Ռադամել Ֆալկաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Ֆալկաո
Radamel Falcao 6334.jpg
Ռադամել Ֆալկաո, 2011 թ. լուսանկար
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Ռադամել Գառսիա Ֆալկաո
Ազգությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան թիվ   փետրվարի 10, 1986 (1986-02-10) (28 տարեկան)
Ծննդավայր   Սանտա-Մառտա,

Կոլումբիա Կոլումբիա

Հասակ 1.77 մ
Քաշ 73
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 9
Պատանեկան կարիերա
1996-1999 Կոլումբիա Մալոնարիոս
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2009
2009-2011
2011-2013
2013-
Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Պորտուգալիա Պորտու
Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Ֆրանսիա Մոնակո
88 (34)
51(41)
68(52)
4(3)   
Ազգային հավաքական
2007- Կոլումբիա 43 (17)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Ռադամել Ֆալկաո Գարսիա Զարատե (Radamel Falcao Garcia Zárate) ծնվել է 1986 թ. փետրվարի 10-ին Կոլումբիայում։ Հանդես է գալիս Ֆրանսիական Մոնակոյի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Ֆալկաոի առաջին ակումբը եղել է Կոլումբիական Lanceros Boyacá-ն։ 2001 թ. նրան $ 500, 000 եվրոյով ձեռք բերեց Արգենտինական Ռիվեր Փլեյթը։ 2005 թ. տեղափոխվեց Torneo Apertura։ 2009-10 մրցաշրջանում Ֆալկաոն տեղափոխվեց Եվրոպա, պորտուգալական Պորտու € 3.93 միլիոնով։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի դեբյուտը կայացավ սեպտեմբերի 15-ին, երբ Պորտուն 1-0 հաշվով պարտություն կրեց Չելսիից։ Սեպտեմբերի 30 -ին նա խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ հաղթեցին Ատլետիկո Մադրիդին։ Չեմպիոնների լիգայի այդ մրցաշարում նա դարձավ 4 գոլի հեղինակ։ 2010-11թթ. Ֆալկաոն տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Պորտույում։ Այդ մրցաշրջանում Պորտուն դարձավ Պորտուգալիայի և Եվրոպայի լիգայի չեմպիոն։ Ֆալկաոն Եվրոպայի լիգայում խփելով 17 գոլ սահմանեց նոր ռեկորդ։ 2011 թ. Օգոստոսի 18-ին Ռադամել Ֆալկաոն € 40 մլն-ով տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ։ Դեբյուտը կայացավ սեպտեմբերի 10-ին Վալենսիայի դեմ խաղում։ Լա լիգայում նա մասնակցեց 24 խաղի և խփեց 24 գոլ։ Այդ մրցաշրջանում Ատլետիկո Մադրիդը դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն։ 2012-13 թ. մրցաշրջանում Ատլետիկո Մադրիդը զբաղեցրեց Լա լիգայի 3-րդ հորիզոնականը, իսկ Ֆալկաոն դարձավ 28 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում Ատլետիկո Մադրիդը դարձավ Իսպանիայի գավաթի չեմպիոն, եզրափակիչ խաղում հաղթելով Ռեալ Մադրիդին։ 2013 թ. մայիսի 31-ին € 60 մլն-ով տեղափոխվեց Ֆրանսիական Մոնակո ստանալով 9 համարի մարզաշապիկը խաղալով 4 խաղ դառնալով 3 գոլի հեղինակ։

Արտքին հղումներ[խմբագրել]