է հղումը ո՛չ թե ընդհանուր բառարան, այլ հենց բուն հոդվածի էջը:--Հայկ Ափրիկյան (քննարկում) 12:42, 19 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, հոդվածները գրվել են միայն առաջին հատորից, այդ պատճառով առաջին հատորի կաղապարն է դրված։ Երկրորդ հատորից գրվող հոդվածների համար կա {{Գիրք:ՏԲ2}} կաղապարը։ Քո ներմուծած տեքստի պատճառով, կաղապարը թերի է աշխատում, ինչի հետևանքով մոտ 2500 հոդվածներում աղբյուրի կաղապարը սխալ է ցույց տալիս։ Նման փոփոխություններ անելուց առաջ խնդրում եմ ուշադիր լինել և ստուգել, թե արդյոք որևէ խնդիր չկա։ --Լիլիթ (քննարկում) 12:48, 19 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Լավ, հարգելի Լիլիթ, պարզապես առաջին անգամ եմ լսում ՏԲ2-ի մասին: Սակայն 2 կետ եմ ուզում առաջարկել.
  1. Կաղապար:Գիրք:ՏԲ-ն վերանվանել Կաղապար:Գիրք:ՏԲ1
  2. Այն բոլոր հոդվածները, որոնցում սխալմամբ Կաղապար:Գիրք:ՏԲ2-ի փոխարեն օգտագործվել է Կաղապար:Գիրք:ՏԲ-ը, բոտով ուղղել
Հարգանքով՝ Հայկ Ափրիկյան (քննարկում) 12:54, 19 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, տվյալ կաղապարով հոդվածները գրվում են ճամբարի ընթացքում։ ՏԲ2-ով դեռ չենք սկսել գրել, մի քանի օրից։ Վերանվանելու կարիք էլ չեմ տեսնում առայժմ։--Լիլիթ (քննարկում) 13:56, 19 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հավանաբար անվանափոխման սխալ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի Հայկ Ափրիկյան: Դևիդ Բեքհեմ հոդվածը անվանափոխել եք Դեյվիդ Բեքհեմ: Հոդվածը պետք է դառնա ընտրյալ, իսկ դուք անվանափոխում եք[5] կատարել առանց համայնքի կարծիքը հաշվի առնելու[փա՞ստ]: Ուզում եմ իմանալ, ինչ որ քննարկում գնացել է այս թեմայի շուրջը, եթե ոչ` ապա պետք է քննարկում սկսել: Ըստ իս, հոդվածը իզուր եք անվանափոխել:---- Նորայր (∞) 06:06, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Նորայր։ Ես միայն այսօր եմ իմացել, որ հոդվածը ներկայացված է ընտրյալ հոդված դառնալու համար, այնպես որ, ցավոք, չեմ կարողացել մասնակցել քննարկման փուլին՝ այնտեղ առաջադրելով անվանափոխության մասին։ Ինչ վերաբերում է անվանափոխությանը, Բեքհեմի անունը Դեյվիդ է, ոչ թե Դևիդ։ Կցանկանաայի նաև իմանալ, թե ինչո՞ւ եք դեմ անվանափոխությանը։--Հայկ Ափրիկյան (քննարկում) 06:25, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Իմ ասածը ուրիշ բան էր: Մի բան անելուց պետք է հաշվի առնել համայնքի կարծիքը, նամանավանդ որ հոդվածը ընտրյալ հոդվածի թեկնածու է: Իսկ իմ անձնական կարծիքի համար` ես նախընտրում եմ ճանաչված կարծիքը---- Նորայր (∞) 06:36, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, Նորայրը ճիշտ է։ Ընտրյալի կարգավիճակ ստանալու համար թեկնածու հոդվածում նման փոփոխություն անելուց առաջ նախ և առաջ պետք էր քննարկման կամ էլ անվանափոխության ենթակա հոդվածների քննարկման էջում նոր քննարկում բացել։ Խնդրում եմ ետ վերադարձնել նախկին տարբերակին և քննարկում բացել։ --Jeo 08:27, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Հայկ Ափրիկյան, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Ստեղծագործություններ[խմբագրել կոդը]

CBF 70764748 BRASIL LORA Cake 0883367 ENERGY46 MONS

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Выведение страницы в ОП[խմբագրել կոդը]

Добрый день! Мы создали страницу об Ассамблее Армян в русской Википедии. Нам нужна помощь в выведении страницы в общее пространство. Спасибо!

Հարգելի Հայկ Ափրիկյան, Ձեր ստեղծած «Կամո_Ալեքսանյան» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 11:14, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]