Վաղարշակ Նորենց
Վաղարշակ Նորենց (Վաղարշակ Տոնապետի Երիցյան, 1903, սեպտեմբերի 13 - 1973, հունվարի 20) - հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի Շենիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շենիկի և Իշխանաձորի դպրոցներում։ 1916-ին, փրկվելով կոտորածներից, անցել է Անդրկովկաս և ապրել Թիֆլիսի որբանոցներում։ Սովորել է Թիֆլիսի հայկական գիմնազիայում և Ներսիսյան դպրոցում։
Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917-ին, Թիֆլիսի «Հայաստան» թերթում։ Վ. Նորենցի առաջին ժողովածուն («Օրերի ճամփին», 1925) արժանացել է Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատի գրական մրցանակին (Տիգրան Կամսարականի հատկացրած)։ 1925-ին մասնակցել է Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միության հիմնադրմանը։
Գրական-ստեղծագործական կյանքին զուգընթաց պաշտոնավարել է մշակութային հաստատություններում և հասարակական կազմակերպություններում։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Հատընտիր» (Մոսկվա, 1936), «Լիրիկա» (Երևան, 1956), «Բանաստեղծություններ» (Մոսկվա, 1957) գրքերը։ Մահացել է Երևանում։[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Վ. Նորենցի երկերի մատենագրությունը
[խմբագրել] Վ. Նորենցի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1986) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 414-415.