Վարդակակաչի տենդ (ֆիլմ)
Վարդակակաչի տենդ անգլ.՝ Tulip Fever | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | վեպի էկրանավորում, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 2017[1], օգոստոսի 24, 2017[2] և դեկտեմբերի 7, 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջասթին Չադվիք[3] |
Պրոդյուսեր | Ալիսոն Օուեն և Հարվի Վայնշտեյն |
Սցենարի հեղինակ | Թոմ Սթոփարդ և Deborah Moggach?[4] |
Դերակատարներ | Դեյն ԴեՀան, Ալիսյա Վիկանդեր, Զաք Գալիֆիանակիս, Ջուդի Դենչ, Քրիստոֆ Վալց, Քարա Դելևին, Հոլիդեյ Գրեյնջեր, Մեթյու Մորիսոն, Թոմ Հոլանդեր, Քրեսիդա Բոնաս, Քևին ՄակՔիդ, Դեյվիդ Հերվուդ, Ջեկ Օ'Քոնել[4], Ջոաննա Սկանլան[4], Դուգլաս Հոջ[4], Daisy Lowe?[4], Սեբաստիան Արմեստո[4] և Մայքլ Սմայլի[4] |
Օպերատոր | Էյգիլ Բրիլդ |
Երաժշտություն | Դենի Էլֆման և Թայլեր Բեյթս |
Պատմվածքի վայր | Նիդերլանդներ |
Նկարահանման վայր | Ավստրիա |
Կինոընկերություն | The Weinstein Company |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 25 000 000 $[5] |
«Վարդակակաչի տենդ» (անգլ.՝ Tulip Fever), 2016 թվականին Միացյալ Թագավորություն-ԱՄՆ համատեղ նկարահանած պատմական դրամա ֆիլմ, որի ռեժիսորն է Ջասթին Չադվիկը։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 13-ին[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել 1630-ական թվականներին Նիդերլանդներում, Ամստերդամում, երբ իր բուռն շրջանն էր ապրում «վարդակակաչի տենդը»։
Ունևոր ծեր վաճառական Կոռնելիս Սենդվուրտը ամուսնանում է երիտասարդ Սոֆիայի հետ, որը վանքի որբանոցի սանուհի էր։ Վաճառականի ամուսնության նպատակը սերունդ ունենալն է։ Սակայն ծեր կնակորույս տղամարդու անխոհեմ քայլը՝ ամուսնանալ որբ աղջկա հետ, ավարտվում է ողբերգությամբ։
Աղքատ երիտասարդ նկարիչ Ժան վան Լոոսը, ում ծերունի Սենդվուրտը հրավիրում է սիրելի կնոջ դիմանկարը նկարելու, սիրահարվում է Սոֆիային։ Չնայած ամուսնու փայփայած հույսերին, որ սերունդ ունենա, Աննայի մոտ այն չի ստացվում։
Իրադրությունը բարդացնում է երկրում տարածված խարդախությունը, որի գլխավոր պատճառը վարդակակաչներն են։ Սոֆիայի դյուրահավատ սիրեկանը նույնպես հայտնվում է այդ խարդավանքների մեջ, որպեսզի «հեշտ փողեր» վաստակի. դրան մասնակցում է նաև Մարիան՝ Սոֆիայի սպասուհին, որի փեսացուն սնանկացած ու արագ հարստանալու մոլուցքով տառապող Ուիլյամն է։
Փորձելով փրկել իրեն և սիրեկանին, Սոֆիան որպես իր առաջնեկ է ներկայացնում Ուիլյամի և Մարիայի երեխային, սակայն խաբեությունը շուտով բացահայտվում է։ Հիասթափված Կոռնելիսը մեկնում է Օստ Ինդիա։ Նա իր կտակով ողջ ունեցվածքը ժառանգում է Մարիային, Ուիլյամին և վերջիններիս դստերը, որին իր երեխան էր կարծում։ Անմխիթար վիճակում գտնվող Սոֆիային ուրիշ ելք չի մնում, քան վերադառնալ մենաստան և կուսակրոնություն ընդունել...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեյն ԴեՀան - Ժան վան Լոոս[7][8]
- Ալիսյա Վիկանդեր - Սոֆիա Սենդվուրտ
- Քրիստոֆ Վալց - Կոռնելիս Սենդվուրտ[9]
- Ջեք Օ'Քոննել - Ուիլյամ
- Հոլիդեյ Գրեյնջեր - Մարիա[10]
- Ջուդի Դենչ - Սուրբ Ուրսուլա մենաստանի մայրապետ[11]
- Զաք Գալիֆիանակիս - Հերրիթ
- Մեթյու Մորիսոն - Մաթեուս[12]
- Կարա Դելևին - Անետա[13]
- Թոմ Հոլլանդեր - Սորգ
- Քրեսիդա Բոնաս - միսիս Սթին[14]
- Քևին ՄակՔիդ - Յոհան Դե Բայ
- Դեյվիդ Հերվուդ - Պրատեր[15]
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պլանավորել էին նկարահանել դեռևս 2004 թվականին։ Ժապավենի ռեժիսորը պետք է լիներ Ջոն Մեդդենը, իսկ գլխավոր դերակատարները Ջուդ Լոուն և Քիրա Նայթլին, սակայն, հարկային օրենսդրության փոփոխումը Մեծ Բրիտանիայում պատճառ դարձավ, որ աշխատանքները դադարեցվեն[16]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վարդակակաչի տենդ» կինոնկարը քննադատների կողմից արժանացել է հակասական կարծիքների[17]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 4,4 բալ հնարավոր 10-ից[18]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 38 միավոր՝ հնարավոր 100-ից[19]։
Կինովարձույթում ֆիլմը տապալվում է։ 25 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը հավաքում է ընդամենը 8,4 միլիոն դոլար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.imdb.com/title/tt0491203/releaseinfo?ref_=tt_dt_dt#akas
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0491203/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.theatlantic.com/entertainment/archive/2017/08/the-long-strange-trip-of-tulip-fever-to-theaters/538569/
- ↑ «Oscar winner Alicia Vikander looks glam in gothic gown». Daily Mail. 2017 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Baz Bamigboye (2013 թ․ հոկտեմբերի 31). «BAZ BAMIGBOYE: Colin Firth and 'sea widow' Kate hit choppy waters». Daily Mail. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Kevin Jagernauth (2013 թ․ նոյեմբերի 1). «Dane DeHaan Feeling 'Tulip Fever,' Melisandre Feels 'Incarnate,' Alan Arkin & Amanda Seyfried Have A 'Wonderful Time' & More | IndieWire» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Stuart Kemp (2/8/2014). «Christoph Waltz Picks 'Tulip Fever' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Owen Williams (2015 թ․ հոկտեմբերի 9). «Holliday Grainger Has Tulip Fever» (անգլերեն). Empire. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Judi Dench to star in Tulip Fever». BBC News (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Tina Campbell (2014 թ․ օգոստոսի 20). «Why Harry Styles turned down movie role kissing Cara Delevingne». Metro (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Yamato, Jen (2014 թ․ ապրիլի 24). «UK Model Cara Delevingne In Talks For 'Tulip Fever' & 'Pan' Roles». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Steve (2014 թ․ հունիսի 11). «Cressida Bonas Cast In New Weinstein Movie Prince Harry's ex sets sights on Hollywood». Royal Fans (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Team, The Deadline (2014 թ․ հունիսի 17). «Anna Kendrick To Voice Lead In 'Trolls'; David Harewood Joins 'Tulip Fever' Cast». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Judi Dench to star in Tulip Fever movie». bbc.co.uk (անգլերեն). BBC. 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Peter Travers (2017 թ․ սեպտեմբերի 1). «'Tulip Fever': This D.O.A. Period Piece Should've Died on the Vine». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Tulip Fever» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Tulip Fever». Metacritic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
|
- Ավստրիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- The Weinstein Company ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Յան Վերմեեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարում