Վաղինակ Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Ասլանյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1918(1918-12-21)[1]
ԾննդավայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Վախճանվել էապրիլի 8, 2005(2005-04-08) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1938), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)[1] և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (1941)
Մասնագիտություննկարիչ և դասախոս
ՈւսուցիչԲորիս Իոգանսոն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Վաղինակ Ասլանյան Վիքիդարանում

Վաղինակ Սիրեկանի Ասլանյան (դեկտեմբերի 21, 1918(1918-12-21)[1], Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - ապրիլի 8, 2005(2005-04-08), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գծանկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղինակ Ասլանյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանում, Արևմտյան Հայաստանից գաղթած բանվորի ընտանիքում։ 1934-1938 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1938-1939 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանի Սարատովկա գյուղում, որպես մանկավարժ։ 1938-1941 թվականներին սովորել է Կիևի գեղարվեստի ակադեմիայում, Բ. Վ. Յոհանսոնի արվեստանոցում (1950-1953, Մոսկվա)։

1939-1942 թվականներին ծառայել է Կարմիր բանակում (63-րդ Անդրկովկասյան հրաձգային դիվիզիայի 170-րդ սակրավորների հատուկ գումարտակում)։ 1941 թվականի օգոստոսի 25-ից Ասլանյանի դիվիզիան գտնվել է Պարսկաստանում (Խոյ և Մակու քաղաքներում՝ թուրքական սահմանի մոտ)։ 1941 թվականի դեկտեմբերի 31-ին Նովոռոսիյսկից մեկնած զորքերի հետ գրավել են Թեոդոսիա քաղաքը։ 1942 թվականին վիրավորվել է , տեղափոխվել Կերչի հոսպիտալ, այնուհետև՝ Տուապսե քաղաք, ապա՝ Կիսլովոդսկ։ Բուժվելուց հետո ուղարկել են Բաքու, որտեղից էլ զորացրվել է , որպես Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ։ Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ այլ մեդալներով[2]։

1960 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 1987 թվականից[3]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, դիմանկարային կոմպոզիցիաներ[5]։

  • «Գորկին Հայաստանում», 1945
  • «Երիտասարդ Ալեքսանդր Սպենդիարյանը և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը» 1952-1953
  • «Կոմիտասի անվան քառյակը» 1955-1957
  • «Արամ Խաչատրյանի հեղինակային համերգը» 1960
  • «Իմ Էրեբունի», 1984-1985
  • «Կանտատ խաղաղության» 1987
  • «Գ. Դոլիձեի դիմնանկարը», 1961
  • «Մարտիրոս Սարյանի դիմանկարը», 1967[6]
  • «Գուրգեն Ջանիբեկյանի դիմանկարը», 1972
  • «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի դիմանկարը», 1993

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Վաղինակ Ասլանյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  5. Baghdasaryan, Aram. «AV Production - Վաղինակ Ասլանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  6. «Ասլանյան Վաղինակ Սիրեկանի | Մարտիրոս Սարյանի դիմանկարը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղինակ Ասլանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 565