Հոլիդեյ Գրեյնջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլիդեյ Գրեյնջեր
Ծնվել էմարտի 27, 1988(1988-03-27)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԴիդսբերի, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼիդսի համալսարան, Parrs Wood High School? և Բաց համալսարան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Հոլիդեյ Գրեյնջեր (անգլ.՝ Holliday Grainger. մարտի 27, 1988(1988-03-27)[1], Դիդսբերի, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի։ Նրա նշանավոր դերերից են Լուկրեցիա Բորջիան Showtime հեռուստաընկերության The Borgias- ում և Էստելլան Մայք Նյուելի Մեծ հույսեր-ում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականին Անգլիայի Դիդսբերի քաղաքում, մեծացել, հասակ առել Մանչեսթերում։ Գրեյնջերի առաջին անգամ դերակատարմամբ հանդես է եկել 6 տարեկանում BBC-ի հեռուստասերիալներից մեկում։ Այդ ժամանակվանից նա նկարահանվել է տարբեր հեռուստածրագրերում և անկախ ֆիլմերում՝ որպես մանկահասակ դերասանուհի[2]։ 1999-2006 թվականներին սովորել է Pars Wood High School-ում, 2007 թվականին էլ ավարտել է Լիդսի համալսարանի անգլիական գրականության բաժանմունքը։ Դերասանության նկատմամբ իր կրքոտ սիրո պատճառով նախընտրել է բարձրագույն կրթությունն ավարտել հեռավար ուսուցման միջոցով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին խաղացած մի քանի հեռուստատեսային դերերը մի կողմ թողած՝ Գրեյնջերի վաղ շրջանի դերասանական աշխատանքներից թերևս, ամենաուշագրավը Մեգան Բութի դերի կատարումն էր «Այնտեղ, ուր սիրտն է» սերիալում, Սթեյսի Էփլյարդինը՝ «Վաթերլոյի ճանապարհ»-ում և Սոֆյայինը՝ «Մերլինի արկածները» ֆիլմում։

Գրեյնջերի դերասանական համբավի ամրապնդմանն ու տարածմանը նպաստեց 2011 թվականին Showtime հեռուստաալիքի «The Borgias» սերիալում Լուկրեցիա Բորջիայի կերպարի տպավորիչ մարմնավորման շնորհիվ։ Սերիալը, որ ստեղծվել է օսկարակիր Նիլ Ջորդանի կողմից և նկարահանվել է Հունգարիայում, շարունակվել է երրորդ եթերաշրջանով[3]։

Հոլիդեյ Գրեյնջերը նկարահանվել է նաև ֆիլմերում։ The Boy Scout Handbook--ում Էմիլիի դերը կատարելուց հետո 2011 թվականին խաղացել է Ջեյն Էյր կինոնկարում՝ մարմնավորելով Ռիվերի քույրերից մեկին և խաղընկեր ունենալով Միա Վասիկովսկային ու Մայքլ Ֆասբենդերին։ Իսկ Belle Ami- ում նրա խաղընկերներ էին Ռոբերտ Պատինսոնը և Ումա Թուրմանը։

2011 թվականի հունիսին Գրեյնջերը Ջերեմի Իրվինի և Հելենա Բոնեմ Քարթերի հետ նկարահանվել է Մայք Նյուելի «Մեծ հույսներ» ֆիլմում՝ կատարելով Էստելլայի դերը[4]։ Ֆիլմը 2012 թվականին ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, այնուհետև Լոնդոնի կինոփառատոնի վերջին գիշերը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարին Վերնագիրը Վերնագիրը հայերեն Դերը Նշումներ Мрежа
1994 All Quiet on the Preston Front Փրեստոնյան ռազմաճակատում հանդարտ է Քրիստի BBC1
1996 Roger and the Rottentrolls Արքայադուստր Քեյթ ITV
1997 The Missing Postman Կորած փոստատարը Հարիեթ BBC1
2000 Casualty Քեթի Սթոփարդ 1 դրվագ. „Seize the Night“ (No.14.26); 26 փետրվարի 2000 BBC One
2001 Doctors Նիտա Հարմեր 1 դրվագ. „Writing to Charlie“ (No.3.55); 23 մայիսի 2001 BBC One
Dalziel and Pascoe Նիկոլա Քրաուլի 1 դրվագ. „Walls of Silence“ (No.6.1); 29 հոկտեմբերի 2001 BBC One
2002 Sparkhouse Լիսա Բոլտոն սեպտեմբեր, 2002 BBC One
2003 The Illustrated Mum Սթար 5 դեկտեմբերի 2003 (ըստ Ժակլին Ուիլոնի վեպի) Channel 4
The Royal Քերոլ Գրեյն 1 դրվագ. „Coffin Fit“ (No.1.3); 2 փետրվարի 2003 ITV
2005 No Angels Սիմոնա 1 դրվագ. (No.2.5); 12 ապրիլի 2005 Channel 4
New Street Law Քեթի Լյուիս 1 դրվագ. (No.1.1); 4 մայիւսի 2006 ITV
Where the Heart Is Այնտեղ, ուր սիրտն է Մեգան Բուտ 18 դրվագ. 6 հուլիսի 2003 – 28 օգոստոսի 2005 ITV
Doctors Հոլի Լեյվիս 1 դրվագ. „Indestructible“ (No.7.87); 9 նոյեմբերի 2005 BBC One
2007 Johnny and the Bomb Ռոուզ Բուշել 15 հունվարի 2006 (ըստ Թերրի Փրաթչեթի վեպի) ITV1
The Bad Mother's Handbook[6] Շառլոտ Քուփեր 19 փետրվարի 2007 (ըստ Քեյթ Լոնգի վեպի) ITV1
Waterloo Road Վաթերլոյի ճանապարհը Սթեյսի Էփլյարդ 4 դրվագ. (No.2.5, 2.6, 2.8, 2.10); 11 փետրվարի – 12 ապրիլի 2007 BBC One
2008 Dis/Connected Ջեննի 31 մարտի 2008 BBC Three
M.I. High Լեա Ռեթսեմ 1 դրվագ. „It's a Kind of Magic“ (No.2.1); 7 հունվարի 2008 BBC One
The Royal Today Աբիգեյլ 1 դրվագ. (No.1.3); 9 հունվարի 2008 ITV1
Fairy Tales Լիզա Գրեֆ 1 դրվագ. „Billy Goat“; 31 հունվարի 2008 BBC One
Waking the Dead Նիկոլա 2 դրվագ. „Duty and Honour“ (parts 1 & 2); 28 – 29 ապրիլիւ 2008 BBC One
Merlin[7] Մերլին (հեռուստասերիալ) Սոֆյա 1 դրվագ. „The Gates of Avalon“ (No.1.7); 1 նոյեմբերի 2008 BBC One
2009 Demons Ռուբի 6 դրվագ. 3 հունվարի – 7 փետրվարի 2009 ITV1
Robin Hood Ռոբին Հուդ Մեգ 1 դրվագ. „A Dangerous Deal“ (No.3.9); 30 մայիսի 2009 BBC One
Blue Murder Ջոս Բրջես 1 դրվագ. „Having it All“ (No.5.1); 7 սեպտեմբերի 2009 ITV1
Above Suspicion Շարըն Բիլքին 3 դրվագ. „The Red Dahlia“ (No.2.1); 4 հունվարի 2010 ITV1
2010 Stanley Park[8] „Կեղտոտ“ Դեբբի օդաչու BBC Three
2010 Five Daughters Ալիս 2 դրվագ. 26 – 27 ապրիլի 2010 BBC One
2010 Any Human Heart Թես 2 դրվագ. 21 – 28 април 2010 Channel 4
2011 – 2013 The Borgias Բորջիա (հեռուստասերիալ) Լուկրեցիա Բորջիա Showtime
Խաղարկային ֆիլմեր
Տարին Վերնագիրը Վերնագիրը հայերեն Դերը Նշումներ
2000 Daddy Fox երիտասարդ Մագի Ռիչարդսոն ռեժիսոր՝ Ջոն ՄաքՔորմակ
2008 Awaydays Моли ռեժիսոր՝ Փաթ Հոլդեն
2010 The Scouting Book For Boys Ձեռնարկ բոյսկաուտի համար Էմիլի ռեժիսոր՝ Թոմ Հարպեր
2011 Jane Eyre Ջեյն Էյր Դիանա ռեժիսոր՝ Քերրի Ֆուկունագա
2012 Great Expectations Մեծ հույսեր Էստելա ռեժիսոր՝ Մայք Նյուել
2012 Bel Ami[6] Բել Ամի / Սիրելի բարեկամ Սյուզն ռեժիսորներ՝ Դեկլան Դոնելան, Նիք Օրմերոդ
2012 Anna Karenina Աննա Կարենինա (ֆիլմ, 2012) Բարոնուհի ռեժիսոր՝ Ջո Ռայթ
Թատրոն
Տարին Վերնագիրը Վերնագիրը հայերեն Դերը Նշումներ
2009 Dimetos Լիդիա Donmar Warehouse, Լոնդոն; 19 մարտի – 9 մայիսի 2009

(հեղինակ՝ Athol Fugard; ռեժիսոր՝ Դուգլաս Հոջ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Интервю с ХHolliday Graingerолидей Грейнджър». 1883 Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 8 септември 2012-ին.
  3. «„Борджиите" е подновен за трети сезон». huffingtonpost. Վերցված է 8 септември 2012-ին.
  4. Ge, Linda (17 юни 2011). «Холидей Грейнджър като Естрела в „Големите надежди" парнирайки си с Джеръми Ървайн». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 17 юни 2011-ին.
  5. «Great Expectations to close BFI London Film Festival». number9films. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 8 септември 2012-ին.
  6. 6,0 6,1 «Holly Grainger Confirmed for Bel Ami « BelAmiFilm.com – Bel Ami The Movie – Starring Robert Pattinson, Uma Thurman, Kristin Scott Thomas, Christina Ricci». Belamifilm.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 21 май 2010-ին.
  7. «Merlin – Sophia and Aulfric played by Holliday Grainger and Kenneth Cranham». BBC. Արխիվացված է օրիգինալից 30 юли 2012-ին. Վերցված է 21 май 2010-ին.
  8. «Press Office – Network TV Programme Information BBC Week 23 Thursday 10 юни 2010». BBC. 10 февруари 2004. Վերցված է 21 май 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլիդեյ Գրեյնջեր» հոդվածին։