Սամյուել Գրանսիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամյուել Գրանսիր
Samuel Grandsir
Գրանսիրը Տրուայի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1996(1996-08-14)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Էվրո[1]
Հասակ 168 սմ
Քաշ 65 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 29
Պատանեկան կարիերա
2004-2009 Ֆրանսիա Էվրյո
2009-2012 Ֆրանսիա Էվրյո 27
2012-2016 Ֆրանսիա Տրուա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Ֆրանսիա Տրուա B 51 (6)
2016-2018 Ֆրանսիա Տրուա 69 (6)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 2 (0)
Ազգային հավաքական
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2018

Սամյուել Գրանսիր (ֆր.՝ Samuel Grandsir, օգոստոսի 14, 1996(1996-08-14)[1], Էվրո[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրուա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանսիրը Տրուայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի ապրիլի 24-ին՝ փոխարինման մտնելով Մոնպելիեի դեմ խաղում[3]։ Հուլիսի 29-ին նա հեռացվեց խաղադաշտից Սոշոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 4 րոպե անց[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի հունվարի 13-ին՝ Այաչոյի դեմ խաղում[5]։ Մարտի 4-ին Գրանսիրը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ամյենի դեմ խաղում[6]։ Սեպտեմբերի 23-ին նա խփեց Մեցի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով Տրուային հաղթել 1-0 հաշվով[7]։ 2018 թվականի ապրիլի 15-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[8]։ Տրուայի առաջին թիմի կազմում Գրանսիրը անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 9-ին Գրանսիրը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[9][10]։ Ակումբը նրա համար վճարեց 3 միլիոն եվրո[11][12]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[13][14]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանսիրը ներկայացրել է Ֆրանսիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Իր դեբյուտը Մ21 հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիայի դեմ խաղում[15]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[16]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրուա 2015–16 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0
2016–17 Լիգա 2 32 3 1 0 3 0 36 3
2017–18 Լիգա 1 36 3 3 0 1 0 40 3
Ընդհանուր 69 6 4 0 0 0 4 0 77 6
Մոնակո 2018–19 Լիգա 1 2 0 0 0 0 0 1 0 3 0
Կարիերայի ընդհանուր 71 6 4 0 0 0 5 0 80 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - S. Grandsir - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «HSC Montpellier - ES Troyes AC, Apr 24, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «ES Troyes AC - FC Sochaux-Montbéliard, Jul 29, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «ES Troyes AC - AC Ajaccio, Jan 13, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «ES Troyes AC - SC Amiens, Mar 4, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «FC Metz - ES Troyes AC, Sep 23, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «ES Troyes AC - Olympique Marseille, Apr 15, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Samuel Grandsir at AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Monaco sign Troyes youngster Grandsir». 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Official | AS Monaco confirm Samuel Grandsir capture | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «OFFICIAL: Monaco sign Troyes youngster». BeSoccer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  14. «PSG 4-0 Monaco: Neymar makes his return». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «France U21 - Montenegro U21, Oct 5, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «Samuel Grandsir». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամյուել Գրանսիր» հոդվածին։