Վիսամ Բեն Եդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսամ Բեն Եդեր
Wissam Ben Yedder
Բեն Եդերը Սևիլյայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը Tunisians in France?, Tunisians? և արաբ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Թունիս Թունիս
Մականուն Benyebut
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1990(1990-08-12)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Սարսել, Ֆրանսիա
Հասակ 170 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 22
Պատանեկան կարիերա
2000-2007 Ֆրանսիա Գարգես լես Գոնես
2007-2009 Ֆրանսիա Սան Դենիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2010 Ֆրանսիա Ալֆորվիլ 23 (9)
2010-2013 Ֆրանսիա Թուլուզ B 20 (14)
2010-2016 Ֆրանսիա Թուլուզ 156 (63)
2016-2019 Իսպանիա Սևիլյա 91 (38)
2019-ներկա Ֆրանսիա Մոնակո 1 (0)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Ֆուտզալ 2 (1)
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 9 (3)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 22-ի, 2019

Վիսամ Բեն Եդեր (ֆր.՝ Wissam Ben Yedder, օգոստոսի 12, 1990(1990-08-12)[1][2], Սարսել, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլուզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բեն Եդերը սկսել է Ալֆորվիլում։ 2010 թվականին նա միացավ Թուլուզին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի հունվարի 7-ին՝ Ֆրանսիայի գավաթի Փարիզի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի ապրիլի 21-ին՝ Էվիանի դեմ խաղում[8][9]։ 2011-12 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[10]։

2012 թվականի սեպտեմբերի 1-ին Բեն Եդերը գոլ խփեց Ռեյմսի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Թուլուզին պարտությունից[11]։ Սեպտեմբերի 22-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ Նոյեմբերի 25-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[13][14]։ 2013 թվականի ապրիլի 6-ին Բեն Եդերը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիսի դեմ խաղում, սակայն Թուլուզը պարտվեց 3-4 հաշվով[15]։ Մայիսի 26-ին նա դուբլ ձևակերպեց Մոնպելիեի դեմ խաղում[16]։ 2012-13 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[17]։

2013 թվականի օգոստոսի 9-ին Բեն Եդերը երկարաձգեց իր պայմանագիրը Թուլուզի հետ մինչև 2017 թվականը[18][19]։ Հոկտեմբերի 5-ին նա խփեց Նիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20]։ Նոյեմբերի 30-ին ֆրանսիացին հեթ-տրիկ ձևակերպեց Սոշոյի դեմ խաղում[21][22]։ 2014 թվականի փետրվարի 15-ին Բեն Եդերը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[23]։ Փետրվարի 23-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[24][25]։ Մարտի 8-ին Բեն Եդերը գոլ խփեց Ռեյմսի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ օգնելով Թուլուզին հաղթել 3-2 հաշվով[26][27]։ Մայիսի 17-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Վալենսյենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[28][29]։ 2013-14 մրցաշրջանում Բեն Եդերը դարձավ 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 42 հանդիպումներում[30]՝ դառնալով Լիգա 1-ի միացյալ երկրորդ լավագույն ռմբարկուն[31]։

2014 թվականի սեպտեմբերի 20-ին Բեն Եդերը իրականացրեց 11-մետրանոցը Կանի դեմ խաղում[32][33]՝ հեղինակելով իր 35-րդ գոլը Թուլուզի կազմում Լիգա 1-ում՝ շրջանցելով այս ցուցանիշով Անդրե Պիեր Ժինյակին և դառնալով 21-րդ դարում ակումբի կազմում առաջնությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը[34]։ Սեպտեմբերի 27-ին նա գոլ խփեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[35][36]։ Հոկտեմբերի 5-ին Բեն Եդերը խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37]։ Նոյեմբերի 8-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում[38]։ Նոյեմբերի 29-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Լորյանի դեմ խաղում[39]։ 2014-15 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[40]։

2015 թվականի հոկտեմբերի 28-ին Բեն Եդերը դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օսերի դեմ խաղում[41]։ Դեկտեմբերի 15-ին նա դուբլ ձևակերպեց լիգայի գավաթի Ռենի դեմ խաղում[42]։ Դեկտեմբերի 19-ին՝ Լիլի դեմ խաղում ֆրանսիացին խփեց իր 50-րդ գոլը Լիգա 1-ում[43][44]։ 2016 թվականի հունվարի 9-ին Բեն Եդերը հեթ-տրիկ ձևակերպեց Ռեյմսի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[45][46]։ Մարտի 12-ին նա 2 գոլ խփեց Բորդոյի դեմ խաղում[47]։ Ապրիլի 6-ին՝ Բաստիայի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[48][49]։ Թուլուզի առաջին թիմի կազմում Բեն Եդերը անցկացրեց 174 հանդիպում՝ դառնալով 71 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ[50]։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 30-ին Բեն Եդերը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[51][52][53][54]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ փոխարինելով Լուսիանո Վիետոյին Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում[55][56]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[57][58]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց սեպտեմբերի 27-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում և այս խաղում կրկին դառնալով գոլի հեղինակ[59][60]։ Հոկտեմբերի 1-ին Բեն Եդերը դուբլ ձևակերպեց Ալավեսի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[61][62]։ Նոյեմբերի 30-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Ֆորմենտերայի դեմ խաղում[63][64]։ Ֆորմենտերայի դեմ պատասխան խաղում նա դարձավ 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ[65][66]։ 2017 թվականի հունվարի 7-ին Բեն Եդերը հեթ-տրիկ ձևակերպեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սևիլյային հաղթել 4-0 հաշվով[67][68]։ Իր առաջին մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 42 հանդիպում[69]՝ դառնալով 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և Լիոնել Մեսսիի հետ կիսելով Իսպանիայի գավաթի լավագույն ռմբարկուի կոչումը[70]։

2017 թվականի սեպտեմբերի 26-ին Բեն Եդերը հեթ-տրիկ ձևակերպեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[71][72]։ Նոյեմբերի 21-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում 0-3 պարտվելուց հետո, Սևիլյան 3 գոլ խփեց և խաղն ավարտվեց 3-3 հաշվով, իսկ ֆրանսիացին հեղինակեց գոլերից 2-ը[73][74]։ Խաղից հետո Բեն Եդերը Տվիտերում ծաղրեց Լիվերպուլին՝ հղում կատարելով 2005 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչին[75]։ 2018 թվականի մարտի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ երկրորդ խաղում նա փոխարինման մտավ հանդիպման 72-րդ րոպեին ու դարձավ 2 գոլի հեղինակ[76]՝ օգնելով Սևիլյային հաղթել 2-1 հաշվով և 1958 թվականից հետո առաջին անգամ դուրս գալ առաջնության քառորդ եզրափակիչ[77][78]։ Ապրիլի 14-ին Բեն Եդերը հեռացվեց խաղադաշտից Վիլյառեալի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով ոչ սպորտային պահվածքի համար[79]։ Մայիսի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Բետիսի դեմ խաղում[80]։ Մայիսի 19-ին ֆրանսիացին խփեց Ալավեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[81]։ 2017-18 մրցաշրջանում Բեն Եդերը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[82]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Բեն Եդերը փոխարինեց Գաբրիել Մերկադոյին Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում և վրիպեց 11-մետրանոցից հանդիպման 90-րդ րոպեին[83], ինչի պատճառով Սևիլյան պարտվեց 2-1 հաշվով[84][85]։ Սեպտեմբերի 23-ին ֆրանսիացին 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում[86][87]։ Դեկտեմբերի 13-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կրասնոդարի դեմ խաղում[88]։ Դեկտեմբերի 23-ին Բեն Եդերը գոլ խփեց Լեգանեսի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Սևիլյային պարտությունից[89]։ 2019 թվականի փետրվարի 14-ին նա խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[90][91]։ Մարտի 10-ին ֆրանսիացին հեթ-տրիկ ձևակերպեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[92][93]։ Մարտի 17-ին Բեն Եդերը գոլ խփեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[94]։ Մայիսի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[95]։ Սևիլյայի կազմում Բեն Եդերը անցկացրեց 138 հանդիպում՝ դառնալով 70 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ[96][97]։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 14-ին Բեն Եդերը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[98][99][100]։ Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն եվրո[101][102], և այս գործարքով Ռոնի Լոպեշը տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[103]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Եդերը ներկայացրել է Ֆրանսիան ֆուտզալի հավաքականի և մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում[104][105]։ Ֆրանսիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտի 15-ին Դիդիե Դեշամի կողմից՝ Կոլումբիայի և Ռուսաստանի դեմ ընկերական խաղերի համար[106][107][108]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Օլիվիե Ժիրուին Կոլումբիայի դեմ խաղում[109][110]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի կազմում խփեց 2019 թվականի հունիսի 11-ին՝ Անդորրայի դեմ խաղում[111][112]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[113]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալֆորվիլ 2009–10 Ազգային առաջնություն 2 23 9 0 0 23 9
Թուլուզ 2010–11 Լիգա 1 4 0 1 0 0 0 5 0
2011–12 9 1 1 0 1 0 11 1
2012–13 34 15 2 0 1 0 37 15
2013–14 38 16 2 0 2 1 42 17
2014–15 36 14 1 1 1 0 38 15
2015–16 35 17 2 1 4 5 41 23
Ընդհանուր 156 63 9 2 0 0 9 6 174 71
Սևիլյա 2016–17 Լա Լիգա 31 11 4 5 5 2 2 0 42 18
2017–18 25 9 6 3 11 10 42 22
2018–19 35 18 5 2 13 10 1 0 54 30
Ընդհանուր 91 38 15 10 29 22 3 0 138 70
Մոնակո 2019–20 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 271 110 24 12 29 22 12 6 336 150

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[113]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 3 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 11, 2019 Էստադի Նասիոնալ, Անդորրա լա Վելյա, Անդորրա Անդորրա Անդորրա 2–0 4–0 Եվրո 2020 Որակավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «France - W. Ben Yedder - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Who is Wissam Ben Yedder? The £36m Sevilla striker linked with Man United». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «FC Toulouse - Paris Saint-Germain, Oct 16, 2010 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Toulouse vs. Paris Saint-Germain - Football Match Line-Ups - October 16, 2010 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «FC Toulouse - Paris FC, Jan 7, 2011 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «FC Évian Thonon Gaillard - FC Toulouse, Apr 21, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Evian TG 2 - 1 Toulouse Team line-ups 4/21/12 - Ligue 1 - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  10. «Wissam Yedder | Football Stats | Monaco | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «FC Toulouse - Stade Reims, Sep 1, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «FC Toulouse - Stade Rennais FC, Sep 22, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «FC Toulouse - Olympique Lyon, Nov 25, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «Toulouse vs. Lyon - Football Match Summary - November 25, 2012 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «FC Toulouse - OGC Nice, Apr 6, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  16. «FC Toulouse - HSC Montpellier, May 26, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Wissam Yedder | Football Stats | Monaco | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  18. «Ligue 1: Toulouse striker Wissam Ben Yedder signs new four-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  19. «Wissam Ben Yedder signs Toulouse extension». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  20. «FC Toulouse - OGC Nice, Oct 5, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  21. «FC Toulouse - FC Sochaux-Montbéliard, Nov 30, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  22. «Ligue1.com - Ben Yedder hat-trick does for Sochaux». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  23. «FC Lorient - FC Toulouse, Feb 15, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  24. «FC Toulouse - Paris Saint-Germain, Feb 23, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  25. Press, Associated (2014 թ․ փետրվարի 23). «Toulouse 2-4 PSG | Ligue 1 match report». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  26. «FC Toulouse - Stade Reims, Mar 8, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  27. «Toulouse vs. Stade de Reims - Football Match Summary - March 8, 2014 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  28. «FC Toulouse - Valenciennes FC , May 17, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  29. «Result: Wissam Ben Yedder hat-trick downs Valenciennes». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  30. «Wissam Yedder | Football Stats | Monaco | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  31. «Top goalscorers for France Ligue 1 league. Season 2013/2014». www.soccervista.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  32. «Toulouse vs. Caen - Football Match Report - September 20, 2014 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  33. «FC Toulouse - SM Caen, Sep 20, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  34. «Toulouse: Ben Yedder meilleur buteur du siècle avec le TFC». www.20minutes.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  35. «FC Toulouse - Paris Saint-Germain, Sep 27, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  36. «Paris Saint-Germain held by Toulouse for fifth draw of season». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  37. «AS Saint-Étienne - FC Toulouse, Oct 5, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  38. «FC Toulouse - FC Metz, Nov 8, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  39. «FC Toulouse - FC Lorient, Nov 29, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  40. «Wissam Yedder | Football Stats | Monaco | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  41. «FC Toulouse - AJ Auxerre, Oct 28, 2015 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  42. «Stade Rennais FC - FC Toulouse, Dec 15, 2015 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  43. «FC Toulouse - LOSC Lille, Dec 19, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  44. «Toulouse vs. Lille - Football Match Stats - December 19, 2015 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  45. «Stade Reims - FC Toulouse, Jan 9, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  46. «Stade de Reims 1-3 Toulouse». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  47. «FC Toulouse - FC Girondins Bordeaux, Mar 12, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  48. «FC Toulouse - SC Bastia, Apr 9, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  49. «Stade de Reims vs. Toulouse - Football Match Report - January 9, 2016 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  50. Patchias, George (2019 թ․ օգոստոսի 14). «Official: Ben Yedder joins Monaco». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
  51. «Ben Yedder completes move to Sevilla from Toulouse | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  52. «Sevilla sign Wissam Ben Yedder from Toulouse on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  53. «Sevilla seal Ben Yedder on five-year deal». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  54. «OFFICIAL: Sevilla sign Ben Yedder». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  55. «Sevilla FC - FC Barcelona, Aug 14, 2016 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  56. «Sevilla v Barcelona Starting XIs, 14/08/2016, Super Cup | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  57. «Sevilla FC - RCD Espanyol Barcelona, Aug 20, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  58. «Sevilla FC vs. Espanyol - Football Match Report - August 20, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  59. «Sevilla FC - Olympique Lyon, Sep 27, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  60. «Champions League (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  61. «Sevilla FC - Deportivo Alavés, Oct 1, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  62. «Wissam Ben Yedder fires Sevilla to La Liga victory over Alaves». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  63. «SD Formentera - Sevilla FC, Nov 30, 2016 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  64. «Formentera v Sevilla Live Commentary & Result, 30/11/2016, Copa del Rey | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  65. «Sevilla FC - SD Formentera, Dec 21, 2016 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  66. «Sevilla v Formentera Live Commentary & Result, 21/12/2016, Copa del Rey | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  67. «Real Sociedad - Sevilla FC, Jan 7, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  68. «Real Sociedad 0 - 4 Sevilla: Wissam Ben Yedder Scores Hattrick». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  69. «Wissam Yedder | Football Stats | Monaco | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  70. deportivo, Estadio. «Ben Yedder, Pichichi copero junto a Messi». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  71. «Sevilla FC - NK Maribor, Sep 26, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  72. «Ben Yedder hat trick gives Sevilla 3-0 win over Maribor». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  73. «Sevilla FC - Liverpool FC, Nov 21, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  74. Burnton, Simon (2017 թ․ նոյեմբերի 21). «Sevilla 3-3 Liverpool: Champions League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  75. «Sevilla hero Ben Yedder trolls Liverpool with Milan reference after 3-3 comeback». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  76. «Manchester United - Sevilla FC, Mar 13, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  77. Murray, Scott (2018 թ․ մարտի 13). «Manchester United 1-2 Sevilla (agg: 1-2): Champions League last 16 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  78. Bates, Steve (2018 թ․ մարտի 14). «5 talking points as Manchester United crash out of Champions League to Sevilla». mirror. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  79. «Sevilla FC - Villarreal CF, Apr 14, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  80. «Real Betis Balompié - Sevilla FC, May 12, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  81. «Sevilla FC - Deportivo Alavés, May 19, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  82. «Wissam Yedder | Football Stats | Monaco | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  83. «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  84. «Barcelona beat Sevilla 2-1 to win Spanish Super Cup in Morocco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  85. «Spanish Super Cup 2018: Barcelona 2-1 Sevilla match report». AS.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  86. «Levante UD - Sevilla FC, Sep 23, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  87. «Levante vs Sevilla - Sunday, September 23, 2018 - La Liga Match Centre - MSN Sport». www.msn.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  88. «Sevilla FC - FK Krasnodar, Dec 13, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  89. «CD Leganés - Sevilla FC, Dec 23, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  90. «SS Lazio - Sevilla FC, Feb 14, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  91. «Europa League, Lazio-Sevilla live». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  92. «Sevilla FC - Real Sociedad, Mar 10, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  93. «Sevilla win seven-goal thriller with Real Sociedad to ease pressure on Machin». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  94. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Mar 17, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  95. «Sevilla FC - Athletic Bilbao, May 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  96. «Official: Ben Yedder leaves Sevilla to become their most expensive sale». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  97. «AS Monaco signs Sevilla striker Wissam Ben Yedder». BusinessTelegraph (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 16. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  98. «Wissam Ben Yedder to AS Monaco». AS Monaco (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  99. «Wissam Ben Yedder joins Monaco from Sevilla on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  100. «Official: Monaco sign Sevilla striker Wissam Ben Yedder | Football Espana». football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  101. «Monaco sign Wissam Ben Yedder: Sevilla striker moves in €40m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  102. Simpson, Christopher. «Monaco Sign Wissam Ben Yedder from Sevilla Amid Manchester United Rumours». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  103. «Monaco sign Ben Yedder as Rony Lopes moves to Sevilla». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  104. Williams, Tom. «How Wissam Ben Yedder Swapped the Futsal Hall for the Champions League». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  105. «Wissam Ben Yedder proves futsal is the ultimate training ground for elite footballers». Dream Team FC (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  106. «France squad: Sevilla's Wissam Ben Yedder earns maiden selection after stunning Paul Pogba and Manchester United in the Champions League | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  107. «Ben Yedder and Hernandez in France squad». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  108. «Ben Yedder celebrates goals with call-up to France squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  109. «France - Colombia, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  110. «Internationals (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  111. «Andorra - France, Jun 11, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  112. «Andorra 0-4 France: World champions bounce back from Turkey defeat to move top of Group H» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  113. 113,0 113,1 «Wissam Ben Yedder». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսամ Բեն Եդեր» հոդվածին։