Վիտալիա Կոռնիենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալիա Կոռնիենկո
Ծննդյան թիվ՝մայիսի 18, 2010(2010-05-18) (13 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 8078503

Վիտալիա Կոռնիենկո (մայիսի 18, 2010(2010-05-18), Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուսական կինոյի, հեռուստատեսության և կրկնօրինակման դերասանուհի։ 2021 թվականի հունվարի դրությամբ նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում, ներառյալ գլխավոր դերերը[2]։ Կրկնօրինակել է մեծ թվով դերեր արտասահմանյան գեղարվեստական և մուլտիպլիկացիոն ֆիլմերում[1]։ «Ռոսիյսկայա գազետա»-ն Վիտալիա Կոռնիենկոյին ներառել է 2020 թվականի ամենահայտնի ռուս դերասանուհիների տասնյակում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2010 թվականի մայիսի 18-ին Մոսկվայում։ Վիտալիայի դեբյուտը կինոյում կայացել է 2 տարեկան հասակում ավագ քրոջ՝ Վերոնիկայի հետ։ Նրա առաջին ֆիլմը՝ «Մակարոշկա» կարճամետրաժ նախագիծն էր[1]։ Մինչև 2020 թվականի հունվարը նա նկարահանվել էր ավելի քան 80 ֆիլմերում, այդ թվում՝ գլխավոր դերերում, և հնչյունավորել է ավելի քան 30 դեր արտասահմանյան գեղարվեստական ​​և մուլտֆիլմերում։ 2019-ին Կոռնիենկոն դուրս եկավ «Կապույտ թռչուն» համառուսաստանյան տաղանդների մրցույթի եզրափակիչ փուլ, դերասանուհին կատարեց մենախոսություն «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմից[4]։

Գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերում ձայնային դերերը ներառում են 2019 թվականի ամերիկյան «Սառը սիրտը 2» մյուզիքլում գլխավոր հերոսուհու Աննայի դերը և ֆրանսիական «Պրոքսիմա» դրամայի գլխավոր հերոսի դստեր դերը[1]։ 2019 թվականի դեկտեմբերին Վիտալյա Կոռնիենկոն առաջադրվել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիկ արվեստների և գիտությունների ազգային կինոակադեմիայի «Ոսկե արծիվ» մրցանակի «Հեռուստատեսության լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Մարդկանցից լավ» հեռուստասերիալի համար, որի իրավունքները ձեռք են բերվել ամերիկյան Netflix ընկերության կողմից[5]։

2020 թվականին Grazia ամսագիրը հայտնել է, որ Վիտալյա Կոռնիենկոն երգեր է կատարել «Գնացինք» հեռուստասերիալում։ Օսթինների ընտանիքը ճամփորդության է գնում երաժշտական ​​մրցույթի, որին պետք է մասնակցի նրանց դուստրը՝ Վարյան (նրա դերը կատարում է երիտասարդ դերասանուհին)։ Կինոգործընկերների խոսքով՝ Վիտալիան հեշտությամբ է դիմանում նկարահանումների դժվարություններին, նույնիսկ, եթե դրանք տեղի են ունենում ծանր պայմաններում[6]։ Ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքով հեռարձակված «Ջուլբարս» (2020) բազմասերիանոց ֆիլմում սահմանապահ հերոսների և նրանց ծառայողական շների մասին, որոնք իրենց կյանքը զոհեցին Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին։ Ֆիլմը հեռարձակվեց ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքով, Կոռնիենկոն խաղաց գլխավոր դերերից մեկը։ Իտալական Grazia ամսագրի ռուսական հրատարակությունը հրապարակել է երիտասարդ դերասանուհու մասին լսարանի ակնարկների ընտրանին[7]։

2020 թվականին նաև տեղի ունեցավ «Վիկտորիա» սպորտային կատակերգության պրեմիերան, որտեղ երիտասարդ դերասանուհին խաղաց գլխավոր դերերից մեկը։ Մենամարտեր առանց կանոնների սպորտաձևում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիրը խուսափում է կանանց հանդեպ պարտավորություններից։ Մի օր նա հանդիպում է իր ընկերուհիներից մեկի դստերը։ Վիկտորիան (Վիտալիա Կոռնիենկո) պնդում է, որ ինքը իր հայրն է և համարում է, որ նրանք պետք է միասին ապրեն։ Գլխավոր մանկական դերակատարը ֆիլմը նկարագրել է, որպես «գեղեցիկ, հուզիչ և բարի»[8]։

2020 թվականին նա խաղաց գլխավոր մանկական դերը «Սառույց» գեղարվեստական ​​ֆիլմի շարունակությունում՝ «Սառույց 2»։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ 9-ամյա դերասանուհին որոշում է մայրիկի նման դառնալ գեղասահորդուհի։ Հակառակ հոր արգելքի, նա փախչում է դպրոցից մարզվելու և նախաճաշի համար նախատեսված գումարով չմուշկներ է գնում։ Երբ հայրը բացահայտում է դստեր գաղտնիքը, ընտանեկան հարաբերությունները սրվում են[9]։ Քանի որ, մինչ այս ֆիլմում նկարահանվելը դերասանուհին երբեք չէր սահել, ուստի նա շաբաթական չորսից վեց անգամ մարզվում էր սառույցի վրա մարզչի հետ ինը ամիս[10]։

Ֆիլմը բավականին եկամտաբեր էր ստացվել (արդեն մարտի սկզբին ֆիլմը հավաքել էր մոտ 1,5 միլիարդ ռուբլի[11]), սակայն կինոքննադատների հակասական արձագանքների պատճառ էր դարձել։ Այնուամենայնիվ, գրեթե բոլորն էլ բարձր են գնահատել երիտասարդ դերասանուհու աշխատանքը։ Այսպես, «The Village» առցանց ամսագրի քննադատը գրել էր՝

…«Սառույց 2» ֆիլմում, դուք կարող եք տեսնել աշխույժ և հաճելի երեխային, որը շատ հազվադեպ երևույթ է, (զիլ Վիտալիային, առանց որի ֆիլմը լիովին անտանելի կլիներ)։ Նադյան, ով դեռ ընդգրկված չէ բոլոր սոցիալական շփումների մեջ, կարծես ամենաադեկվատ մարդն է՝ իր սեփական ցանկություններով, դժվար բնավորությամբ և աշխույժ հայացքով։
- Ալիսա Տայոժնայա։ «Սառույց 2». Պարեր Սառույցի վրա ժողովրդական հիթերով և Ալեքսանդր Պետրովի մասնակցությամբ. այս անգամ միայնակ հոր մասին։ Ավելորդ ֆիլմ հավերժական արժեքների մասին[12]

«Լիտերատուրնայա գազետա»-ի կինոքննադատը ֆիլմն անվանել է «արցունքաբեր մելոդրամա», որի մեջ ներգրավված արտիստներից նա առանձնացրել է միայն Վիտալիա Կոռնիենկոյին և Ալեքսանդր Պետրովին, ով խաղում էր նրա հոր դերը։ Ալեքսեյ Կոլենսկին «Կուլտուրա» թերթում հրապարակել է ֆիլմի կործանարար ակնարկ։ Նա գրել է կինոգործիչների շահարկումների մասին «սիրուց զրկված տիկնանց արցունքների» վրա, ֆիլմի «շքեղության»՝ ներդիրված վոկալ ռեպրիզներով, որոնք «ցուցադրում են էմոցիոնալ ավերածությունը», իսկ դերասանական խաղը, նրա կարծիքով, հանգում է «անդիմադրելի միայնության հիստերիկ ինքնաներկայացումների»։ Եզրափակելով իր հոդվածը, նա գրում է «Հոգեբանական ոլորապտույտ էքսգիբիցիոնիզմից մարդն իրեն ճնշված և անհարմար է զգում, և ամենակարևորը՝ վախենալու երեխայի ճակատագրի համար։ Չնայած ութամյա դերասանուհի Վիտալյա Կոռնիենկոյի ամբողջ օրգանական բնույթին, նրա Նադյային այստեղ հատկացվում է նվազագույնժանրային տարածք, հոգատարություն և սեր»[11]։

Ինքը՝ երիտասարդ դերասանուհին, գրել է ֆիլմի նկարահանման մասին. «Սա ամենահիասքանչ, ամենավառ և ամենամեծ դերն է՝ հսկայական, երկարատև պատրաստությամբ և հիանալի թիմում»[13]։ 2020 թվականի դեկտեմբերին Վիտալիա Կոռնիենկոն առաջադրվել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Լավագույն դերասանուհի ֆիլմում» անվանակարգում՝ «Սառույց 2» ֆիլմում դերակատարման համար[14]։ «Ռոսիյսկայա գազետա»-ն, հիմնվելով Kino-teatr.ru կայքի տվյալների վրա, Վիտալիա Կոռնիենկոյին ներառել է 2020 թվականի ամենահայտնի ռուս դերասանուհիների տասնյակում[3]։ Ռուսական հեռուստատեսության հինգերորդ ալիքի կայքը Վիտալիա Կոռնիենկոյին Մարթա Տիմոֆեևայի հետ միասին ներառել է ժամանակակից Ռուսաստանի լավագույն մանկական դերասանների հնգյակում[15]։

2021 թվականի մարտին «Ռոսիա-1» հեռուստաալիքը ցուցադրեց «Դայակ» սերիալի պրեմիերան, որտեղ Վիտալիա Կոռնիենկոն խաղաց գլխավոր մանկական դերը։ Դերասանուհու հերոսուհի՝ Տասյան ծանր է տանում մոր մահը, նա դադարեց խոսել բոլորի հետ և ամփոփվեց իր մեջ։ Երիտասարդ դայակին հաջողվում է մտերմանալ երեխայի հետ։ Ժամանակի ընթացքում գործարար Անդրեյ Սոկոլովը՝ աղջկա հայրը, հրավիրում է նրան ապրել իրենց տանը[16]։

2021 թվականի մարտ-ապրիլին տեղի ունեցավ ռեժիսոր Անտոն Մասլովի «Միջին գոտու արնախումներ» սերիալի պրեմիերան։ Սմոլենսկում ապրում է արնախումների ընտանիք, որը այլ կերպարների հետ մեկտեղ ներառում է շրջանային հիվանդանոցի վիրաբույժ և քրեական հետախուզության կապիտան։ Դերակատարների թվում է Վիտալիա Կոռնիենկոն։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի սյունակագիրը հեգնանքով գրել է ֆիլմում իր մասնակցության մասին՝

Վիտալյա Կոռնիենկոն, ով առանց բացառության վերարտադրել է բոլոր հրեշտակային երեխաներին վերջին 5 տարիների ընթացքում և իր մաքրամաքուր հրեշտակությամբ ոչ պակաս կասկածներ է հարուցում, քան բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող ամերիկացի երեխան՝ Շիռլի Թեմփլը։ Եթե ​​պարզվի, որ նա նույնպես արնաախում է, ապա ինչպիսի նվեր կլինի բարդության և երկիմաստության բոլոր սիրահարներին ժամանակակից կինոգործընթացում։ Սակայն հնարավոր է, աղջիկը գունատ է, թափանցիկ…
- Դենիս Գորելով։ Մենք լավ, չխմող ընտանիք ունեինք[17]

Դերասանուհու անձնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալիան կինոն ընկալում է որպես սիրելի գործ և միաժամանակ հոբբի։ Աղջիկը ասում է, որ սիրում է հնարքները կատարել ինքնուրույն, և նրանց հետ է կապում նկարահանումների իր ամենավառ հիշողությունները։ Նման հնարքները ներառում են դեկտեմբերին լեռնային գետն ընկնելը և ուժեղ քամու տակ երրորդ հարկի պատշգամբից սավանով իջնելը։ Նկարահանումներից ազատ ժամանակ նա նկարահանում կամ մոնտաժում է սիրողական ֆիլմեր, գրում է սցենարներ կամ դիմահարդարում հորինում։ Բացի այդ, նա ուսումնասիրում է իսպաներեն և անգլերեն լեզուները, զբաղվում է սփիդ քուբինգով (արագությամբ Ռուբիկի խորանարդի հավաքում) և նվագում է ուկուլելե։ Ապագայում երիտասարդ դերասանուհին նախատեսում է իր ճակատագիրը կապել կինոյի հետ՝ դառնալ դերասանուհի, ռեժիսոր կամ պրոդյուսեր[1]։ Աղջիկը մոր հետ միասին վարում է Instagram-ն ու Telegram-ը։ Դպրոցում նա նախընտրում է չխոսել ֆիլմերում նկարահանվելու մասին[13]։ Սթիվեն Հոքինգի «Ջորջը և տիեզերքի գաղտնիքները» երիտասարդ դերասանուհու ամենասիրելի գիրքն է[10]։

2020 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Վիտալիա Կոռնիենկոն, ով նախկինում մասնակցել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կապույտ թռչուն» համառուսաստանյան մանկական տաղանդների մրցույթին, իր հասակակիցներին հրավիրում է մարտահրավերի, որտեղ մասնակիցները ցույց են տալիս տաղանդները հենց իրենց կողմից նկարահանված տեսահոլովակում[18]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անվանում Կերպար
2012 «Մակարոշկա» (կարճամետրաժ) Մակարի ընկերուհի
2013 «Դստրերի ժամանակ» Վերոնիկան մանկությունում
2013 «Եվ գնդիկը կվերադառնա» Նաստյան 5 տարեկնում (տիտրերում բացակայում է)
2013 «Խաբիր, թե կարող ես» Մարթա, Ելենայի և Ռուդիկի դուստր
2013 «Հինգերորդ հարկ առանց վերելակ» Լյալյա, Անյայի և Դենիսի դուստր
2014 «Հյուրանոց „Սանրայզ“ / Hotel Sunrise» (կարճամետրաժ) դուստր
2015 «Ճենապակյա կոշիկի բեկորներ» Սոնեչկա, Լենայի հիվանդ
2015 «Կոտրված ճակատագրեր» Կատյան 5 տարեկանում
2015 «Դատապարտման ենթակա չեն» Իռա
2015 «Խաղաղ Դոն»[19] Պոլյուշկա
2015 «Ռայան գիտի» Տայա, Իրինայի դուստր
2016 «Փենսիլվանիա» Վերա, подкидыш
2016 «Z» (կարճամետրաժ) աղջիկ
2017 «Ֆորսմաժոր» Ալիսա
2018 «Արյունարբու-2» Սոնյա
2018 «Գուրզուֆ»[20] Ասյա, Ալինա Մորոզովայի դուստր
2018 «Բևեռափայլ» Մայա, կղզու բժիշկի՝ Պավելի դուստրը
2019 «Ծածկագիր»[21] Տանյա Զիմինա, Իրինայի և Ալեքսեի դուստր, Միշայի քույր
2019 «Մարդկանցից լավ»[22] Սոնյա Սաֆրոնովա
2019 «Սառը սիրտը 2» Աննան մանկությունում (կրկնօրինակում)
2020 «Կանաչ ֆուրգոն»[23] Մաշա
2020 «Սառույց 2»[24] Նադյա
2020 «Վիկտորիա»[25] Վիկտորիա
2020 «Գնացինք»[26] Վարյա
2020 «Ջուլբարս»[27] Լիզա
2020 «Ծածկի տակ» Օկսանա
2021 «Միջին գոտու արնախումներ» Նաստյա
2021 «Կուզիկ ձիուկը» Ծաղիկ (կրկնօրինակում)
2021 «Փրկվածներ» Լիզա
2021 «19-րդ շարք» Կատյան մանկությունում
2022 «Մի անգամ անապատում» Ժիլայի դուստր
2022 Սերիալ «Չեռնոբիլ» (2022) Օլյա (Նիկոլաևների դուստր)
2022 «ՅուԶԶԶ» Տասյա
2022 «Նիկա» Նիկա Տուրբինան մանկությունում
2022 «Մաժոր 4» Սոֆյա Իգորի Սոկոլովսկայա (Ռոդինովա), Իգոր Սոկոլովսկու և Վիկտորիա Ռոդիոնովայի կենսաբանական դուստր
2022 «Մորաքույր Մարթա» Մարթա
2023 «Հայրիկի դստրեր։ Նոր» Լիզա, Դաշայի և Վենիկի դուստր
2023 «Երիտասարդություն» Սուպերսկյուռ
2023 Ծածկագիր 4 Տանյա, Զիմինների դուստր
2024 Բիթ և Բայթ 2. դժոխքային արձակուրդներ Գոլիշոպ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Անվանակարգ Մրցանակներ և հիմնադիրներ Արդյունք
2020 Մարդկանցից լավ Հեռուստատեսության լավագույն դերասանուհի Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային կինոակադեմիայի

«Ոսկե արծիվ» մրցանակ՝ 2019թ.[5]

Առաջադրված
2020 Սառույց 2 Լավագույն դերասանուհի ֆիլմում Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային կինոակադեմիայի

«Ոսկե արծիվ» մրցանակ՝ 2020թ.[14]

Առաջադրված

Վիտալիա Կոռնիենկոն «Աղջիկը և ցանկությունների ծառը» ֆիլմում դերակատարման համար ստացել է «0 պլյուս» միջազգային մրցույթի դիպլոմ, ինչպես նաև «Talented Kids Awards 2019» Տաղանդավոր երեխաների առաջին ազգային մրցանակի դիպլոմ «Տարվա դերասանուհի» անվանակարգում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Северьянова, Надежда (2020 թ․ ապրիլի 30). ««В кино мне классно и комфортно»: Интервью с Виталией Корниенко». КиноРепортёр. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 «Кинофестиваль «Герой»». Кинофестиваль «Герой». 2020-11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 Усков, 2020
  4. «Жизнь после «Синей птицы». Успехи выпускников проекта канала «Россия 1»». Вести. 2020 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 «Золотой орёл 2019: список претендентов». Профисинема. 2019 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  6. Grazia 1, 2020
  7. Grazia, 2020
  8. Булова, 2020
  9. Карев, 2020
  10. 10,0 10,1 Корниенко, 2020
  11. 11,0 11,1 Коленский, 2020
  12. Таёжная, Алиса (2020 թ․ փետրվարի 14). ««Лед 2»: Танцы на льду с народными хитами и Александром Петровым — на этот раз про отца-одиночку. Ненужное кино о вечных ценностях». The Village. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  13. 13,0 13,1 Борисов, Александр (2020 թ․ փետրվարի 14). «Девочка и «Лёд». Самая юная актриса — о съёмках в самом романтичном фильме этой зимы». Сиб.ФМ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  14. 14,0 14,1 «Золотой орел 2020: список претендентов». Профисинема. 2020 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  15. Петровиченко, Ольга (2020 թ․ հոկտեմբերի 27). «Наступают на пятки: ТОП-5 российских актёров-детей. Юные артисты, на которых режиссёры и критики возлагают большие надежды». 5 канал. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  16. ««Россия 1» покажет мини-сериал «Воспитательница» о женщине, которая находит подход к травмированному ребёнку». Вокруг ТВ. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  17. Горелов, 2021
  18. Борисов, Александр (2020 թ․ դեկտեմբերի 4). «Звезда фильма «Лёд 2» приняла участие в челлендже #ВсяВластьТалантам». Вести. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  19. Тихий Дон(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  20. Гурзуф (телесериал)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  21. Шифр (телесериал)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  22. Лучше, чем люди(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  23. Зелёный фургон (телесериал)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  24. Лёд 2(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  25. Виктория(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  26. Погнали (телесериал)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  27. Джульбарс (телесериал)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]