Վիլհելմ ֆոն Գլյոդեն
Վիլհելմ ֆոն Գլյոդեն, բարոն (գերմ.՝ Wilhelm Baron von Gloeden, սեպտեմբերի 16 1856, Ֆոլկսհագեն ամրոց, Վիսմարի մոտ - փետրվարի 16 1931, Տաորմինա), գերմանացի լուսանկարիչ, տղամարդու մերկ լուսանկարի մեծ վարպետ, աշխատել է Իտալիայում:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ռոստոկում և Վիսմարում ուսումնասիրել է արվեստի պատմություն: Պատրաստվել է նկարիչ դառնալ: Փորձելով հաղթել իր մոտ հայտնաբերված տուբերկուլյոզը, բժիշկների խորհրդով տեղափոխվում է Սիցիլիա: 1893 թվականին մասնակցել է Լոնդոնի թագավորական լուսանկարչական ընկերության ամենամյա ցուցահանդեսին:
Թաղված է Տաորմինայի բողոքականների գերեզմանոցում: Ֆոն Գլյոդեն ընտանիքի ժառանգները մերժում են իրենց ընտանեկան ծառում այսպիսի բարոնի գոյությունը: 1978 թվականբին Սպոլետոյում բացված անհատական ցուցահանդեսը հասարակական մեծ սկանդալի տեղիք տվեց:
Ստեղծագործական կյանքը [խմբագրել]
Վիլհելմ ֆոն Գլյոդենը ստեղծել է դիմապատկերներ, բնապատկերներ, ճարտարապետական կառույցների լուսանկարներ, հուշարձանների ավերակներ, բայց առավելապես հայտնի է մերկ տղամարդկանց լուսանկարներով: Որպես բնորդ նրան ծառայել են սիցիլիացի երիտասարդներ, հաճախ նրա սիրեկանները, բայց որպես կանոն լուսանկարների կոմպոզիցիաները հենված էին անտիկ և էֆեբյան արվեստի ուշ նմուշների վրա: Հաճախ նկարներում օգտագործում էր հարավային Իտալիայի բնապատկերները:
Նրա աշխատանքները բարձր են գնահատել Անատոլ Ֆրանսը, Գաբրիելե դ՝Անուցիոն, Օսկար Ուայլդը, Ռիխարդ Շտրաուսը և ուրիշները:
Լուսանկարչական ժառանգությունը՝ մի քանի հազար լուսանկարի կլիշե, ըստ կտակի անցավ բնորդ Մավր մականունով Պանկրացիո Բուչունիին (իտ.՝ Il Moro): 1936 թվականին Իտալիայի ֆաշիստական ոստիկանությունը 2,5 հազար լուսանկարի կլիշե ոչնչացրեց, որակելով դրանք պոռնոգրաֆիա, Մավրը կարճ ժամանակով հայտնվեց ճաղերի ետևում: Բնորդի մահվանից հետո՝ 1963 թվականին, նրա որդին մնացած լուսանկարների կլիշեները վաճառեց: 2000 թվականին Ֆլորենցիայի Ալինարի թանգարանում բացվեց Վիլհելմ ֆոն Գլյոդենի հիմնադրամը:
Գրականություն [խմբագրել]
- L’innocenza morbosa dell’occhio fotografico di Wilhelm von Gloeden = The inquisitive innocence of the photographic eye of Wilhelm von Gloeden. Taormina: Nino Malambri, 1980 (Տաորմինայի ցուցահանդեսի համացուցակը)
- Pohlmann U. Wilhelm von Gloeden: Sehnsucht nach Arkadien. Berlin: Nishen, 1987
- Weiermair P. Wilhelm von Gloeden. Köln: B.Taschen, 1993
- Wilhelm von Gloeden, Guglielmo Plüschow, Vincenzo Galdi: et in arcadia ego; turn-of-the-century photography. Zürich: Edition Oehrli, 2000 (Ցյուրիխի ցուցահանդեսի համացուցակը)
- Zannier I. Wilhelm von Gloeden: fotografie, nudi, paesaggi, scene di genere. Firenze: Alinari 24 ore, 2008