Ուիլյամ Գարբատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիլիամ Գարբատից)
Ուիլյամ Գարբատ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1883(1883-01-09)
Ծննդավայր Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 24, 1964(1964-02-24) (81 տարեկան)
Մահվան վայր Warwick, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1903–1906 Անգլիա Ռեդինգ ? (?)
1906–1908 Անգլիա Վուլվիչ Արսենալ 52 (8)
1908–1911 Անգլիա Բլեքբեռն Ռովերս 82 (10)
1911–1912 Անգլիա Վուլվիչ Արսենալ 0 (0)
Մարզչական կարիերա
1912–1927 Իտալիա Ջենոա
1927–1929 Իտալիա Ռոմա
1929–1935 Իտալիա Նապոլի
1935–1937 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
1937 Իտալիա Միլան
1937–1940 Իտալիա Ջենոա
1946–1948 Իտալիա Ջենոա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ուիլյամ Գարբատ (անգլ.՝ William Garbutt, հունվարի 9, 1883(1883-01-09), Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - փետրվարի 24, 1964(1964-02-24), Warwick, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել մի շարք անգլիական ակումբներում։ Եղել է «Ռոմայի» պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը՝ հռոմեական ակումբը գլխավորելով 1927-1929 թվականներին։ «Ջենոայի» հետ Վիլիամը 3 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում։ Դրանից բացի մարզել է նաև իտալական «Նապոլին», իսկ իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» հետ հաղթել է Լա Լիգայում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Գարբատը ծնվել է Ստոկպորտի մոտ գտնվող ոչ մեծ գյուղում, ատաղձագործի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում մեկնել է բանակ՝ ծառայելով Հրետանու թագավորական գնդում, որտեղ էլ սկսել է խաղալ ֆուտբոլ։ Զորացրվելուց հետո սկսել է խաղալ «Ռեդինգում»՝ այնտեղ անցկացնելով երկու տարի և ակումբից հեռանալով 1905 թվականի դեկտեմբերին[1]։ «Ռեդինգից» հեռանալուց հետո տեղափոխվել է մայրաքաղաքային «Վուլիջ Արսենալ» ակումբ, որտեղ կատարել է նորամուտը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։ «Արսենալում» երկու տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բլաքբըրն Ռովերս» 1908 թվականի մայիսին[2], որտեղ հանդես է եկել հաջորդ չորս մրցաշրջաններում՝ մասնակցելով լիգայի 82 խաղի[3]։ 1911 թվականին վերադարձել է «Արսենալ», սակայն չմասնակցելով ոչ մի խաղի՝ ավարտել է կարիերան 29 տարեկանում մի շարք վնասվածքների պատճառով։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գարբատը մեկնել է Իտալիա՝ Ջենովա, որտեղ սկզբում աշխատել է որպես բեռնակիր նավահանգստում, ապա դարձել է «Ջենոա» ակուբի մարզիչ։ Նրա գլխավորությամբ «Ջենոան» երեք անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում։ 1927 թվականին Գարբատը, հեռանալով «Ջենոայից», դարձել է նորաստեղծ «Ռոմա» ակումբի առաջին մարզիչը։ Ակումբում անցկացնելով ընդամենը երեք տարի՝ Գարբատը կարողացել է նրա հետ դառնալ երրորդը երկրի առաջնությունու։ 1929 թվականից մինչև 1935 թվականը Գարբատը մարզել է «Նապոլին», որի հետ նույնպես դարձել է երրորդն առաջնությունում, ինչը եղել է լավագույն արդյունքն ակուբի պատմության մեջ, և նման արդյունք «Նապոլին» չի կարողացել կրկնել մինչև 1960-ական թվականները։ Հետագայում Գարբատը տեղափոխվել է Իսպանիա, որտեղ դարձել է «Ատլետիկ Բիլբաո» ակուբի մարզիչ, և առաջին իսկ մրցաշրջանում ակումբը հաղթել է Իսպանիայի առաջնությունում։ Ավելի ուշ վերադարձել է Իտալիա, որտեղ նախ կարճ ժամանակով մարզել է «Միլան» ակումբը, ապա կրկին գլխավորել է «Ջենոան»։ 1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով Գարբատը՝ որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, արտաքսվել է Իտալիայից՝ ստիպված լինելով հեռանալ «Ջենոայի» մարզչի պաշտոնից։ Պատերազմի ավարտից հետո Գարբատը կրկին գլխավորել է «Ջենոան», սակայն այս անա կարճ ժամանակով․ 1948 թվականին հեռացել է ակումբից՝ ավարտելով իր մարզչական կարիերան։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Reading FC Tour of Italy 1913». 1871 – the ultimate Reading FC website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին.
  2. Harris, Jeff (1995). Hogg, Tony (ed.). Arsenal Who's Who. Independent UK Sports. ISBN 1-899429-03-4.
  3. Joyce, Michael (2004). Football League Players' Records 1888 to 1939. Nottingham: SoccerData (Tony Brown). էջ 97. ISBN 978-1-899468-67-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]