Յանոշ Բար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանոշ Բար
Անձնական տվյալներ
Ազգությունը Հունգար
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ 1899(1899)
Ծննդավայր Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մարզչական կարիերա
1931-1932 Իտալիա Ռոմա
1932-1933 Իտալիա Բարի

Յանոշ Բար (հունգ.՝ Janos Baar, 1899, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), հունգար նախկին ֆուտբոլային մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմա ֆուտբոլային ակումբի տնօրեն Հուգո Մեյսլը որոշում է Վիեննայում տեղի ունենալիք Եվրոպայի գավաթի խաղից առաջ թիմի գլխավոր մարզիչ նշանակել հունգար Յանոշ Բարին[2]։ Բարը իր պաշտոնում փոխարինեց Հերբերտ Բարգեսին և այդպիսով դարձավ հռոմեական ակումբի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ մարզիչը։ Յանոշը այդ ժամանակ ընդամենը 32 տարեկան էր[3]։ Բարը շուտ հարմարվեց Հռոմին և իտալերենին, նա հաճախ էր շփվում լրագրողների հետ։ Մեկ մրցաշրջան Ռոմայում անցկացնելուց հետո Յանոշը նշանակվեց Բարի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, սակայն նրա օրոք թիմը դուրս մնաց Սերիա A-ից, իսկ Յանոշ Բարը հեռացավ թիմից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]